Arminfo.info


 Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024 11:24
Ալեքսանդր Ավանեսով

ԿԳՄՍ նախարար. Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել

ԿԳՄՍ նախարար. Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել

Արմինֆո.Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձում:

 

«Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։ Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։ Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։ Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։

 

Ժամանակակից իրականությունն ու տեխնոլոգիական միջավայրը կրճատում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, ու այս պայմաններում է, որ դպրոցը պետք է ստանձնի առանձնահատուկ առաքելություն՝ նպաստելու երեխաների ֆիզիկական կոփմանը։ Ակտիվ կենսակերպը, որևէ մարզաձևով զբաղվելը պետք է դառնան մեր երեխաների առօրյայի մաս՝ առաջին հերթին դպրոցի շնորհիվ։ Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից, արդեն նաև հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների տարեկան օրացույցի մաս. հաջորդ տարվանից դրան կգումարվի նաև բասկետբոլի դպրոցական լիգան: Այս տարի փորձնական կարգով արդեն մեկնարկել ենք դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը, առանձին հոգածությամբ վերանորոգվում ու վերակառուցվում են դպրոցական մարզադահլիճները, ստեղծվում են վորքաութ մարզահրապարակներ։ Այս ամենը պետք է օգտագործենք ու կիրառենք դպրոցում՝ ֆիզիկական ակտիվության միջավայրն ապահովելու համար։

 

Կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի մեր համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն մեր երկրի բոլոր բնակավայրերում, բոլոր սովորողների համար՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը, աչք չփակելով առկա խնդիրների վրա, գնահատելով աշխատանքը, արժևորելով նորարարությունը, խրախուսելով ու տեսանելի դարձնելով մեր բոլոր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում այս ամենի համար։

 

Ուսուցչի ձայնն այս համաձայնության մեջ առանցքային է, ուսուցչինն է այս գործընթացում ամենավճռորոշ դերը։

 

Սիրելի՛ ուսուցիչներ, Տարիներ շարունակ ձևավորված է եղել համոզում, որ ձեր ձայնը լսելի չէ։ Այս տարի մենք մեկնարկել ենք ուսուցչական համաժողովներ՝ ձեր կատարած աշխատանքը ներկայացնելու հարթակ ձևավորելու ու ձեզնից սովորելու համար: Յուրաքանչյուր ամիս հավաքագրել ենք ձեր իսկ փորձը՝ հանրակրթության նոր չափորոշչի կիրառման ուղղությամբ և այն տարածել մյուսների շրջանում, որտեղ դուք սովորեցրել եք մյուս ուսուցիչներին ու սովորել ձեր գործընկերներից։ Այս տարի մեկնարկել ենք ուսուցչի մասնագիտական զարգացման նոր համակարգը, որը հիմնված է առաջին հերթին ձեր ու դպրոցի գնահատականի վրա, որպեսզի պետության կողմից կազմակերպվող վերապատրաստումները լինեն ձեր կարիքներին համապատասխան, նպաստեն ձեր առաջընթացին։ Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց վերանայվում է շաբաթական դասավանդման ժամերի թիվը՝ հնարավորություն տալով ժամանակ ազատել դասերի նախապատրաստման, սովորողների գնահատման համար, որը ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիր էր, և այժմ արդեն լուծվում է։ Ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրացվող մյուս խնդիրը՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակումը, նույնպես ընդունված որոշում է և կգործի առաջիկայում՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո։ 2021 թվականից ի վեր մենք գործարկել ենք ուսուցիչների խրախուսման երեք նոր ծրագրեր՝ կամավոր ատեստավորման, բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների, գյուղական փոքր դպրոցների համար, որոնց շահառու են ավելի քան 10 հազար ուսուցիչներ: Ամբողջությամբ վերափոխել ենք նախկինում գործած տարակարգի մեխանիզմը՝ այն դարձնելով ավելի հասանելի և ուսուցչի առօրյա մանկավարժությանը փոխկապակցված, ինչի արդյունքում արդեն երրորդ, չորրորդ տարակարգ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ ունենք։ Ուսուցչի խրախուսման այս ծրագրերին միայն պետական բյուջեից հատկացվում է ավելի քան 10 մլրդ դրամ։

 

Սիրելի՛ ուսուցիչներ, Ուսուցչի աշխատանքը հեշտ չէ, այն ընտրելը մեծ պատասխանատվություն է։ Շարունակական բարեփոխումների ճանապարհին մենք բազմիցս համոզվել ենք, որ բոլոր փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի են միմիայն միասնաբար աշխատելու, հանուն մեկ նպատակի առաջ շարժվելու, անխախտ հավատի և լավատեսության պայմաններում: Բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների հաջողության բանաձևը ձեր նվիրյալ աշխատանքն է, նորարարություններից չվախենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու կամքը: Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար: Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից, բարձրաձայնել ձեր մտահոգությունները, մի՛ վարանեք լսել միմյանց և խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք վաղվա փոփոխության այսօրվա հրամայականն են:

Մաղթում եմ ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ ձեր բարդ, պատասխանատու ու միաժամանակ չափազանց հետաքրքիր աշխատանքում: Շնորհավո՛ր Ուսուցչի օր», - ասվում է ուղերձում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար