


Արմինֆո.Հայաստանը ցավակցություն է հայտնել Իրաքին հիվանդանոցում հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Իրաքում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, այդ երկրում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մասնավորապես գրել է. "Հայաստանի դեսպանության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Դիկար նահանգի "Իմամ Հուսեին" հիվանդանոցում բռնկված հրդեհից տուժածների ընտանիքներին և հարազատներին, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ հիվանդներ, ովքեր բուժվում էին հիվանդանոցում: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին և մեր համերաշխությունն ենք հայտնում Իրաքի բարեկամ ժողովրդին այս ողբերգական իրավիճակում":
Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հայդար ալ Զամիլին հաղորդել է, որ Իրաքի Էն Նասիրիա քաղաքի կորոնավիրուսով հիվանդների "Իմամ Հուսեին" հիվանդանոցում հուլիսի 12-ի երեկոյան բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 52-ի, եւս 22 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ եւ շմոլ գազից թունավորումներ են ստացել: Բուժհաստատությունում հրդեհ է բռնկվել, ենթադրաբար, թթվածնի բալոնի պայթյունի հետեւանքով: Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմին կառավարության արտակարգ նիստ է հրավիրել եւ հայտարարել է բարձր մակարդակով հետաքննություն անցկացնելու մասին, որը պետք է պարզի հրդեհի բոլոր հանգամանքները եւ պատճառները: Դի կար նահանգի առողջապահության նախարարը եւ հիվանդանոցի գլխավոր բժիշկը ձերբակալվել են ։ Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ։ Նման ողբերգություն տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլին Բաղդադում ։ "Իբն ալ Խաթիբ" հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով, որտեղ տեղակայված էին կորոնավիրուսով վարակված հիվանդները, զոհվել էր 82 մարդ, առնվազն 110-ը տուժել էին:



