Arminfo.info


 Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 14:04
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի մարզերի երեխաները տեղի ՏՏ համայնքն ապահովել են կոգնիտիվ հակումների ամենամեծ գրադարանով

Հայաստանի մարզերի երեխաները տեղի ՏՏ համայնքն ապահովել են կոգնիտիվ հակումների ամենամեծ գրադարանով

Արմինֆո. 2020 թվականի ամռանը կայացել է UXCore անվճար նախագծի ռելիզը, որն իրենից ներկայացնում է կոգնիտիվ հակումների  (մտածողության օրինաչափություններ) ամենամեծ գրադարանը՝ ավելի քան 1000 կիրառության օրինակներով։ Վեչջինի հեղինակն է Վոլֆ Ալեքսանյանը, ով ավելի քան 17 տարի զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով (B2G, B2B, crypto):

Ալեքսանյանը UXCore (UX-օգտագործողի փորձ, Core-միջուկ) հրատարակել է GFDL լիցենզիայի ներքո, որը ենթադրում է բոլոր ցանկացողների կողմից նախագծի ազատ օգտագործում ոչ առեւտրային հիմունքով՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչով նաեւ գրավել է համաշխարհային ՏՏ համայնքի ուշադրությունը, իսկ նրա նախագիծը դարձել է բուռն քննարկման առարկա: Այսօր UXCore-ը մեծ ժողովրդականություն է վայելում, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում, և, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ինքը՝ Վոլֆ Ալեքսանյանը, բարձր գնահատականի է արժանացել ոլորտի ազդեցիկ անձանց կողմից, ովքեր ներկայացնում են այնպիսի կոնգլոմերատներ, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը և այլն:

 

Ընդհանուր առմամբ, գրադարանը բաղկացած է 105 կոգնիտիվ հակումներից՝ իրենց անվանումներով, ընկալման համար կարճ, ավելի պարզ նկարագրություններով, քան կարելի է գտնել այլ աղբյուրներում, և կիրառման օրինակներով:

 

Հատկանշական է, որ այս նյութը կենտրոնացած է ծրագրային ապահովման մշակման վրա, ինչպես նաեւ՝ HR ոլորտի կառավարման։ Սակայն, դա բնավ չի նշանակում, որ շարադրված բովանդակությունը հնարավոր չէ արտացոոլել որևէ այլ տեսակի գործունեության վրա։ "Այլ կերպ ասած, հնարավոր է, որ դուք կապված չեք ՏՏ - ի հետ, սակայն, քանի որ operations, այսինքն, ընկերության կառավարումը ինչ-որ ունիվերսալ բան է, ապա կոգնիտիվ հակումները կարելի է  օգտագործել, ինչում ուզեք", - նշել է նախագծի հեղինակը:

 

Ընդհանուր առմամբ, աշխարհում կա մոտ 200 կոգնիտիվ հակում, սակայն, Ալեքսանյանի հավաստմամբ, եթե պայմանականորեն ոմն անհատ իրեն թույլ տա ուսումնասիրել UXCore-ի ներկայացրած այդ 105 օրինաչափությունները, դա ավելի քան բավարար կլինի իր ինքնագիտակցության բարձրացման տեսանկյունից:

 

Սակայն հանդիպման համար առիթ է ծառայել ոչ թե UXCore նախագծի հաջողությունը, առավել ևս՝ ոչ Ալեքսանյանի նվաճումները, ինչի մասին նա կտրականապես հրաժարվել է խոսել, այլ այդ նախագծի հայերեն ռելիզը։

 

Հատկանշական է, որ նման բարդ նյութի թարգմանությունն ստանձնել են Հայաստանի «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ)  սոցիալ-կրթական ԿՀ սաները:

 

Երեխաները եւ հայկական ՏՏ համայնքը

 

2023 թվականին Վոլֆ Ալեքսանյանին է դիմել ՄԵՄ համակարգողներից մեկը՝ Արթուր Հակոբյանը։ Նա ինքն է առաջարկել նախագծում շարադրված բովանդակությունը երեխաների կողմից թարգմանել հայերեն՝ իր ղեկավարությամբ։

 

Նշենք, որ ՀԿ-ի բուն գործունեությունը մարզերում ապրող երեխաներին աջակցելն է՝ նրանց և հայկական ՏՏ համայնքի տարբեր մասնագետների միջև հաղորդակցման յուրօրինակ կամուրջներ ստեղծելու միջոցով ՝ նրանց մասնագիտական և ճկուն հմտությունները զարգացնելու նպատակով:

 

Երկար զրույցից հետո, որի ընթացքում Ալեքսանյանը փորձել է ամեն կերպ հետ պահել իր զրուցակցին նման նախաձեռնություն իրականացնելուց ՝ նյութի բարդության և հայերեն որոշակի տերմինների բացակայության պատճառով, վերջինս ավելի համառ ու համոզիչ է գտնվել: "Մենք հիմա խոսում ենք այն ժամանակների մասին, երբ մեկ տարուց էլ քիչ է անցել աղմկահարույց GPT չաթի ռելիզից։ Այն ժամանակ LLM-երը շատ վատ էին աշխատում հայերենով, առավել ևս, չէին կարողանում  ինչ-որ բան բացատրել կոգնիտիվ հակումների վերաբերյալ, պարզապես, քանի որ բավարար բովանդակություն չկա եւ այլն", - նշել է նա։ Արդյունքում՝ արդեն 2025 թվականի սկզբին թարգմանությունը պատրաստ էր։ Անշուշտ, Հակոբյանն իր վրա էր վերցրել նյութի թարգմանության լուրջ տոկոսը, բայց, միևնույն ժամանակ, մշտական անմիջական կապի մեջ է եղել երեխաների հետ, նրանց համար հայերեն նյութեր է ստեղծել, լսել նրանց հարցերը, վավերացրել գործընթացները ։ Երեխաների մի մասն ուղղակիորեն մասնակցել է նախագծին, մի մասը՝ անուղղակիորեն՝ դասախոսություններ լսելով, ֆիդբեքեր գեներացնելով, մեկնաբանություններ տալով և այլն։

 

"Ես շատ եմ ուզում, որ տղաները, ովքեր մասնակցել են այս նախագծին, ստանան իրենց մի փոքր ճանաչումը այն բանի համար, որ բացառիկ բան են արել։ Եվ իմ աչքերում, նրանք շատ ավելի բարձր են, քան Հայաստանի գրեթե բոլոր ՏՏ ընկերությունների բացարձակ մեծամասնությունը։ Դա փաստ է, որովհետեւ ես գիտեմ Հայաստանի ՏՏ ընկերությունների բյուջեները, գիտեմ, թե ինչպես եւ ինչի վրա են նրանք ծախսում գումարները։ Ընկերություններն՝ իրենք, հազվադեպ են ստեղծում որակյալ գիտելիքներ, և  ավելի հազվադեպ են դրանք կիսում մեր ՏՏ համայնքի հետ: Եվ, արդյուննքում, այդ ամենի ֆոնին հայտնվում է երեխաների մի խումբ, ովքեր անիրական բան են անում: Սա ոչ միայն, պարզապես, տեքստի հայերեն թարգմանություն է, նրանք տառացիորեն մեր ազգի համար տարիներ առաջ ստեղծել են հայերեն բովանդակություն, որով սովորելու են LLM-երը եւ ապագայի համակարգերը: Նրանք շատ լուրջ աշխատանք են կատարել, հնարավոր է՝  իրենք էլ չհասկանալով դրա մասշտաբայնությունը։ Որովհետև կոգնիտիվ հաակումներ կունենանք և հիմա, և 100, և 500 տարի հետո", - պարզաբանել է Ալեքսանյանը։

 

Կոգնիտիվ հակումների կիրառման ազդեցությունը Հայաստանի ՏՏ աճի վրա

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք կոգնիտիվ հակումմների գրադարանի կիրառումը կբարձրացնի Հայաստանի ՏՏ ոլորտի արդյունավետությունը, Ալեքսանյանը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական ՏՏ ինֆլյուենսերները, որոնց մարդիկ հետևում են, հասկանան նախագծի նշանակությունը և հանրահռչակեն այն: Ավելի ճիշտ՝ ոչ թե նախագիծը, այլ գաղափարը։ "Ինձ, նույնիսկ, պետք չէ, որ նախագիծը տարածեն, շատ ավելի կարևոր է հայեցակարգի տարածումը։ Որպեսզի ինֆլյուենսերներն ասեն, որ Հայաստանի մարզերում երեխաները շատ խելացի բաներ են արել, մինչդեռ, մեր ՏՏ համայնքը բնավ Open-Sourc չէ։ Մեր ՏՏ-ում, ընդհանուր առմամբ, շատ քիչ նվաճումներ կան Open-Sourc առումով: Որովհետև, հիմնականում, բոլորն իրենց համար են ինչ-որ բան անում։ Ես փորձել եմ առաջ տանել այս հայեցակարգը, բայց փորձերը անհաջող էին, կարծում եմ ՝ մենթալիտետի պատճառով: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ, նույնիսկ, իր համար աշխատելով, կարելի է հասարակության համար շատ օգուտներ գեներացնել, շատ շատ", - վստահեցրել է Վոլֆ Ալեքսանյանը։ Նշելով, որ Հայաստանում կրթական մակարդակը նոր թափ է հավաքում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա, իր հերթին, մեր ՏՏ համայնքի շահերը հանգեցնում է քննարկելու, թե որ նախագիծը որտեղ, որքան գումար է բարձրացրել: Այդ պատճառով Ալեքսանյանն ի սկզբանե շահագրգռված չի եղել նախագծի հայերեն թարգմանությամբ, զուտ՝ այն պատճառով, որ Հայաստանում, ինչպես նրան թվում էր, սկզբունքորեն քչերն են հասկանալու նման նյութի նշանակությունը, դրա արժեքը ։ "Այսինքն ՝ մենք հիմա խոսում ենք այն մասին, որ Հայաստանում այդ նախագիծը կարող է հասկանալ մարդկանց ընդամենը մի քանի տոկոսը։ Ոչ թե տեքստի տեսանկյունից, այլ այն համատեքստում, թե ինչպես փոխարկել այն տեղեկատվությունը, որը գրված է", - նշել է նա։

 

Հոգեկերտվածքը՝ որպես հիմնական պատճառ

 

Հոգեկերտվածքը Հայաստանում, Ալեքսանյանի համոզմամբ, որոշ առումով փոխվում է։ Բայց, որպեսզի այն փոխվի ուսման նկատմամբ վերաբերմունքի առումով, նրա կարծիքով, անհրաժեշտ են ճիշտ ինֆլյուենսերներ։ "Ցավոք սրտի՝ Հայաստանում, որոշ ինֆլյուենսերներ այնքան ագահ են, որ չեն հասկանում, թե ինչպես իրենց ինֆլյուենսերի իշխանությունն օգտագործեն ոչ թե իրենց, այլ մարդկանց բարօրության համար։ Եթե նրանք չեն հասկանում, թե ինչպես դա անել, կարող էին ինչ-որ գիրք կարդալ", - դժգոհել է նա։

 

Այսօր Ալեքսանյանն ամենից շատ ձգտում է հայ հասարակության ուշադրության վեկտորը չարչիական բնույթի քննարկումներից տեղափոխել դեպի գրքեր, դասագրքեր, հետազոտություններ։

 

Հաշվի առնելով, որ աշխարհն ավելի ու ավելի է գնում դեպի գլոբալացում, որը հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ այն բնորոշ է homo sapiens -ին, նա ընդգծել է, որ այժմ շատ հարմար ժամանակ է հասկանալու համար, որ գիրքը լավ բան է: Այսինքն, ինչպես նշել է փորձագետը, փորձել վերաֆորմատավորել սեփական վերաբերմունքը գրականության նկատմամբ, բայց՝ ոչ թե գեղարվեստական, այլ՝ գիտական, տեխնիկական բնույթի ։

 

Հարցին, թե արդյոք մենք պետք է նորից սովորենք ապրել գրքերով, Ալեքսանյանը պատասխանել է, որ նորից պետք է սովորենք սովորել:

 

"Ուսումը պետք է դառնա անիրական գրավիչ մի բան։ Այն, ինչ ես հիմա ասում եմ, առողջ բանականության կատեգորիայից է և ավելի քան ակնհայտ է տարբեր երկրների ՏՏ մայրաքաղաքների համար: Հենց նույն Լեհաստանում, Սիլիկոնյան հովտում, Սինգապուրում, ցանկացած երկրում, քաղաքում, որտեղ ՏՏ մասնագետների լուրջ կենտրոնացում կա, սովորելը միանգամայն բնականոն գործընթաց է, մարդիկ սովորում են, կիսվում գիտելիքներով, աշխատում իրենց վրա", - նշել է նախագծի հեղինակը։

 

Ալեքսանյանի կարծիքով՝ միայն դա թույլ կտա հիմնավորված համեմատել Հայաստանը Իսրայելի և այլ փոքր երկրների հետ, որտեղ ՏՏ-ն լուրջ զարգացում է ապրում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ