


Արմինֆո. Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցման շուրջ քվեարկությանը։ Այդ մասին են վկայում քվեարկության աղյուսակի տվյալները։
Նշենք, որ ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտակարգ հատուկ նիստում բանաձեւ է ընդունել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 24-ը, ձեռնպահ է մնացել 58-ը։
Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Վիետնամը, Գաբոնը, ԿԱՀ-ը, Չինաստանը, Կոնգոն, Կուբան, Հյուսիսային Կորեան, Մալին, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Նիկարագուան, Լաոսը, Սիրիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Զիմբաբվեն:
Ուշագրավ է, որ քվեարկությանը չի մասնակցել նաև Ադրբեջանը, իսկ Ռուսաստանի մեկ այլ դաշնակից՝ Թուրքիան, աջակցել է այդ նախաձեռնությանը։ Որոշման ընդունման համար պահանջվում էր Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների երկու երրորդը։



