Arminfo.info


 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021 17:20

Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

Արմինֆո. Անկանխիկ ու անհպում վճարումները մեր կյանքում արդեն կայուն դիրք են գրավել․ դրանք գնումների ընթացքն ավելի պարզ և հարմար են դարձնում։ Այս ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունի Idram և IDBank բիզնես ալյանսը, իսկ Իդրամի՝ QR անհպում վճարումների համակարգը հայաստանյան շուկայում նմանատիպ հարթակներից առաջատարն է։

Սակայն շուկայում կան այնպիսի ոլորտներ կամ սեգմենտներ, որտեղ, առանձնահատկությունից ելնելով, կանխիկը, թվում է՝ պետք է պահպանվի։ Խոսքը, մասնավորապես, ռեստորաններում և սրճարաններում ընդունված թեյավճարների մասին է։ Իդրամում, սակայն, վստահեցնում են, որ QR-ով հաշիվը փակելիս թեյավճարը նույնպես հաջողվել է էլեկտրոնային դարձնել․ ավելին՝ ներկայում էլեկտրոնային թեյավճարը հաջողությամբ գործում է և զարգանում։

Հայաստանյան իրականությանն արդեն լավագույնս ինտեգրված էլեկտրոնային թեյավճարի ծառայության մասին պատմում է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

- Պրն․ Յոլյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ի՞նչ է էլեկտրոնային թեյավճարը։

Վստահ եմ՝ ռեստորանում կամ սրճարանում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո յուրաքանչյուրիս մոտ ցանկություն է առաջանում մատուցողին թեյավճար թողնել։ Դա աշխարհում ընդունված երևույթ է և ինչ-որ տեղ բարեվարքության կանոն, եթե կուզեք․ երբ գոհ եք սպասարկումից, ցանկանում եք շնորհակալություն հայտնել մատուցողին։ Եվ հաճախ, անկանխիկ վճարում իրականացնելու դեպքում թեյավճարը ստիպված եք լինում կանխիկ թողնել, ինչը, համաձայնեք, այնքան էլ հարմար չէ․ անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ, ընդ որում՝ մանր։ Մեր բազմաթիվ օգտատերեր նշում էին այդ անհարմարությունը։ Զարգացնելով QR և NFC վճարումների մեր համակարգը՝ որոշեցինք վճարման ամբողջ փորձառությունը դարձնել անկանխիկ՝ ինչպես հաշիվը փակելիս, այնպես էլ թեյավճար թողնելիս։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դա հաջողվեց, և համավարակի սկզբից մենք ակտիվորեն զարգացնում ենք այս ուղղությունն ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններում և ռեստորաններում, որտեղ գործում է Իդրամով անհպում վճարման հնարավորություն։ Հաշիվը փակելիս հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ չափը՝ 5%, 10%, 15% կամ մուտքագրել ցանկացած գումար, որը հաճախորդը ցանկանում է թողնել որպես թեյավճար։

- Եվ այդ գումարը հաշվի հե՞տ է փոխանցվում։

Հաճախորդի համար վճարման ընթացքը չի փոխվում․ որևէ ավելորդ գործողություն նա չի կատարում, իսկ համակարգը ներսում արդեն առանձնացնում է ռեստորան/սրճարանի և թեյավճարի հաշիվները։ Այդպիսով հաճախորդի հաշվից դուրս գրված գումարից ռեստորանը ստանում է իր, մատուցողն էլ՝ իր բաժինը։

- Այս պահին Իդրամի QR/NFC-ով հնարավոր է վճարում կատարել ավելի քան 4400 կետերում, որից մոտ 1000-ը Հայաստանում սիրված սրճարաններ ու ռեստորաններ են։ Ինչու՞ էլեկտրոնային թեյավճարի ծառայությունը դեռևս ոչ բոլոր կետերում է ակտիվ։

Տեխնիկական տեսանկյունից մենք այն կարող ենք ակտիվացնել ցանկացած կետում, որտեղ գործում է Իդրամի դինամիկ QR-ով վճարման հնարավորություն, մասնավորապես՝ այն կետերում, որտեղ մեր QR-ը տպվում է անմիջապես հաշվի կտրոնի վրա, որն էլ տրամադրում են հաճախորդին վճարումը կատարելու համար։

Սակայն, բացի մեր պատրաստակամությունից և տեխնիկական հնարավորությունից, այստեղ անհրաժեշտ է նաև տվյալ ռեստորան/սրճարանի համաձայնությունը։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի մատուցողին խրախուսելու իր համակարգն ու քաղաքականությունը։ Մեր խնդիրն է տրամադրել անհպում վճարումների ժամանակակից լուծումներ, գործընկերն արդեն ինքն է որոշում, թե որ ֆունկցիոնալից օգտվի։

Միաժամանակ, մեզ համար՝ որպես ֆինտեխ և անհպում ու անկանխիկ վճարումների մատակարար ընկերության, կարևոր է մշտապես զարգացնել ու բարելավել հաճախորդի առօրյա փորձառությունը, հատկապես, որ մեր լուծումներից ամսական կտրվածքով օգտվում են հարյուր հազարավոր օգտատերեր։ Մենք տեսնում ենք, որ այն կետերում, որտեղ հնարավոր է բացի հաշվից նաև անհպում ու անկանխիկ էլեկտրոնային թեյավճար թողնել, հաճախորդների փորձառությունը շատ ավելի դրական է, քանի որ ստանում ենք բազմաթիվ խնդրանքներ ու առաջարկներ՝ ընդլայնել նման հնարավորությամբ կետերի ցանկը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր գործընկեր ռեստորաններն ու սրճարանները նույնպես նպատակ ունեն բարելավելու իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու ժամանակակից լուծումներ են փնտրում․ այստեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, և էլեկտրոնային թեյավճարի հնարավորությամբ կետերի թիվը գնալով աճում է։

- Որքանո՞վ է այս լուծումը հայտնի ու սիրված հաճախորդների կողմից։ Չափելի՞ է դա արդյոք։

- Էլեկտրոնային թեյավճարի հնարավորությունն առաջին անգամ ներդրել ենք մինչև համավարակը՝ 2019 թվականի վերջում, սակայն հենց համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ռեստորաններ ու սրճարաններ միացան այս ծառայությանը։ Այսինքն՝ ծառայությունը սկսել է տարածվել մոտ մեկ տարի առաջ։ Ցանկացած նոր ծառայություն ժամանակ է պահանջում, մինչև օգտատերերը կսկսեն փորձել, հարմարվել։ Էլեկտրոնային թեյավճարի դեպքում այդ շրջանն անհամեմատ կարճ էր․ ծառայությունն իսկապես պահանջված էր, և հիմա դրանից ամսական հազարավոր հաճախորդներ են օգտվում, ում գոհունակությունը ստանում ենք արձագանքներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ծառայությունն արագորեն թափ է հավաքում ու հասանելի դառնում ավելի ու ավելի շատ կետերում․ թե՛ ռեստորան/սրճարանների սեփականատերերի, թե՛ հաճախորդների կողմից տվյալ ծառայության առավելություններն ու հարմարավետությունը գնահատվում են։

- Արդյո՞ք անհպում վճարումներ ապահովող այլ ընկերությունները ևս առաջարկում են էլեկտրոնային թեյավճարի հնարավորություն հայաստանյան շուկայում։

Որքանով ինձ հայտնի է՝ այն լուծումը, որ առաջարկում ենք մենք, տվյալ պահին Հայաստանում այլընտրանք չունի։ Բայց պետք է նաև նշեմ, որ խոսքը ոչ միայն հայաստանյան շուկայի մասին է․ աշխարհում այսօր էլեկտրոնային թեյավճարների ներդրման պիլոտային նախագծերը մատների վրա կարելի է հաշվել․ շուկայի այս հատվածը նոր է թափ հավաքում։ Ուրախ եմ, որ մենք այստեղ էլ շուկայի առաջամարտիկներից ենք։

- Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Իդրամ համակարգը որպես վճարման միջոց ներդնելու կամ եթե տվյալ ռեստորանում կամ սրճարանում արդեն առկա է Իդրամով վճարում, ապա էլ թեյավճարների լուծումը միացնելու համար։

Իդրամ համակարգով վճարում ընդունելու համար ռեստորան/սրճարանների մենեջմենթից պահանջվում է միայն կապ հաստատել Իդրամի կոմերցիոն բաժնի հետ։ Համակարգի ինտեգրացիան կատարվում է հեշտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է թեյավճարի ծառայությունն ակտիվացնելուն, ապա սա ևս արվում է շատ արագ․ առավել ևս եթե տվյալ կետում արդեն առկա է Իդրամով վճարման հնարավորություն․ մեզ մնում է պարզապես ակտիվացնել ծառայությունն ու հնարավորություն տալ տվյալ ռեստորան/սրճարանին իր հաճախորդներին տրամադրել անհպում վճարման ծառայություն։ Անհրաժեշտության դեպքում Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30-00։30-ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ