


Արմինֆո. Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) միջազգային կազմակերպությունը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող լրագրողների անվտանգությունը: Այս մասին ասված Է կազմակերպության տարածած հայտարարության մեջ ։
<Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը եւ թույլ տան նրանց ազատորեն իրականացնել լրագրողական գործունեություն>, - ասված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունում հավելել են, որ CPJ ծրագրերի համակարգող Գուլնոզա Սայիդը Երեւանից եւ Բաքվից պահանջել է հետաքննել միջադեպերը, որոնց ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները վիրավորվել են:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ռմբակոծությունների հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մի քանի տեղացի եւ արտասահմանցի լրագրողներ։



