


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներում չկա որևէ էական մանրամասն, որի մասին չիմանա Հայաստանի հանրությունը: Այդ մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահները մերժել էին վերոնշյալ խնդրի շուրջ հրապարակային բանավեճի Փաշինյանի հրավերը՝ կոչ անելով երկրի ղեկավարին հրապարակել ԵԱՀԿ ՄԽ վերջին նախաձեռնությունները:
Այդ առնչչությամբ, ինչպես ընդգծել է վարչապետը, մի քանի ամիս առաջ ինքը հրաման է տվել բոլոր առկա փաստաթղթերի մոնիթորինգ անցկացնել, գույքագրել դրանք։ Այժմ իրականացվում է համապարփակ ուսումնասիրություն՝ պետության անվտանգության համար նշանակություն ունեցող փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով։ "Դա նորմալ պրակտիկա է, մի շարք փաստաթղթեր կապված են դրանց հրապարակման ժամկետների հետ ։ Շատ կարևոր է գնահատել, թե այս պահին այս կամ այն փաստաթղթի հրապարակումը որքանով կարող է վնաս հասցնել պետության շահերին", - ընդգծել է վարչապետը։



