


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին իմաստազրկվել է այն բանից հետո, երբ ամերիկացի եւ ֆրանսիացի միջնորդները դադարեցրել են շփումները ռուսականի հետ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ "Ռոսիյսկայա գազետա"-ում հրապարակված "Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն, հեռանկարներ" հոդվածում:
"ԵԱՀԿ-ն ձախողել է նաև Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկ այն բանից հետո, երբ նրա արևմտյան մասնակիցները դադարեցրին Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, այն լիովին իմաստազրկվեց", - գրել Է Լավրովը։
Նշենք, որ Արցախի բռնակցումից հետո Ադրբեջանը ձգտում է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեմ չէ այդ քայլին, եթե Ադրբեջանը չի ձգտում օգտագործել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը Հայաստանի Հանրապետության դեմ հետագա ագրեսիայի համար: Ռուսաստանում նույնպես հանդես են եկել այդ կառույցի վերացման օգտին, նշելով, որ այն կորցրել է իր արդիականությունը 2022 թվականի փետրվարից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի միջնորդներն առանց բացատրության դադարեցրին շփումները ռուս միջնորդի հետ։
Անկախ փորձագետները դեմ են ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարմանը, համարելով, որ դա անշրջելի կդարձնի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացման գործընթացը:



