


Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական կարևոր ձեռքբերում է համարում: Այդ մասին իր տելեգրամ-ալիքում հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների միջև երկարատև ռազմական հակամարտությանը և ճանապարհ բացեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նրանց միջև կայուն խաղաղության հիման վրա համագործակցության զարգացման համար:
Ղազախստանի նախագահի կարծիքով, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռանդուն եւ արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, որը կարողացավ համոզել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին լիարժեք դրսեւորել քաղաքական կամք եւ ռազմավարական հեռատեսություն:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշում է, որ Ղազախստանն էլ իր հնարավոր լուման է ներդրել Ադրբեջանի և Հայաստանի միջև նման կարևոր պայմանավորվածությունների ձեռք բերման գործում ՝ Ալմաթին առաջարկելով որպես արտգործնախարարների մակարդակով բանակցությունների վայր՝ խաղաղության պայմանագրի առանցքային պարամետրերի շուրջ: Այնտեղ տեղի ունեցան նախարարական բանակցություններ։



