


Արմինֆո. Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքացիների ուղևորությունների և կացության կարգի մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Համաձայնագիրն ստորագրվել է ընթացիկ տարվա ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Փաստաթղթով սահմանվում է համաձայնագիրը ստորագրած պետությունների տարածքներում երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների և գտնվելու կարգը: Օրենքի նախագիծը մշակվել է "Միջազգային պայմանագրերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան:



