


Արմինֆո.Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։ «Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից», - ասվում է հաղորդագրությունում։



