


Արմինֆո. Հայաստանը դեմ է քվեարկել մարտի 24-ին Մեծ Բրիտանիայի, Եվրամիության երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևին։ Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանին մասնակցող ռուսական պատվիրակությունը Սիրիայի վերաբերյալ բանաձեւը որակել է "չափազանց ոչ օբյեկտիվ":
Բանաձևին, դեմ են քվեարկել նաեւ Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան։, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթուղթը պաշտպանել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 47 երկրներից 27-ը՝ ԵՄ երկրներիը, Սոմալին, Տոգոն, Մարշալյան Կղզիները եւ Ուկրաինան: Քվեարկությանը ձեռնպահ են մնացել 14 պետություններ, այդ թվում ՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը եւ Պակիստանը:



