Arminfo.info


 Երեքշաբթի, 16 Փետրվարի 2021 03:25
Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյանը չի բացառել Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների դավաճանությունը

Սերժ Սարգսյանը չի բացառել Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների դավաճանությունը

Արմինֆո.Իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մեկ՝ վերջնական լուծում, մեկ՝ այսպես ասած, կիսալուծում։ <Արմնյուզ> հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

<2014-ին համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, ասաց՝ Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք՝ խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանել։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին։ Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել։ Ես էլ ուղիղ ասացի հետևյալը՝ իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մեկ՝ վերջնական լուծում, մեկ՝ այսպես ասած, կիսալուծում։ Վերջնական լուծումը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։ Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգության գոտին՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե ինչպես այսօր՝ 2,5 կմ-անոց, այլ բավարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցվելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ սա ճիշտ լուծում է։ Եվ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնություն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխավորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել>,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։

 

Երկրորդ տարբերակը կիսալուծումն է, շարունակել է Սարգսյանը, որը կայանում է հետևյալում՝

Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ <Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ>,- ասել է նախկին նախագահը՝ հավելելով, որ այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։

 

Այսինքն, շարունակել է Սարգսյանը, այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ։ < Այսինքն՝ իմ ասած երկու տարբերակներն էլ ուղղակի բխում էին Մադրիդյան սկզբունքներից, Կազանյան փաստաթղթից։ Եվ պատահական չէ, որ և՛ ՌԴ արտգործնախարարը, և՛ համանախագահները, և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ՌԴ ներկայացուցիչ Պոպովը մշտապես հայտարարել են, ընդհուպ մինչև այս վերջին հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ այս թե այն չափով համապատասխանում էր Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքներին>,- ասել է նա։

 

Միաժամանակ Սարգսյանը հավաստիացրել է, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ <Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել>,- ասել է երրորդ նախագահը։

 

<Ուզում եմ նաև այդ մասին մի քիչ խոսել, որովհետև շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ինչ է նշանակում առաջարկություն, և ինչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են քեզ՝ ծանոթանալու համար։ Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում  է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են>,- նշել է նա՝ հիշեցնելով, որ  դրա մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը՝ արդեն 2020-ի գարնանը՝ մեկ տարի անց։

 

<Այսինքն՝ համանախագահները դրանով ուզում էին ասել, որ մենք կողմերին տվել ենք փաստաթուղթ, ստացել ենք հավաստիացում, որ սրա շրջանակներում կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք, հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր։ Իսկ թե ինչո՞ւ եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է։ Չէ, ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչու այդպես եղավ, բայց մինչ այդ ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։ Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ, ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։ Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։ Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է>,- ասել է Սարգսյանը։

 

Դրա հետ մեկտեղ, երրորդ նախագահն ընդգծել է, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրել աշխատանքային փաստաթուղթը, այլ ես բացառապես համաձայնել է մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը։ <Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ>,- հավաստիացրել է Սարգսյանը։

 

<Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա>,- հայտարարել է նախկին նախագահը։

 

Նա նշել է, որ այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ <Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք իբր պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան։ Մենք, չեմ բացառում, որ երբևէ կհրապարակենք այդ նախագծերը։ Ես ուղղակի ուզում եմ միշտ մնալ կոռեկտության սահմաններում․ կոռեկտության սահմաններում ոչ թե այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց համարում են ինձ օպոնենտ, այլ համանախագահների հանդեպ։ Համբերությունը միշտ բերում է բարի արդյունքներ, լավ արդյունքներ, և ես 2,5 տարի չէի ասում՝ չէ՞ որ մենք մինչև 2018-ը ինչի մասին էինք բանակցում, չէի հակադարձում, բայց եկավ ժամանակը, և ռուսական կողմը պաշտոնապես, ոչ թե հարցազրույցի տեսքով, այլ պաշտոնապես, ԱԳՆ կայքում տեղադրեց այն, ինչ բոլորը...>- ասել է Սարգսյանը։

 

Միևնույն ժամանակ, մեկնաբանելով համացանցում տարածված տեսագրությունը, որտեղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի անունից Սարգսյանին առաջարկում է Ալիևից 5 մլրդ դոլար վերցնել յոթ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու համար, իսկ նա ի պատասխան առաջարկում է 6 մլրդ դոլար ՝ այդ շրջաններից հրաժարվելու դիմաց՝ Սարգսյանը նշել է, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ  ունեցել է այդպիսի խոսակցություն Ալիևի հետ:

 

<Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին:  Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս>,- նշել է նա։ Հարցին, թե համարում է, որ այդ առաջարկն արված լինի նաև իր հետնորդին՝ Սարգսյանը պատասխանել է․ <Չեմ կարող բացառել, համենայն դեպս հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլյանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից այսպես ասած օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլյանտին, և նա այդ նամակը չի պատռել,չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք  վերջնական եզրակացության հանգել, ապա մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է: Կրկնում եմ, ողջամիտ կասկած ունենալու իրավունք բոլորն ունեն: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի հավանական՝ այն, ինչի մասին հիմա հազարավոր մարդիկ են խոսում, թե՞ Մանվելի «տուշոնկա գողանալը»: Ես համոզված եմ, հանրապետությունում չկա մեկը, որը հիմա հավատում է, որ Մանվելը «տուշոնկա» է գողացել, բայց տասնյակ հազարներ արդեն խոսում են այդ կասկածի մասին: Ես չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել, ի՞նչը հիմք ընդունեմ հերքելու համար՝ պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձություննե՞րը, թե՞ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները:

 

Եթե Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք է, եթե Շուշին «հայկական չէ», և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պետք է բացառենք դավադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, առանց ցավ զգալու, առանց ափսոսանքի, առանց մեղավորության նշույլի, լկտիաբար արդարացնում են՝ դե ի՞նչ էր, տվել ենք, տվել ենք, ի՞նչ եք ուզում>։

 

Ընդ որում, նա հավելել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու այս իշխանությունները 44 օրվա ընթացքում  չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ <Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա  էլ ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը: Ես կարծում եմ, որ մենք վաղ թե ուշ դրան հասնելու ենք, բայց  մենք պետք է խելամտություն ցուցաբերենք և կարողանանք  ճիշտ ժամանակը գտնել, մենք պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փորձենք փրկել բնաջնջումից: Ես կարծում եմ, որ դա ոչնչով չէր խանգարի: Չնայած, իհարկե, այսպիսի արդյունքի պարագայում չեմ բացառում, որ կապիտուլյանտի առաջ կդնեին նաև պարտականություն՝ անկախությունը հետ ճանաչելու>,- ասել է երրոր նախագահը։

 

Դիտարկմանը, թե ճանաչում դե յուրե չի արվել, բայց դե ֆակտո ՀՀ վարչապետը Ստեփանակերտի կենտրոնում հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ, Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այդ հայտարարությունն ուղղված չէր Ադրբեջանին և համանախագահներին, թեև և՛ Ադրբեջանը, և՛ համանախագահները կարող էին, ունեին իրավունք այդպես հասկանալու: <Ես հասկացել եմ այլ բան, որ այդ հայտարարությունը ուղղված է հենց ԼՂ բնակչությանը: Ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես եմ այստեղ տերը, տիրակալը, և ես եմ ասում, թե ում պետք է նախագահ ընտրեք:  Դա հետո երևաց նախագահական ընտրությունների ժամանակ և այլն, և այլն: Այսինքն՝ իրեն պետք էր Ղարաբաղում խամաճիկ ղեկավարություն, որպեսզի որևէ կերպ որևէ հարցում փոքր իսկ հակադրություն չցուցաբերեր, և նա հասավ իր նպատակին: Ես հստակ ասում եմ՝ երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը այդքան չէր նսեմացվել, չէր ցածրացվել, ինչպես 2018-ից հետո: Երբեք: Լևոն Տեր-Պետրոսյան - Ռոբերտ Քոչարյան հարաբերություններում այդպիսի նշույլ անգամ չէր եղել, հետո երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահն էր, Արկադի Ղուկասյանը՝ Լեռնային Ղարաբաղի, բացարձակապես այդպիսի բան չկար, գոյություն չուներ նման բան, երբ  ես էի ՀՀ նախագահը, Բակո Սահակյանը Ղարաբաղի նախագահն էր>,- շարունակել է նախկին նախագահը։

 

Անդրադառնալով Արցախը, որպես  ինքնուրույն կողմ, բանակցային գործընթաց վերադարձնելու իշխանությունների ցանկությանը՝ Սարգսյանը նշել է․ < Դա երկու նպատակ ուներ. մի նպատակը  ժամանակ ձգձգելն էր, և երկրորդ նպատակն էր... Դրա մասին լռեմ, բայց պետք է ասեմ, որ մենք ժամանակին զգուշացրել էինք այդ թեզի վտանգավորության մասին: Արմեն Աշոտյանի բերանով, Շարմազանովի բերանով, տարբեր քաղաքական գործիչների բերանով  զգուշացրել էինք, որ սրան հետևելու է կոշտ վերաբերմունք, սրան  հետևելու է այսպես ասած՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերականգնման պրոցես, և ինչպես տեսանք, դեսպանները  սկսեցին հանդիպումներ ունենալ և այլն: Այսինքն, չէր կարելի, անթույլատրելի էր այդպիսի մոտեցումը>։

 

Անդրադառնալով այն բանին, որ վերջին պատերազմի ընթացքում խախտվեց կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ <Այո, խախտվել է, իսկ ինչո՞ւ պետք է համանախագահները  դրա մասին բարձրաձայնեին, երբ կողմերից մեկը բազմաթիվ անգամ հաշվի չի առել նրանց ասածները, երբ դու համանախագահներից գաղտնի, թաքուն բանակցությունների մեջ ես մտնում Ալիևի հետ, երբ դու ասում ես՝ այն, ինչ դուք ասել եք, պարոնա՛յք համանախագահներ, դա թողեք մի կողմ, ես այսպես եմ ուզում:

 

Կարծում եմ, մենք մարտավարական սխալ թույլ տվեցինք՝ անդրադառնալով իրադարձություններին, էվոլյուցիան ցույց չտալով: Այսինքն՝ ի՞նչ հետևեց դրան, երբ այս կապիտուլյանտը սկսեց հայտարարել, որ իր կետից է բանակցում, որ ամեն ինչ վատ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և այլն, դրանք խոսքեր էին, բայց դրանք դարձան փաստաթուղթ 2018-ի ավարտին, երբ առաջին անգամ տասը տարվա ձևակերպումներից հետո երեք սկզբունքները ԵԱՀԿ նախարարական համաժողովում փոխվեցին արդար հանգուցալուծման>։ Երրորդ նախագահը նաև ցնդաբանություն է անվանել

երեք ժողովուրդների ընդունելի լուծման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը։ <Երեք ժողովուրդների ընդունելի լուծման մասին ցնդաբանությունը բերեց պատերազմի, որովհետև ինչպես հասկացանք, Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելին դա էր:  Եվ ընդհանարապես, ի՞նչ է նշանակում երեք ժողովուրդների, այսինքն՝ մենք Ղարաբաղի հետ երկու ժողովո՞ւրդ ենք, մենք տարբե՞ր ժողովուրդներ ենք: Ախր ամեն մի այսպես ասած՝ առաջին հայացքից ընդունելի, իրենց կարծիքով՝ ժամանակակից ձևակերպումներով կարելի է ցանկացած հիմարություն այդպես փաթեթավորել, արդյունքը տեսանք ինչ եղավ:  Վերադառնանք Ձեր հարցին: Եթե դու հրաժարվում ես սկզբունքներից, այդ թվում՝ ուժի  չկիրառման, համանախագահներն ի՞նչ պետք է անեին, եթե դու չես ուզում, որ այդ սկզբունքը լինի: Հետո, երևի ուրիշների հուշումով հասկանում ես, որ դա շատ կարևոր է, փորձում ես նորից ասել, որ Մադրիդյան սկզբունքները պիտանի են, հետո նորից ինչ-որ ցնդած Մյունխենյան սկզբունքներ ես առաջ քաշում, համանախագահները ո՞նց կողմնորոշվեն, դժվար է կողմնորոշվել: Ես չեմ արդարացնում  որևէ մեկին, ես ուղղակի իրավիճակն եմ բացատրում>,- նշել է Սարգսյանը՝ քննադատելով Հայաստանի վարչապետի հայտարարությունները Ադրբեջանի կառուցողականության մասին։

 

<Դուք բերեք գեթ մեկ օրինակ, որ որևէ հակամարտող երկրի նախագահ կամ ղեկավար կառուցողական անվանի մյուս կողմի ղեկավարին:  Կարելի է նրան գրագետ, քաղաքակիրթ անվանել, բայց ի՞նչ կառուցողական: Եթե կառուցողական է, եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է  բացատրի՝ այդ որ քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել , թե՞ գաղտնի խոստումներ են տվել իրար, և Ալիևն այդ խոստումները չի կատարել: Մյուս կողմից էլ Ալիևն ասում է, որ հայկական կողմն իր տված խոստումները չի կատարել: Ալիևը բազմիցս ստորացրեց, ինչ ասես ասաց, որևէ պատասխան չհետևեց, իսկ մինչ պատերազմը, երբ ես փորձեցի ինչ-որ կերպ արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլյանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել: Շատ տարօրինակ է>,- ամփոփել է երրորդ նախագահը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալ
Տարվա առաջին կիսամյակում Սյունիքում հանցագործությունների թիվը նվազել է 6%-ովՏարվա առաջին կիսամյակում Սյունիքում հանցագործությունների թիվը նվազել է 6%-ով
Իսրայելի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի Երուսաղեմում հայերի վրա հարձակումները դադարեցնելու համար. նախկին պատգամավորԻսրայելի կառավարությունը պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկի Երուսաղեմում հայերի վրա հարձակումները դադարեցնելու համար. նախկին պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՆիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական