Arminfo.info


 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024 17:10
Ալեքսանդր Ավանեսով

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

«Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։ Դրա վրա կառուցված 89.5քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասը 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին։ 

 

Ապա հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված և ձևականորեն Ա.Ե.–ի անվամբ գրանցված, սակայն փաստացի Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած տվյալ անձին սեփականության իրավունքով պատկանող նշված հողատարածքն ու շինությունը 2008թ. ապրիլին առուվաճառքի պայմանագրով օտարվել է այլ անձի: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը. որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184.200.000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որը Ա.Ե.-ն փոխանցել է Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին: Այսինքն՝ հողամասը և դրա վրա կառուցված շինությունը փոխակերպվել է 269.100.000 ՀՀ դրամի՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

 

Բացի այդ, համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի կողմից իր հոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հանցավոր օժանդակությամբ, չարաշահելով պաշտոնական դիրքը, կրկին բազմաքայլ հանցավոր սխեմայի կիրառմամբ, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող, 16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։ Ապա համայնքի ավագանու անդամների կողմից, խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ գործադրելով, կայացված որոշման և այն համայնքի ղեկավարի կողմից հաստատվելու արդյունքում նշված հողամասը և շենք-շինությունները, կադաստրային և շուկայական արժեքից (կադաստրային արժեքը՝ 38.223.700 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքը՝ 56.127.000 ՀՀ դրամ) անհամեմատ ցածր գնով՝ 29.000.000 ՀՀ դրամով, վաճառվել են  Արաբկիրի  համայնքապետարանի՝  ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձի հորը։ Այդ գործողությունների արդյունքում պատճառվե0լ է առանձնապես խոշոր չափերի՝ 27.127.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2007 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո, այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։  Դրա հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված այս գույքի իրական պատկանելությունը թաքցնելու, ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով, հայրը վերոնշյալ հողամասը բաժանելով երկու մասի, դրանցից մեկը 91.800.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը 340.000.000 ՀՀ դրամով օտարել է երկու տարբեր անձանց: Այդ կերպ պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով  ձեռք բերված գույքը հոր օժանդակությամբ փոխակերպել է դրամի՝ օրինականացնելով  առանձնապես  խոշոր չափերով՝ 326.508.000  ՀՀ դրամ գումար:

 

Պարզվել է նաև, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, անտեսելով օրենսդրության պահանջը,  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով,  որպես աճուրդի կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը:

 

Քննությամբ պարզվել է նաև, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է  Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր.Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով,  հաշվեկշռային արժեքով այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց, ովքեր եղել են պաշտոնատար անձանց հարազատներ, օտարելու մասին և նշված անշարժ գույքերը, սեփականության իրավունքով, վաճառվել են նշված անձանց։

 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հորը պատկանող «Շ…» ՍՊԸ-ն, իրականացված ներդրումային և կանոնադրական կապիտալի համալրման գործընթացում զեղծարարության արդյունքում, համայնքի ավագանու որոշումներով, 2005թ.  դարձել է Արաբկիր համայնքի (70 տոկոս չափով) և նշված ՍՊԸ-ի (30 տոկոս չափով) կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Ապա «Շ…» ՍՊԸ-ի տնօրենը՝ նշված պաշտոնատար անձի հայրը, 2007թ. նոյեմբերին դիմել է Արաբկիր թաղային համայնքին՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի մյուս 51 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկով: Նրա որդին, տեղյակ լինելով, որ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մեքենա-մեխանիզմների  արժեքը ներառված չեն ընկերության կանոնադրական կապիտալում, առանց այդ մասին Արաբկիր համայնքի ավագանու անդամներին հայտնելու՝ նշված առաջարկը ներկայացրել է ավագանու քննարկմանը: Եվ  ավագանու որոշմամբ ՓԲԸ-ի՝ Արաբկիր համայնքին պատկանող բաժնետոմսերի 51 տոկոսը 28.381.500 ՀՀ դրամով վաճառվել է «Շ…» ՍՊԸ-ին, որի արդյունքում «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների  սեփականատեր է դարձել այդ ՍՊԸ-ն:

 

Համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը  հաստատել է Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, որի արդյունքում, վատնելու եղանակով, հափշտակվել է Արաբկիր  համայնքին  պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները): Կազմվել են հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ, որոնք գույքի իրական պատկանելիությունը, ծագման աղբյուրը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու համար որդուն օժանդակելու նպատակով, տնօրենն ամրացրել է իրեն պատկանող «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին։ Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով,  վերը նկարագրված հանցավոր գործողություններով վատնելու եղանակով,  Արաբկիրի  համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամի գույքը: Այնուհետև, նպատակ ունենալով հիշյալ մեքենա-մեխանիզմներն օրինական քաղաքացիաիրավական գործարքների շղարշի ներքո փոխարկել դրամական միջոցների և այդ կերպ խեղաթյուրել գույքն ապօրինի եղանակով ՍՊԸ-ին անհատույց  փոխանցվելու փաստը, հանցավոր ճանապարհով ստացված մեքենա-մեխանիզմները, միախառնելով իր ընկերության հաշվեկշռում առկա այլ գույքի հետ,  «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի տնօրենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված մեկ այլ ՓԲԸ-ի հետ կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր։ Դրանով տվյալ ընկերությանը 375.519.000 ՀՀ դրամով, այսինքն՝ ձեռք բերման արժեքից էականորեն բարձր գնով, վաճառվել է 37 միավոր տեխնիկա, որոնց  մեջ ընդգրկված են եղել նաև «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ից անհատույց փոխանցված մեքենա-մեխանիզմները։  Այդ կերպ կատարվել է փողերի լվացում։

 

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝  Արաբկիրի  համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է  ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի  1-ին  մասով, 308-րդ  հոդվածի  2-րդ մասով  (4 դրվագ):

 

Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

 

Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

 

Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական