Arminfo.info


 Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025 13:09
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականից  պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2026 թվականից  պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորությունները, ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը, բարելավել բնակչության առողջության` ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը և այլն: Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։ Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ։ Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց ՀՀ-ում երաշխավորվելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը:

 

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորում պետության կողմից։ Սուբսիդավորման հիմք պետք է հանդիսանա ապահովագրվածների սոցիալական ռիսկերի հավասարակշռումը։ Ռիսկերի հավասարակշռման համար առաջարկվում է առաջնորդվել երեք հիմնական գործոններով`տարիք, եկամուտ, խոչընդոտներ: Տարիքով պայմանավորված առաջարկվում է մինչև 18 տարեկանների և 65 և բարձր տարիքի անձանց ապահովագրավճարի ամբողջությամբ սուբսիդավորում Կառավարության կողմից։ Եկամուտների չափից կախված` առաջարկվում է ստեղծել ֆիսկալ տարածք ապահովագրավճարի սուբսիդավորման համար։ Այդ նպատակով Զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարի չափը 2026 թ.-ին կսահմանվի 1000 դրամ՝ մինչև 1 մլն աշխատավարձ ստացողների համար, իսկ եկամտային հարկից հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների չափն առողջապահության մասով 200-500 հազար դրամ ստացողների համար կսահմանվի տարեկան մինչև 72 հազար դրամ, իսկ 500 հազարից ավել ստացողների համար մինչև 50 հազար դրամ։ Սուբսիդավորման տարածքի ձևավորումը և եկամտային հարկի փոխհատուցման գործիքի կիրառումը կխթանի նաև ֆիզիկական անձանց եկամտի հայտարարագրման համակարգի ներդրումը։ Խոչընդոտներով պայմանավորված ամբողջությամբ սուբսիդավորման քաղաքականությունը կապված է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմամբ։ Ակնկալվում է, որ ամբողջությամբ կսուբսիդավորվեն հաշմանդամություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչ 2028 թ. հունվարի 1–ը կանցնեն ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն կտա նաև հստակեցնել անձանց առողջական կարիքները և համապատասխան ծառայությունների կազմակերպման միջոցով թիրախային արձագանքել այդ կարիքներին։

 

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախագծերն արդեն ուղարկվել են ԱԺ. «Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա 3 տարի, նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել, և այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս՝ համաձայնեցված նախագիծ, որը, իհարկե, ԱԺ-ում որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական գործընթացները պետք է առաջ տանել. «Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, թե համակարգը ինչպես կսկսի աշխատել: Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխում ընթացքում հանդիպում է խնդրի: Բարեփոխումը մեկնարկում է այն կետից, երբ իրական կյանքում հանդիպում է իր խնդրին»:

 

Վարչապետը նշել է՝ ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր, հետո այս տարվա հուլիսի 1-ին, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է. «Եվ այո՛, այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել: Որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից կրկին բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, կրկին՝ ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:

 

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը. նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցողները: «Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել: Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 հազար հոգի այս պահին իր հեռախոսում ունի»,- ասել է նախարարը:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համակարգում վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը, որպեսզի ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունն ունեն և չարաշահումների ռիսկերը նվազեցվեն:

Վարչապետն ընդգծել է, որ երբ՝ այն լինի անկանխիկ, թափանցիկ և կբացառվեն այլ շրջանառությունները, այդ ժամանակ հետագծելիությունն ամբողջությամբ կերևա: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ քննարկումների ընթացքում պարզվել է, որ ծառայությունների 30 տոկոսի ծածկույթ են ապահովում. «Այսինքն, ՀՀ-ում ինչ բժշկական ծառայություններ կան՝ դրանց 30 տոկոսը, բայց այս 30 տոկոսը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայություններն են: Տարբեր ձևաչափերով են, կարող է լինել համավճար: Իհարկե, ծածկույթները, մնացած կարգավորումները դեռ հընթացս շատ փոփոխություններ կբերեն. պրակտիկան իր հետ կբերի նոր խնդիրներ, կբացի նոր հնարավորություններ, ի հայտ կգան նոր տեսադաշտեր, որ մենք այս պահին դեռ չենք տեսնում: Ինքը դինամիկ զարգացող համակարգ է լինելու»:

 

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են համակարգին առնչվող հարցեր: Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է թեմայի շուրջ շարունակական քննարկումների ապահովումը, պատշաճ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ