
Արմինֆո.Ադրբեջանը լիովին աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում։
"Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի մեսիջները բոլոր մակարդակներում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ ։ <...> Մենք պետությունների հետ հարաբերությունները զարգացնում ենք միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Այս հարցում բացառություն է դարձել Հայաստանը։ Նրան մույնպես առաջարկում ենք հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա", - նշել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է, թե անթույլատրելի է անտեսել Հայաստանի տարածքում Ադրբեջանի անկլավների հարցը։ Ընդ որում, նա խոսք անգամ չի ասել ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված բուն հայկական գյուղերի մասին, որի վառ օրինակը Արծվաշենն է, որն այսօր գտնվում է ԱՀ - ի իրավասության տակ, անկլավների մասին էլ չենք խոսում։
Բայրամովը հավելել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիի հանդիպումը եռակողմ ձևաչափի շրջանակներում դարձել է այդ գործընթացի մեկնարկի արտացոլումը: "Դեռևս այս տարվա մայիսին Ադրբեջանը համաձայնություն էր տվել աշխատանքային խումբ ստեղծել ՝ սահմանազատման գործընթաց սկսելու համար ։ Սակայն Հայաստանը որոշակի պայմաններ առաջ քաշեց, այդ իսկ պատճառով այն ժամանակայդ գործընթացը չսկսվեց։ Այդ դեպքում հանձնաժողովի ստեղծումը կվերածվեր երկար, անվերջ գործընթացի", - նշել է Բայրամովը։
Նա ընդգծել է, որ անկլավների հարցը իրականություն է, որը ոչ ոք չի կարող ժխտել: "Անկլավների հարցի լուծումը կարող է տեղի ունենալ հենց սահմանազատման գործընթացում: Ուստի, կարեւոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ։ Ադրբեջանը դրա պատրաստակամություն է հայտնել։ Արդյո՞ք աշխատանքային խմբի ստեղծումը եւ գործընթացի մեկնարկը նշանակում է կարճ ժամկետներում հարցերի լուծում: Մենք պետք է իրատես լինենք։ Դա կարճաժամկետ գործընթաց չի լինի։ Կարեւոր է իրականացնել համակարգված եւ շարունակական աշխատանք այս ոլորտում: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ այդ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի զինվորականների միջեւ որեւէ լարվածություն չստեղծվի եւ թույլ չտրվի։ Սա լավագույն միջոցն է: Դրա լավագույն միջոցը մասնագետների կողմից բանակցությունների սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելն է", - ըստ «Անադոլուի»՝ ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովը հաղորդել է, որ սահմանազատման հանձնաժողովը կձեւավորվի առաջիկա ամիսներին: "Կարծում ենք, որ հակառակ կողմը եւս գիտակցում է այդ հարցի լրջությունը, պետք է որոշել նաեւ երկրների միջեւ միջազգային սահմանները։ Հավատում ենք, որ առաջիկայում դրական մեսիջ կստացվի նաև հակառակ կողմից։ Ուստի, կարծում ենք, որ այդ հանձնաժողովը կձեւավորվի առաջիկա ամիսներին", - հավելել է նախարարը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բաքուն դրական է գնահատում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի (դեկտեմբերի 10-ին Մոսկվայում) մասնակցությամբ "3+3" ձեւաչափով կայացած հանդիպումը: Բայրամովը հիշեցրել է, որ "3+3" քննարկումների տարածաշրջանային հարթակի ստեղծման նախաձեռնությունն առաջ է քաշվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից:
"Առաջին հանդիպումն անցկացվել է <3 + 2 > ձևաչափով, այլ ոչ թե <3+3>ձևաչափով ։ Մենք դրական ենք գնահատում այս հանդիպումը, բավարար ենք համարում նախնական պայմանավորվածությունները ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումները ռոտացիայի կարգով անցկացնել", - հավելել է նա։