


Արմինֆո. Սյունիքը եղել է և կմնա Հայաստանի Հանրապետության մի մասը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնում պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին։
Նա ընդգծել է, որ այդ հարցը փակված է հռչակագրի ստորագրմամբ, որում ասվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ որևէ տարածքային պահանջ չեն ունենա: «Հայտարարագրում տարածքների վարձակալության մասին խոսք չկա։ Պետք չէ ստեղծել նարատիվներ, որոնք չկան», - հայտարարել Է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հենվել այն ամենի վրա, ինչ գրված է, ստորագրված և արդեն հրապարակված ։ "Եվ եթե կարդաք ստորագրված փաստաթղթի տեքստը, ապա նման անհանգստություն չի կարող առաջանալ", - նշել է Փաշինյանը։



