


Արմինֆո. Լրացավ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 27-ամյակը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հիշեցրել է, որ 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրվել Է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության շուրջ պայմանագիրը: "Այդ փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ իրական դաշնակցային ոգով երկկողմ գործընկերության կառուցման գործում: Մասնավորապես, Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել բարեկամության ավանդական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Մեր երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում կայունության և անվտանգության բարձրացման գործում: Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա", - նշել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:



