


Արմինֆո. Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին Facebook-ում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում։
Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- նշել է մամուլի քարտուղարը։
Նշենք, որ այսօր Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում նախատեսվում է նաև ՀՀ Սյունիքի մարզով անցնող ճանապարհի արտապատվիրակման մասին փաստաթղթի ստորագրում:



