


Արմինֆո. Ցավոք, գրոհայինները, որոնց ղարաբաղյան հակամարտության գոտի էին տեղափոխում Մերձավոր Արեւելքից, ոչ մի տեղ չեն անհետացել։ Այս մասին նոյեմբերի 13-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
Նա հիշեցրել է, որ գրոհայինների մասին տեղեկությունները հնչեցվել են կոնկրետ փաստերի հիման վրա եւ հաստատվել են ոչ միայն ռուսական կողմի կողմից: <Մենք ելնում ենք այն բանից, որ այդ հարցը կլուծվի։ Դրա լուծման համար պետք է ջանքեր գործադրեն բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են այս տարածաշրջանում խաղաղությամբ ։ Կարող եմ ասել, որ մեր կողմից այդ հարցով զբաղվում են ռազմական փորձագետները։ Սակայն, կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների կոնկրետ աշխատանք, իսկ հետո կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, այլ ոչ թե՝ հակառակը>, - ամփոփել է Զախարովան ։



