Arminfo.info


 Երեքշաբթի, 24 Փետրվարի 2015 13:00

Ստեփանյան Դավիթ

Ավազ Հասանով. Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել ի զորու չեն ո’չ ԵԱՀԿ ՄԽ-ն, ո’չ Ռուսաստանը, ո’չ ԵՄ-ն, ո’չ ԱՄՆ-ը

Ավազ Հասանով. Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել ի զորու չեն ո’չ ԵԱՀԿ ՄԽ-ն, ո’չ Ռուսաստանը, ո’չ ԵՄ-ն, ո’չ ԱՄՆ-ը

 Ձեր կարծիքով, աշխարհաքաղաքական ի՞նչ գործոն է դեր խաղացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության սրման հարցում:


 


Կարծում եմ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության սրման պատճառները հարկավոր է փնտրել Ուկրաինայում: Ադրբեջանում և Հայաստանում, չգիտես ինչու, Ուկրաինայի իրադարձություններում տեսել են «բարենպաստե պայմաններ սեփական ուժն ու հզորությունը միմյանց ցուցադրելու համար: Բանն այն է, որ Ադրբեջանն իր ակնկալիքներն ունի Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունից: Ղրիմի բռնակցման առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ աննախադեպ ճնշումը Բաքվում  դիտարկում են որպես սառեցված Ղարաբաղյան հակամարտության յուրովի վերսկսման հնարավորություն: Բոլոր այդ գործընթացներում Հայաստանը էլ ունի իր տրամաբանությունը` հաշվի առնելով, որ հայերը, վերջին հաշվով, վերահսկում են տարածքները, գործընթացը` ունենալով Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն պահպանելու ավելի շատ հնարավորություններ, քան` Ադրբեջանը:


Բնական է, որ Ադրբեջանում հայտնվել են հարձակողական սպառազինությունների նոր տեսակներ: Ըստ երևույթին, դրանք Հայաստանում էլ ավելի քան բավակաչափ են: Ուստի Բաքուն այսօր փորձում է դրանք գործարկել սահմանամերձ շրջաններում ամրապնդվելու համար: Այսօր Հայաստանի հետ սահմանին կայունության պահպանումը համապատասխանում է Բաքվի շահերին` Ղարաբաղի շփման գծում դիսբալանսի խախտման պայմաններում:


 


Դուք նշեցիք ուկրաինական ճգնաժամի դերը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման գործում: Իսկ ի՞նչ դեր է խաղում նույն ճգնաժամը տարածաշրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դիրքորոշումների հարցում: Արդյո՞ք Ուկրաինան սրբագրումներ է մտցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ դիրքորոշումներում:


 


Ուկրաինական ճգնաժամը պետք է ավելի մեծ ճկունություն հաղորդեր Մինսկի խմբի համանախագահների գործողություններին: Նրանք առնվազն պետք է ինտենսիվացնեին հակամարտության կողմերի հետ հանդիպումները, ավելի շատ ուղերձներ հղեին հակամարտող հասարակություններին, ավելի ջանադրաբար առաջ մղեին Մադրիդյան սկզբունքները: Ի դեպ, վերջերս ես այդ մասին ասել եմ համանախագահներին: Ցավոք, հենց ճկունությունն է պակասել նրանց:


 


Եկեք ավելի առարկայական խոսենք այն մասին, թե ինչ նկատի ունեք`խոսելով ճկունության մասին:


 


Համանախագահներին հարկավոր էր փոքր-ինչ հեռանալ իշխանություններից ու աշխատել հակամարտության երկրների հասարակությունների, քաղաքական խմբերի հետ: Համանախագահները շատ լավ տեսնում և լսում են իրենց հասցեին բոլոր կողմերից քննադատությունը`ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները: Այնուամենայնիվ, իշխանությունների, առավել ևս`հասարակությունների հետ համանախագահների հրապարակային բանավեճեր ոչ մի անգամ չենք տեսել:


Մինչդեռ այսօր ոչինչ չի խանգարում նրանց ակտիվացնել հակամարտող կողմերի հասարակությունների հետ աշխատանքը: Այդպիսով, ԵԱՀԿ ՄԽ-ն ցույց կտա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանություններին այլընտրանքային ուղու առկայությունը, որի միջոցով կարող են ազդել երկու երկրների հասարակությունների վրա` ոչ թե մամուլի կամ Twitter-ի, այլ անմիջապես Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում բաց բանավեճերի միջոցով: Դա միանգամայն այլ պատկեր կստեղծի բանակցություններում`իշխանություններին դրդելով ավելի մեծ կառուցողականության հակամարտության կարգավորման հասնելու հարցում: Հաշվի առնելով, որ դա չի արվել, իշխանություններին հաջողվել է էլ ավելի խստացնել համանախագահների հասցեին քննադատությունը: Նրանց հաջողվել է նաև  հասարակություններին տրամադրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեմ:


 


Չե՞ք կարծում արդյոք, որ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև իրականում շահերի որոշակի համընկնում կա, և ԵԱՀԿ ՄԽ անգործության պատճառը երկուստեք հակամարտությունը լուծելու ցանկության բացակայությունն է:


 


Ինձ այդպես չի թվում: Համանախագահները հրաշագործներ չեն, և մեկ հարվածով Հայաստանում, Ադրբեջանում և Ղարաբաղում առկա տրամադրությունները փոխել չեն կարող: Պարզապես նրանք  իշխանության և հասարակության վրա անմիջական ներգործության հնարավորություն չունեն:


 


Իսկ ինչու՞: Բաքվի իշխանությունները մշտապես կոչ են անում գերտերություններին ՙճնշում գործադրել Հայաստանի վրա և Ղարաբաղը տալ Ադրբեջանին՚: Արդյո՞ք հնարավոր եք համարում դա առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում:


 


Հաշվի առնելով միջնորդների մանդատների հնարավորությունները`Մինսկի խմբի համանախագահներն ակնհայտորեն այն ինստիտուտը չէ, որը կարող է ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա: Չնայած որպես առանձին սուբյեկտներ`ԱՄՆ-ը և Եվրամիությունը, իհարկե, կարող են ճնշում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա ՙանհնազանդության համար՚, օրինակ`այդ երկրների ղեկավարությանը բանակցությունների համար ավելի անվտանգ հարթակ դուրս բերելով: Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ հենց այդ էլ առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Դա լավ ազդակ էր հօգուտ հաշտության մեծ համաձայնագրի նախապատրաստման`ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար: Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել ի զորու չեն ո’չ ԵԱՀԿ ՄԽ-ն, ո’չ Ռուսաստանը, ո’չ ԵՄ-ն, ո’չ ԱՄՆ-ը: Հայաստանի և Ադրբեջանի որևէ նախագահ երբեք իր երկրի շահերին հակասող փաստաթուղթ չի ստորագրի: Նրանք կարող են միայն պայմանավորվել, վստահության մթնոլորտ ստեղծել, այլ ոչ թե`հասարակությանը խաղաղության պարտադրել:


 


Եվ, այնուամենայնիվ, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ամրապնդել, թե՞ թուլացրել է այս կամ այն գերտերության դիրքերը Հարավային Կովկասում: 


 


Կարծում եմ, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին ավելի վտանգավոր խաղացող է դարձրել Հարավային Կովկասում: Վախենում եմ, որ հայերի ու ադրբեջանցիների մոտ այժմ Մինսկի խմբում Ռուսաստանի դերից լուրջ հիասթափություն է հասունանում: Չեմ կարծում, որ Հայաստանին ձեռնտու կլինի կորցնել Ղարաբաղը`ի հաճույս Ռուսաստանի, իսկ Ադրբեջանին`տանուլ տալ հնարավոր պատերազմը: Ղարաբաղյան հակամարտությունը չլուծված պահելը դեռևս բխում է Ռուսաստանի շահերից, ինչը շատ բանի մասին է վկայում:


Ղրիմի բռնակցումն զգալիորեն բարձրացրել է Ռուսաստանի վտանգավորությունն ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի համար: Ղրիմով Ռուսաստանը խախտել է խաղի բոլոր կանոնները, արժեքները, որոնք այդքան հաճախ վկայակոչում են Եվրոպայում: Այդ պատճառով, ապագայում Ռուսաստանը հանգիստ կարող է նույն կերպ վարվել օրինակ`Մոլդովայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Բաքվում իրենց հերթին այսօր գտնում են, որ Եվրոպան այսօր պետք է պատժի Հայաստանին Ադրբեջանի օկուպացված հողերի համար, ինչպես դա անում է Ղրիմն օկուպացրած Ռուսաստանի նկատմամբ: Այլ կերպ ասած`Ադրբեջանում այսօր կորցնում են հարգանքը Եվրոպայի նկատմամբ, որին մեղադրում են երկակի չափանիշների մեջ: Ուկրաինական ճգնաժամն անխուսափելի աշխարհաքաղաքական կորուստներ է պատճառում նաև Ռուսաստանին, ՙորին Ղրիմի բռնակցումից հետո շատերը վախենում են մոտենալ՚: Մնում է ԱՄՆ-ը, որը խնդիրներ ունի թե’ ԵՄ, թե’ Ռուսաստանի հետ: Վաշինգտոնն այսօր փորձում է ամրապնդվել եվրոպական աշխարհամասում և հեռացնել այնտեղից Ռուսաստանին: Ամերիկացիների դիրքերը մեր տարածաշրջանում այսօր շատ ավելի ամուր են, քան մինչև ճգնաժամը:


 


Այլ կերպ ասած`ուկրաինական ճգնաժամից կորցնում են բոլորը`բայց ոչ միայն ԱՄՆ-ը՞:


 


Այսօր ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ պայմանավորվելու, նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և համապատասխան հրահանգներ տալու ավելի շատ իրական շանսեր ունի ԱՄՆ-ը: Այդ յուրօրինակ վստահության հարցում մեծ դեր է խաղում ԱՄՆ հայկական համայնքը և Ադրբեջանի մասնակցությունը տարբեր խոշոր ամերիկամետ աշխարհաքաղաքական նախագծերին: Դրա հավաստումն է այն, որ նույնիսկ Ադրբեջանում ամերիկամետ նախագծերի նկատմամբ հետապնդումները Բաքվի և Վաշինգտոնի միջև առանձնակի հակասություններ չեն ստեղծում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ