


Արմինֆո. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն անժամկետ գործադուլ է հայտարարել իր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման առնչությամբ։ Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ», - նշել է Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին կալաանաավորվել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիմք է ծառայել սոցիալական ցանցերում նրա գրառումը, որում նա քննադատել է դատարաններին, քննիչներին և դատախազներին։



