Երեքշաբթի, 7 Հունվարի 2025 18:19
Ալինա Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է հասարակական տրանսպորտի նոր սակագներին անցնելու մասին

Երևանի քաղաքապետարանը հիշեցրել է հասարակական տրանսպորտի նոր սակագներին անցնելու մասին

Արմինֆո. Փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո Երևանում հասարակական տրանսպորտի սակագները կբարձրանան: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սպասվող փոփոխությունների առնչությամբ «Ֆեյսբուքի» իր էջում հիշեցրել է, որ Transport.yerevan.am կայքում կարելի է ծանոթանալ և ընտրել առավել մատչելի փաթեթները, ստուգել արտոնությունների մատչելիությունը, մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշն ու ծննդյան ամսաթիվը, արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթ ՝ այն կցելով տրանսպորտային կամ բանկային քարտին, որն ունի անհպում վճարումներ կատարելու հնարավորություն:

«Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։

Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.

● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,

● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։

Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։

Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին

Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.

1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,

2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,

3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։

Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ.

1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,

2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։

Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։

Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.

1. գրանցվել transport.yerevan.am կայքում,

2. անցնել առցանց նույնականացում,

3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։

Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։

Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․

1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,

2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,

3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։

Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։

Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։

Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։

 

Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։

Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով», - գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջՀայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանըԱդրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերըՀայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչինՀայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանըՀայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴՊետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումըԱրդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր
Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետՀայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ
ՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունըՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունը
"ՀյաՔվեն" Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ առանց նախապայմանների
Դատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանըԴատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանը
Երևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալԵրևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնիԴաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնի
Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբՀայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ
Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Տիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալուՏիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալու
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստանը" թույլ չի տա Ալիևի պահանջով նոր սահմանադրության ընդունում"
Դաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալԴաշնակցական. Ընդդիմությունը մերժում է Փաշինյանի առաջարկը հանրաքվեի վերաբերյալ
Պատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համարՊատգամավոր․ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը դռներ է բացում բռնապետության հաստատման համար
Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերանԵրևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերան
ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքըՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի գույքը
Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներՄանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն արձագանքել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետի ելույթին
Նոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժՆոր Սահմանադրության քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարունը. իշխող ուժ
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է սահմանափակել վարչապետի պաշտոնի թեկնածուների շրջանակը
Ընդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողություններըԸնդդիմադիր գործիչ․ Անկախության հռչակագիրը որպես խաղաղության խոչընդոտ ներկայացնելը նպատակ ունի լեգիտիմացնել Բաքվի գործողությունները
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերըՀայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի պարունակում անկախության հռչակագիրը և փոխում է պետության և Եկեղեցու հարաբերությունների օրենսդրական հիմքերը
Ընդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համարԸնդդիմադիր․ Հայաստանի նոր սահմանադրության մեջ հիմք է դրվում երկրում կուսակցության փակման համար
Մահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի ԳաբրիելյանցըՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ«Հասարակական դաշինքն» առաջարկում է ստեղծել ՀՀ նոր Սահմանադրության սկզբունքների հավաքագրման միասնական հարթակ
Ներկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՆերկայացվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը․ Փաշինյանը հանդես կգա ուղերձով
Ընդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքումԸնդդիմադիր․ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում
ԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանըԿԳՄՍ նախարար. Կրթական համակարգը պետք է զբաղվի նաև երիտասարդների պատրաստմամբ ինքնուրույն որոշումների կայացմանը
Վարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրումՎարչապետ․ այսօր հայկական պետությունն իր տրանսֆորմացիայի փուլն է ապրում
Փաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելըՓաշինյան․ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը
Տիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողներըՏիգրան Աբրահամյան․ Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները
Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասըԱբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերայինԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի պրեմիերային
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդը ՀՀ վարչապետին առաջարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել
ՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերըՆԳՆ․ Դիմում ներկայացրած ՀՀ քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը
Հայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումըՀայաստանում կրկին անձրևոտ կլինի. օդերևութաբանների կանխատեսումը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Վանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժելՎանաձորում խոշոր ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել
Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ինԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            
ՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. ՆԳՆ առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Հայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրըՀայաստանի իշխանությունները եւս 1 տարով երկարաձգում են սահմանամերձ շրջանների բնակիչների կոմունալ ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը
Հայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանըՀայաստանում առաջարկվում է բանակից տարկետում ստացած օտարերկրյա առաջատար բուհերի ուսանողների եւ ասպիրանտների զորակոչային տարիքային շեմը բարձրացնել մինչեւ 32 տարեկանը
Սամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքիՍամվել Կարապետյան․ Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից կհեռացնի առանց որևէ գործարքի
"Արցախ" միությունը պահանջել է փոխել արցախցիների անձնագրերի "ծննդավայր" դաշտում "Ադրբեջան" նշում նախատեսող օրենքը
Զախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրություններըԶախարովա․ Ոչ Բաքուն, ոչ Երևանը հետ չեն կանչել 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների ներքո դրված ստորագրությունները
Մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառովՄի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել ԿԳՄՍՆ մոտ՝ ատեստավորման նոր կանոնների պատճառով
Հայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձովՀայաստանը հետաքրքրված է մշակութային հաստատությունների կառավարման Շվեդիայի փորձով
Վահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը ԼեհաստանումՎահան Հունանյանը գլխավորել է Հայաստանի դեսպանությունը Լեհաստանում
Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ովՍևանա լճում սիգի ընդհանուր պաշարը մեկ տարում աճել է 25.6% - ով
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպանՀայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է ՌԴ-ում երկրի նոր դեսպան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին