


Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 22,3% - ով՝ մինչև 76,3 մլն դոլար: Մասնավորապես, արտահանումը կազմել է 49,7 մլն դոլար՝ մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջելով 32,4% - ով, ներմուծման 7,9%-ով, մինչև 26,5 մլն դոլար աճի ֆոնին:



