Arminfo.info


 Հինգշաբթի, 13 Մարտի 2025 12:56
Մարիաննա Մկրտչյան

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին և լիովին հարգել նրանց արդար դատաքննության իրավունքը

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ կալանավորներին և լիովին հարգել նրանց արդար դատաքննության իրավունքը

Արմինֆո. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման և կեղծ դատավարությունների վերաբերյալ:

 

Հրատապ կարգով առաջարկված բանաձևը քվեարկության է դրվել այսօր՝ մարտի 13-ին։ Փաստաթղթի շուրջ քննարկումները տեղի են ունեցել նախօրեին։ Փաստաթուղթը նախաձեռնվել է հունվարի 17-ին Արցախի պաշտոնյաների նկատմամբ սկսված շինծու դատավարությունների կապակցությամբ։

 

Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, մասնավորապես, կառավարության կողմից խոսքի, հավաքների և միավորումների ազատության խիստ և վատթարացող սահմանափակումների, ինչպես նաև իրավական համակարգը զենքի վերածելու կապակցությամբ:

 

Բացի այդ, բանաձևում հրատապ կոչ է հնչում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ հայ մեղադրյալներին, և լիովին հարգել նրանց արդար դատաքննության իրավունքը:

 

"Մեր մտահոգությունն ենք հայտնում անազատության մեջ գտնվող հայ մեղադրյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, գործի կեղծված նյութերի ստորագրման հարկադրելու և իրավական պաշտպանություն նախապատրաստելուց հրաժարվելու վերաբերյալ արժանահավատ հաղորդագրությունների կապակցությամբ: Հիշեցնում ենք Ադրբեջանին, որ նա հանդիսանում է ինչպես ECHR (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա), այնպես էլ ICCPR (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր), ինչպես նաև մարդկային արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունների մասնակից", - ասվում է բանաձևի տեքստում։

 

Փաստաթղթում անհանգստություն է հայտնվում ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների Բաքվի գրասենյակների հարկադիր փակման կապակցությամբ, ինչը խոչընդոտում է, համապատասխանաբար, հայ բանտարկյալներին աջակցելուն և մարդասիրական վերահսկողությանը:

 

"Կրկին մեր մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ պահպանել է սովորական գործնական հարաբերություններ ինչպես 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմից հետո, այնպես էլ վերջին երկու տարում իշխանությունների կողմից ադրբեջանական քաղաքացիական հասարակության աղետալի ճնշումից հետո։ Կոչ ենք անում ԵՄ-ին և անդամ պետություններին առաջնահերթ ուշադրություն դարձնել Ադրբեջանի հետ հարաբերություններում մարդու իրավունքների լուրջ խախտումների վերացմանը: Պահանջում ենք, որպեսզի կասեցվեն էներգակիրների առևտրի ոլորտում բոլոր հարաբերությունները, ներառյալ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Կարծում ենք, որ էներգակիրների առևտրի ցանկացած վերսկսում պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի բարելավմամբ և քաղբանտարկյալների ազատ արձակմամբ: ԵՄ պատվիրակությանն ու Բաքվում ԵՄ անդամ պետությունների դեսպանատներին հորդորում ենք համառոորեն կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ իրենց հասանելիություն տրամադրել քաղբանտարկյալների դատավարություններին հետեւելու համար", - ասվում է բանաձեւում։

 

Եվրախորհրդարանականները նաև կրկնում են Եվրոպական հանձնաժողովին ուղղված իրենց կոչը՝ ԵՄ պատժամիջոցների գլոբալ ռեժիմի շրջանակներում թիրախային պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ և մշտական խախտումների համար:

 

"Համառորեն կոչ ենք անում Ադրբեջանին անհարկի չձգձգել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և ընդգծում, որ հաստատուն խաղաղությունը կարող է կայունություն և բարգավաճում բերել տարածաշրջանին: Հանձնարարում ենք մեր նախագահին սույն բանաձևն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Ադրբեջանի նախագահին և խորհրդարանին, ինչպես նաև Հայաստանի նախագահին, վարչապետին և խորհրդարանին",- ասվում է փաստաթղթում։

 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հրատապ կարգով քննարկվել է Ադրբեջանի կողմից Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների դեմ շինծու դատավարությունների մասին բանաձևը:

 

Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, Հայաստանի գործերով մշտական զեկուցող և բանաձևի համահեղինակ Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում շինծու դատավարություններն ու բանտարկյալների պահման անմարդկային պայմանները ցույց են տալիս միջազգային պարտավորություններն անտեսող Ալիևի ռեժիմի իրական դեմքը:

 

Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձևի համահեղինակ Վասիլե Դինկուն իր ելույթում հայտարարել է, որ հայ քաղբանտարկյալների վիճակը մեծ հարց է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը երբեք հետ չի կանգնել իր սկզբունքներից վերոնշյալ հարցերում, այդ թվում ՝ Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում:

 

Առաջարկված բանաձևի համահեղինակ, հայկական հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում հայտարարել է, որ Բաքվում տեղի ունեցող գործընթացները ոչնչով չեն զիջում ստալինյան գործընթացներին, և բանտարկյալների միակ "մեղքը" հայ լինելն է:

 

Դիմելով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին՝ Լուազոն ափսոսանք է հայտնել, որ նա հերթական անգամ չի մասնակցում լիագումար նիստին և չի լսում իրենց: Պատգամավորը  Կայա Կալասին կոչ է արել գնալ Հայաստան և տեղում համոզվել, որ կա մի երկիր, որը ձգտում է խաղաղության և երազում է Եվրոպայի մասին: Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ականջալուր լինել և իրականացնել այն, ինչը Եվրախորհրդարանը պահանջում է վաղուց և մշտապես:

 

Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունների մեկ տասնյակից ավելի պատգամավորներ ընդգծել են ԵՄ կոշտ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակը որակել խայտառակ:

 

Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքվից գնված գազը չի կարող ավելի կարևոր լինել, քան մարդու իրավունքները և եվրոպական արժեքները, ընդգծելով, որ ռուսական և ադրբեջանական գազի միջև որևէ տարբերություն չկա:

 

Քննարկման ավարտին ելույթ է ունեցել Եվրահանձնաժողովի հանձնակատար Դեն Յորգենսենը, ով հավաստիացրել է, որ Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ շարունակվող դատավարություններին, որոնք սկսվել են այս տարվա հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում:

 

"Մենք գիտենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ: Ձեզանից շատերը նույն մտահոգությունն են հայտնել, և այսօր մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցերին ՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նույնպես ուշադիր հետեւում է այդ հարցերին եւ մեր մտահոգությունները հասցնում Բաքվի իշխանություններին", - ասել է հանձնակատար Յորգենսենը, հավելելով, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերը պարտավորվում են հավատարիմ մնալ: Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։

 

"Ուստի Եվրամիությունը շարունակելու է Ադրբեջանի կառավարությանը կոչ անել կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական եւ արդար դատաքննության իրավունքը: Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտականություն ստանձնի ապահովել ձերբակալվածների համար արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ քննվեն", - նշել է հանձնակատարը։

 

Հանձնակատար Յորգենսենը նշել է, որ ԵՄ-ն կշարունակի կողմերին կոչ անել, որպեսզի նրանք, հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն շարժվել դեպի հարաբերությունների լիակատար կարգավորում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ