Arminfo.info


 Երեքշաբթի, 26 Հունվարի 2021 15:09

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադարի» իր որդեգրած վարքագիծը

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադարի» իր որդեգրած վարքագիծը

Արմինֆո.Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը:  Այդ մասին ասվում Է կազմակերպության հայտարարության մեջ, որը նախօրեին ստացվել է ԱրմԻնֆո-ում՝ դեռ հունվարի 20-ին ardarutyun.am ինտերնետ-ռեսուրսում հրապարակված տեքստին հղմամբ։

 

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից  հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

 

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

 Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը,  այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

 

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

 

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար  խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից  տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

 

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

 

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի  ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

 

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

 

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

   Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն  ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

 

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության  բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների  պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

 

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ  անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային - ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

 

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

 

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն  ամրագրված  առաքելությանը:

 

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

 

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:    Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:    Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:    Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:    Կեցցե՛ ազգային - ազատագրական նորագույն զինյալ պայքարը:    Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:   Հաղթանակը մերն է», - ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական