Arminfo.info


 Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025 14:48
Մարիաննա Մկրտչյան

"Ականատեսը" ներկայացրել է Վաղարշապատի ընտրություններում իրենց արձանագրած խախտումները

"Ականատեսը" ներկայացրել է Վաղարշապատի ընտրություններում իրենց արձանագրած խախտումները

Արմինֆո.«Ականատես» դիտորդական առաքելությունը հետևել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության գործընթացին՝ առավոտյան 08։00-ից մինչև քվեարկության արդյունքների հաշվարկի ավարտը։

 

Դիտորդական առաքելությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված տեղեկանքի համաձայն, առաքելության 10 դիտորդներն ընդգրկված են եղել շրջիկ խմբերում և այցելել են Վաղարշապատ համայնքի բոլոր 47 ընտրատեղամասերը։ Դիտարկվել են նաև թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) աշխատանքները՝ ժամը 19։00-ից սկսած։ Դիտորդները հետևել են նաև կուսակցությունների և դաշինքների շտաբների ու գրասենյակների, տեղամասերին հարող տարածքների ընդհանուր միջավայրին և իրադարձություններին։

 

Ընդհանուր առմամբ, քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում՝ առանց համակարգային խնդիրների կամ լուրջ միջադեպերի։ Դիտորդները տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են հետևյալ խնդիրները՝ Քվեարկության ընթացք (08։00-20։00)

 

1. Դիտորդի աշխատանքի խոչընդոտում

 

14/01 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել դիտորդի ազատ տեղաշարժին՝ հրահանգելով նրան գտնվել միայն տեսախցիկի նկարահանման դաշտում։

 

2. Ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտում

 

14/20 ընտրատեղամասում ընտրողը քվեարթերթիկը չիմացությամբ դրել է ոչ թե ծրարի մեջ, այլ դրա տակ, որից հետո հանձնաժողովի անդամը փակցրել է ինքնասոսնձվող դրոշմանիշը ծրարի տակ գտնվող քվեաթերթիկի վրա։ Հանձնաժողովը խնդիրը քննարկելուց հետո մարել է քվաթերթիկը ծրարով հանդերձ, և դրանք գցել քվեատուփի մեջ (ինչը ևս ընթացակարգային սխալ է)՝ առանց ընտրողին կրկին քվեարկելու հնարավորություն տալու։

14/46 ընտրատեղամասում ժամը 11:00-ին տեղի է ունեցել բաց քվեարկության դեպք․ մասնավորապես՝ անձը մինչև քվեախցիկ մտնելը քվեաթերթիկը դրել է ծրարի մեջ։

 

Միջադեպին ականատես է եղել միայն «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձը, և այդ կապակցությամբ վեճ է ծագել ընտրողի և վստահված անձի միջև։ Ընտրողը պատճառաբանել է, որ քվեաթերթիկը ծրարի մեջ է դրել մինչև քվեախցիկ մոտենալը, քանի որ քվեախցիկում դեռ ընտրող է եղել և ցանկացել է շուտ կատարել քվեարկությունը։

 

Հանձնաժողովի նախագահը ԿԸՀ ցուցումով վերցրել է անձի ծրարը և թույլ չի տվել նրան կրկին քվեարկելու։ Ընտրողը հեռացել է տեղամասից՝ քվեարկությունն ավարտին հասցնելու հնարավորություն չունենալով

 

3. Քվեարկության բացահայտում

 

14/20 ընտրատեղամասում մինչև քվեարկություն կատարելը ընտրողը բարձրաձայնել է, թե ում օգտին է պատրաստվում քվեարկել։

 

4. Ուղղորդման ռիսկեր

 

14/20 տեղամասում «Հայրենիք» կուսակցության վստահված անձը, որը տվյալ դպրոցի նախկին տնօրենն էր, հաճախ շփվել ու զրուցել է ընտրատեղամաս մտնող և հեռացող ընտրողների հետ։  14/25 տեղամասում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության վստահված անձը ակտիվորեն շփվել է ներս մտնող և հեռացող ընտրողների հետ, ուղեկցել նրանց դեպի քվեարկության սենյակ կամ դրանից դուրս, պարբերաբար երկար զրուցել նրանց հետ տեղամասի մուտքի մոտ։

 

5. Կողմնակի անձանց ներկայություն

 

14/01 տեղամասում ներկա են գտնվել կողմնակի անձինք, որոնք դիտորդի նկատառումից հետո հեռացվել են տեղամասից։

 

6. Մարդկանց և մեքենաների կուտակումներ

 

Մարդկանց և մեքենաների կուտակումներ են արձանագրվել տեղամասերի մուտքի մոտ կամ 50 մետր շառավղով տարածքում՝ 14/01, 14/08, 14/45, 14/46, 14/47 տեղամասերում: Մարդկանց կուտակումներ են արձանագրվել 14/08 և 14/46 տեղամասերի ներսում:

 

7. Քվեատուփերի հետ կապված խնդիրներ

 

14/05 ընտրատեղամասում քվեատուփի հատուկ պլաստիկե կապիչներից մեկը վնասված է եղել։  14/02 և 14/29 ընտրատեղամասերում այդ փակիչներն ընդհանրապես բացակայել են և քվեատուփը փակված է եղել միայն ինքնակպչուն թղթյա կնիքներով։

 

8. Ընտրատեղամասերի մատչելիության և կահավորման խնդիրներ

 

Մատչելիության խնդիրներ են արձանագրվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/02, 14/04, 14/05, 14/06, 14/08, 14/11, 14/14, 14/18, 14/19, 14/20, 14/22, 14/24, 14/26, 14/28, 14/29, 14/30, 14/32, 14/42, 14/47։  Կահավորման խնդիրներ են հայտնաբերվել հետևյալ ընտրատեղամասերում՝ 14/01, 14/05, 14/11, 14/20, 14/31, 14/35, 14/45, 14/46, 14/47:

 

9. Հանձնաժողովի անդամների անաչառություն

 

14/17 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նշանակված հանձնաժողովի նախագահը խոսել է նույն կուսակցության վստահված անձի տրամադրած հեռախոսով՝ անհայտ անձի հետ։ Նախագահը հրաժարվել է դիտորդին տեղեկացնել, թե ինչի մասին է զրուցել հեռախոսով։ Երևույթը խնդրահարույց է, մասնավորապես, հանձնաժողովի նախագահի անաչառության սկզբունքի պահպանման տեսանկյունից։

 

10. Այլ խնդիրներ

 

14/10 ընտրատեղամասի ընտրական ցուցակում ընտրողի անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն։ 14/8 և 14/13 տեղամասերում հոսանքազրկման հետևանքով որոշ ժամանակով դադարեցվել է քվեարկության ընթացքը մինչև լուսավորության վերականգնումը։

 

«Կարևոր է նշել, որ նկարագրված խնդիրների մեծամասնության դեպքում հանձնաժողովի անդամները համագործակցել են դիտորդների հետ և փորձել շտկել խնդիրները։ Նշված խնդիրների մասին դիտորդների կողմից գրառումներ են կատարվել ընտրատեղամասերի գրանցամատյաններում։ Արդյունքների ամփոփում (20։00-ից սկսած)», - ասվում է առաքելության տեղեկանքում։

 

"Ականատես"-ի դիտորդները նաեւ արձանագրել են, որ 14/28 և 14/46 ընտրատեղամասերում ոստիկանության ծառայողները ընտրական հանձնաժողովից պահանջել են ներկայացնել քվեարկության արդյունքները և դրանք զեկուցել անհայտ անձանց։ Ոստիկանները նաև պահանջել և ստացել են քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրության քաղվածքը, ինչը ևս օրենքով չի նախատեսվում։

 

14/46 ընտրատեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները պարբերաբար միջամտել են հանձնաժողովի աշխատանքներին, նաև հայտարարություններ արել մասնակից ուժեից մեկի դեմ՝ խախտելով դիտորդական չեզոքությունն ու չմիջամտելու պարտավորությունը։

 

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրվել է երեք դեպք (14/4, 14/14, 14/19 տեղամասեր), երբ ԸԸՀ ներկայացված ընտրական պարկը ստորագրված/կնքված չի եղել տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից։

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ ՄԹ միջազգային զարգացման ծրագրի (UK International Development Assistance) շրջանակներում: Արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԹ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

 

Հիշեցնենք, որ նույեմբերի 16-ին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, հաղթել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում ՝ ստանալով 15 298 ընտրողների ձայն: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45,12 տոկոսը կամ 31 527 մարդ: Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունի 69 866 քաղաքացի: Բոլոր 47 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում "Հաղթանակ" կուսակցությունը հավաքել է 10 051 ձայն, "Համահայկական ճակատ" կուսակցությունը ՝ 295 ձայն, "Հանրապետություն" կուսակցությունը ՝ 1241 ձայն, "Մայր Հայաստան" ազգային դեմոկրատական կուսակցությունը ՝ 1692 ձայն, "Ազատ դեմոկրատներ" կուսակցությունը ՝ 1177 ձայն, "Ժառանգություն" կուսակցությունը ՝ 440 ձայն, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ՝ 15 298 ձայն, եւ "Հայրենիք" կուսակցությունը ՝ 1193 ձայն: Այսպիսով, կառավարող ուժը խորհրդում կստանա 19 մանդատ, "Հաղթանակ" կուսակցությունը՝ 14 մանդատ, ևս երկու մանդատ կստանա "Մայր Հայաստան" կուսակցությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
Հայկական լոլիկը կարտահանվի ԵվրոպաՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունըՀայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքովՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբԳրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբ
Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը
Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանանՀայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր 
Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներըԻրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
ԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրաԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրա
Հանրապետական․ Հայաստանի իշխանությունները 1991-2018 թվականներին երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրներիՀանրապետական․ Հայաստանի իշխանությունները 1991-2018 թվականներին երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցերԱմենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ ՂազինյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Ղազինյանին
Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համարԹուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասինՀայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասին
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններըՀարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանըԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը
Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համարՓաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Փաշինյանը խոստացել է Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնացԳերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկանՎարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունըՓաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանաՓաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան