Arminfo.info


 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2023 20:01
Ալինա Հովհաննիսյան

ԿԳՄՍՆ. Բուհերի խոշորացման արդյունքում Հայաստանում կգործի 100% պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բարձրագույն ուսումնական հաստատություն

ԿԳՄՍՆ. Բուհերի խոշորացման արդյունքում Հայաստանում կգործի 100% պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բարձրագույն ուսումնական հաստատություն

Արմինֆո.Մեկնարկել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը:

 

Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, նախագիծն այսօր առցանց ձևաչափով քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում, որում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշակերտական խորհրդի բոլոր հանդիպումներն անցնում են բովանդակալից. կարևորվում են խորհրդի անդամների հնչեցված դիտարկումները, որոնք անպայման քննարկվում են և, ըստ անհրաժեշտության, տեղ գտնում փաստաթղթերում: «Աշակերտական խորհուրդը մեր ամենակարևոր հարթակն է. ձեզ հետ քննարկումները ցույց են տալիս, թե ԿԳՄՍ ոլորտներում ինչպիսի փոփոխությունների կարիք կա: Ուրախ եմ, որ 6-ամյա ընդմիջումից հետո ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որում նախանշված են բավականին հավակնոտ թիրախներ: Գործողությունների ծրագիրը ներկայացնում է այդ թիրախներին հասնելու միջոցառումների պլանը, և կարևոր է լսել ձեր դիտարկումները՝ արդյոք բոլոր անհրաժեշտ քայլերն են ներառված այդ պլանում, և ինչպես դրանք դարձնել առավել թիրախային՝ արդյունքային ցուցանիշների մասով»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին մշտապես շահագրգիռ և արդյունավետ քննարկումներ ունենալու համար:

 

Հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա փաստել է՝ նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով. համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների միջազգայնացում:

 

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում սահմանված նպատակներին՝ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ նախանշվել է բավականին հավակնոտ թիրախ՝ մինչև 2026 թվականը 5-6 տարեկան երեխաների խմբերի համար ունենալ նախադպրոցական ծառայությունների ծածկույթի 95 տոկոս ապահովում: Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև ընդլայնել նախադպրոցական հաստատությունների ցանկը՝ ներդնելով այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ: «Նախադպրոցական կրթության բովանդակության և որակի բարելավման տեսանկյունից մինչև 2026 թվականը նախատեսում ենք բոլոր հաստատություններում ներդնել նախադպրոցական նոր չափորոշիչները, որի արդյունքում սահուն անցում կկատարվի դեպի դպրոցական կրթություն: Կներդրվեն նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացմանն ու հզորացմանն ուղղված խրախուսման մեխանիզմներ»,- նշել է փոխնախարարը:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցներում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի կարևորությունը՝ շեշտելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը: Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծման կարևորությունը: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը, որն ապահովելու է որակապես նոր կրթություն և սովորողի ակտիվ դերակատարում: Փոխնախարարն անդրադարձել է նաև ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման և խրախուսման մեխանիզմների ներդրմանը՝ կամավոր ատեստավորում և տարակարգ: Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է գյուղական փոքր համայնքներում ուսուցիչների պակասի, որոշ համայնքներում սովորողների և ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, էլեկտրոնային շտեմարանների, հեռավար դասավանդման և այլ հարցեր:

 

Անդրադառնալով արտադպրոցական կրթությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է, որ բացի դպրոցական կրթությունից՝ սովորողները մասնակցեն նաև արտադպրոցական միջոցառումների, հաճախեն արվեստի կենտրոններ և մարզադպրոցներ: Նա ներկայացրել է այդ դպրոցների մանկավարժական աշխատողների խրախուսման և վարձատրության բարձրացման մեխանիզմների ներդրման հարցը:

 

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, տնտեսության համար առաջնահերթ համարվող մասնագիտությունների վերհանման, հանրապետական նշանակության հաստատությունների ստեղծման հարցերը: Նա կարևորել է նաև հաստատությունների շենքային պայմանների բարելավման, որակյալ կադրերի ներգրավման, աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և այլ խնդիրներ:

 

Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ծրագրում որպես վերջնական արդյունք սահմանվել է, որ առնվազն չորս բուհ ընդգրկված է լինելու միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, որին հասնելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել ենթակառուցվածքների բարելավում՝ այն զուգակցելով բովանդակային փոփոխություններով: Նա ներկայացրել է Որակավորումների ազգային շրջանակի, առանձին ոլորտային շրջանակների և դրանց արդյունքում՝ կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև բուհերում հետազոտական բաղադրիչի և լաբորատորիաների առկայության հարցերը: Անդրադառնալով ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին՝ նա նշել է, որ դրա վերջնանպատակը սովորողների և դասախոսների համար ուսումնական որակյալ և լիարժեք միջավայրի ստեղծումն է, որտեղ մեկտեղված են լինելու հարմարավետ միջավայրը, հանրակացարանային կոմպլեքսը, գրաթվային գրադարանները, սպորտային համալիրները և այլն: Վարչության պետը ներկայացրել է նաև բուհերի խոշորացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը՝ որտեղ որպես վերջնական թիրախ սահմանված է, որ կստեղծվի 100% պետական ֆինանսավորմամբ մինչև ութ բուհ:

 

Աշակերտներին ներկայացվել են նաև բարձր որակավորում ունեցող դասախոսների, բուհերի ֆինանսավորման բանաձևի փոփոխության, մրցակցային հետազոտական ծրագրերի և արդյունավետության ցուցանիշների վրա հիմնված բուհերի լրացուցիչ ֆինանսավորման, սովորողների ուսման վճարի, ինչպես նաև ակադեմիական տարկետման հետ կապված նախատեսվող փոփոխությունները:

 

Զեկուցումներից հետո աշակերտները մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ընդունելության քննությունները տարվա ընթացքում երկու անգամ կազմակերպելու նոր կարգին, օլիմպիադաների կազմակերպմանը, ակադեմիական քաղաքի նախագծին, ընդունելության մեխանիզմներին և շտեմարանների բովանդակությանը, կրեդիտային համակարգին և այլն:

 

Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ հորդորելով այսուհետ ևս ակտիվ լինել կրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող գործընթացներում: Քանի որ այս կազմով աշակերտական խորհուրդը գումարել է իր վերջին նիստը՝ նախարարի տեղակալը ներկաներին մաղթել է հետագա հաջողություններ կրթության այլ մակարդակներում՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով նախորդ երկու տարիների համագործակցության համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառովԿենդանիների պաշտպանն ահազանգում է․ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները կարող են սովամահ լինել՝ հայ իրավապահների գործողությունների պատճառով
Հայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունըՀայ պատգամաավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում․ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը ցույց տվեց հավաքական արձագանքի սնանկությունը
Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան ներկայացրել են իրենց ծրագրերը "Ոսկե ծիրանի" շրջանակներում
Վերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասելՎերոնիկա Զոնաբենդ. մարդու հիմնարար իրավունքն է իմանալ, թե ինչ է կատարվում իր հարազատների հետ, հնարավորություն ունենալ նրանց աջակցության խոսքեր ասել
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԻդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
Հայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանում պահպանվում են ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափության գնահատմանն առնչվող համակարգային խնդիրները. օմբուդսմենը մեկնաբանել է Ծառուկյանի ձերբակալությունը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել Հայաստանի իշխանություններին գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին
Իրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակըԻրանի դեսպանը մեկնաբանել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը
Սև Օհանյանը՝ Սև Օհանյանը՝ "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդըԳլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը
Հայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող  ականազերծման  մեքենաՀայաստան է տեղափոխվել ԵՄ հերթական նվերը՝ 2 հեռակառավարվող ականազերծման մեքենա
Ջուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն էՋուլֆալակյան․ Այն, ինչ Հայաստանի իշխանություններն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է
Նախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանաՆախկին պատգամավոր․ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա
Փորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդըՓորձագետ. Հայկական հասարակությունը ընկնում է տոտալիտար անվտանգության թակարդը
Սևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի վրա գտնվող Գագիկ Ծառուկյանի սեփականությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետության սեփականությանը
Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։Դիլիջանում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Իրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվենԻրանի դեսպան. «Թրամփի երթուղի» նախագծի շրջանակներում Իրանի սահմաններին ամերիկյան ներկայության հնարավոր ռիսկերը պետք է լիովին գնահատվեն
Մեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմՄեսրոպ Առաքելյանը կտրուկ քննադատեց իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանի դեմ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարումԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է արտաքին կառավարում
Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։Հայաստանի ազգային արխիվի տնօրենը և Բուլղարիայի դեսպանը քննարկեցին արխիվային համագործակցության հնարավորությունները։
Զարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստովԶարուհի Փոստանջյանը պահանջեց քրեական հետաքննություն սկսել Ծառուկյանի առյուծուհու մահվան փաստով
Իրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջԻրավապաշտպանը տեսել է չար մտադրություն Գագիկ Ծառուկյանից բռնագանձված առյուծի մահվան մեջ
Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահՀայաստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական Բաքվի Վերաքննիչ դատարանը հերթական "նիստն" է անցկացրել ապօրինի պահվող հայ ռազմագերիների բողոքների վերաբերյալ
Փաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէրՓաստաբան․ պաշտպանական կողմի համար Գագիկ Ծառուկյանի կալանավորումն անակնկալ չէր
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԳագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Սամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհըՍամվել Կարապետյան. ԱԺ պատգամավորի մանդատների ստացումը կարող է լինել Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը
Չեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտումՉեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում
2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից
ՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներումՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ