Arminfo.info


 Հինգշաբթի, 21 Մարտի 2024 17:03
Ալինա Հովհաննիսյան

Քաղաքապետարանի անզիջողականությունը հաշվարկվում է գումարի չափով

Քաղաքապետարանի անզիջողականությունը հաշվարկվում է գումարի չափով

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության հարցում քաղաքային իշխանությունների անզիջում լինելու մասին: Մասնավորապես, Ավինյանի գլխավորությամբ անցած տարվանից քաղաքում ակտիվորեն իրականացվում են ապօրինի շինությունների վերացման աշխատանքներ:

 

Բայց, ելնելով Քիմիայի ինստիտուտի ("Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն" ՊՈԱԿ) շուրջ ստեղծված իրավիճակից, հարց է առաջանում. իր անզիջողականության մեջ որքանո՞վ  անաչառ է քաղաքապետի մոտեցումը։

 

Չէ որ միայն վերջերս Նոր Նորք վարչական շրջանում քաղաքապետարանը հայտարարեց այն տների քանդման մասին, որոնք մարդիկ իրենց ձեռքերով կառուցել են տասնյակ տարիներ առաջ ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա։ Նոր Նորքի բնակիչների հավաստմամբ՝ իրենք վճարել են կոմունալ ծախսերի դիմաց, բարեկարգել են այդ տարածքը, կանաչապատել այն, բազմիցս փորձել են սեփականաշնորհել այդ հողերը, որպեսզի մտնեն օրինական դաշտ, ինչն իրենց մերժել են: Հատկանշական է, որ նրանցից ոմանք, նույնիսկ, գույքահարկ են վճարել, որը հնարավոր է կադաստրային գրանցման դեպքում ։ Քաղաքային իշխանությունների նման քաղաքականությունն իրականացվում է "վերադարձնենք երևանցիներին իրենց հողերը" կարգախոսի ներքո, որով վերջիններս շատ հպարտ են։

 

Սակայն, Քիմիայի ինստիտուտի հարցում, որի ջրավազանի տարածքը համայնքային սեփականություն է, ինչպես վկայում են ՊՈԱԿ-ի աշխատակիցները, քաղաքապետարանը չի շտապում վերադարձնել համայնքին: Նշված հողամասն ապօրինի կերպով օտարվել է դեռևս 2007 թվականին, և նրա տարածքում համեմատաբար վերջերս արդեն սկսվել են բազմահարկ բնակելի շենքի կառուցման շինարարական աշխատանքները:

 

Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ այսօր հավաքվել էին գիտական ինստիտուտի գիտաշխատողները ՝ պահանջելով հանդիպում պատասխանատուների, մասնավորապես , ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

 

Գիտնականները դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը, քանի որ այն կաթվածահար է անում Կենտրոնի հետազոտական աշխատանքը: Նրանք համաձայն են դառնալ Ակադեմիական քաղաքի մաս, տեղափոխվել այնտեղ ՝ կառավարության որոշմամբ, բայց, միևնույն ժամանակ, խնդրում են չոչնչացնել գիտությունը՝ կամ դադարեցնել շինարարությունը մինչև իրենց տեղափոխվելը, կամ էլ ժամանակավոր հարթակ տրամադրել կենտրոնի բնականոն աշխատանքի համար՝ մինչև Ակադեմիական քաղաքի գործունեության մեկնարկը։

 

Լրագրողների հետ զրույցում կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը պատմել է, որ խնդիրները սկսվել են դեռևս 2007 թվականից, երբ Կենտրոնի ջրավազանն ապօրինի օտարվեց, ինչի արդյունքում, նույնիսկ, քրեական գործ էր հարուցվել: Սակայն , 2017 թվականին քրեական գործը քննիչի պահանջով կասեցվել է ՝ վերապահումով, որ վաղեմության ժամկետն անցել է։ Ընդ որում, ինչպես նշել է Նաղդալյանը, քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ ընդունել են իրենց ոչ իրավաչափ գործողությունների փաստը, ինչի արդյունքում կազմվել են կեղծ եզրակացություններ, եւ այդ տարածքն ապօրինի օտարվել է:

Այնուհետև, ինչպես շարունակել է փաստաբանը, Գլխավոր դատախազությունը դիմել է քաղաքապետարան, քանի որ տվյալ հատվածը հանրային սեփականություն է։ "Բայց քաղաքապետը որեւէ քայլ չի ձեռնարկել, եւ քաղաքապետի անգործությունը շարունակվում է մինչ օրս", - ընդգծել է նա:

 

Կենտրոնը շարունակել է իր պայքարը՝ դիմումներ ներկայացնելով տարբեր պետական մարմիններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչը ևս որևէ արդյունք չի տվել: Վարչապետի կողմից հնչեցվել է հարցի վերաբերյալ հանձնաժողով ձևավորելու մասին որոշում, սակայն նրա հանձնարարականը չի կատարվել։ <Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ քաղաքապետարանը ապօրինի շինարարության թույլտվություն է տվել։ Թեեւ վերջինս պետք է դիմեր դատարան, որպեսզի վերադարձնի հանրային հողերը, ինչով հիմա նրանք ակտիվորեն զբաղվում են՝ ինչպես մենք ենք տեսնում>, - ասել է փաստաբանը։

 

2023 թվականին Քիմիայի ինստիտուտը դիմել է Գլխավոր դատախազություն՝ Վարչական դատարան հայց ներկայացնելու խնդրանքով, որը, արդյունքում, մերժվել է։ Դրանից հետո այս հարցը վիճարկել են Վերաքննիչ դատարանում, որը նույնպես մերժել են, նշելով, որ ի սկզբանե պետք է դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Երևանի քաղաքապետարան, և միայն վերջիններիս անգործության դեպքում կարելի է սկսել գործընթացը։

 

Մինչդեռ , գործի նյութերում, ըստ փաստաբանի, նշված է, որ Գլխավոր դատախազությունը քաղաքապետարան է դիմել 2017 թվականին, և անգործությունը շարունակվում է արդեն 7 տարի: Դրանից հետո Գլխավոր դատախազությունն ապարդյուն դիմել է Վճռաբեկ դատարան։ "Մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունը կրկին բողոք է ներկայացրել դատարան", - նշել է Նաղդալյանը։

 

Հղում կատարելով միջազգային նորմերին՝ նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն քիմիական պահեստներից, լաբորատորիաներից, առնվազն, 200 մետր հեռավորության վրա, մինչդեռ, Քիմիայի ինստիտուտի պարագայում շինարարությունն իրականացվում է 30-40 մետր հեռավորության վրա: Նա պարզաբանել է, որ դա անվտանգ չէ, քանի որ պահեստում տարբեր նյութեր են պահվում, չբացառելով, որ ծանր շինարարական տեխնիկայի ցնցումների հետեւանքով լաբորատորիաներում կարող է տեղի ունենալ ինչ ասես, եւ, նույնիսկ, պայթյուն:

 

Այսօր կենտրոնի աշխատանքը կաթվածահար է, գիտնականները գործադուլ են անում, քանի որ անհնար է աշխատել շինարարության պայմաններում, ինչը հղի է նաև թանկարժեք սարքերի և սարքավորումների վնասմամբ:

 

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը և "Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն" ՊՈԱԿ-ը ընդհանուր հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ բազմաբնակարան շենքի կառուցումն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող իր տեսակի մեջ եզակի գիտաարտադրական կենտրոնի աշխատանքի և զարգացման համար: ԳԱԱ-ն տարածած հայտարարության մեջ ներկայացրել էր գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բնակելի շենքի կառուցման աննպատակահարմարության պատճառները: Մասնավորապես, հայտարարության մեջ նշվել էր, որ օրենքն արգելում է քիմիական լաբորատորիաներից 30 մետր շառավղով շենքերի կառուցումը: Բացի այդ, ՊՈԱԿ-ում առկա են թանկարժեք սարքավորումներ, որոնք կարող են վնասվել կամ կարող են շարքից դուրս գալ ցանկացած ցնցման հետևանքով, քիմիական ընտրություններն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կարող են բողոքներ առաջացնել նորակառույց շենքի բնակիչների շրջանում և այլն:

 

Նշենք, որ, ՀՀ կառավարությունում հաստատված ներդրումային ծրագրի համաձայն,  2021 թվականի ամռանը Green Property Development ընկերությունը մտադիր է "Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն" ՊՈԱԿ-ի տարածքում ջրավազանի տեղում կառուցել բազմաֆունկցիոնալ շենք ։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 10 մլրդ դրամ ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ