Arminfo.info


 Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019 19:34

Արդյո՞ք խոշոր ընկերությունները կարող են ստեղծարար լինել

Արդյո՞ք խոշոր ընկերությունները կարող են ստեղծարար լինել

Արմինֆո.Նորարարությամբ զբաղվելու գաղտնիքները մեծ ընկերություններում Գործընկերության զարգացման և նորարարության բաժնի միջազգային ղեկավար, բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, թվայնացման թիմ, HSBC

Հաճախ ենթադրվում է, որ այսօր արագ աճող, բայց փոքր նորարարական ընկերությունները ապագայում կդառնան հաջողակ ձեռնարկություններ։ Տեսանյութերի վարձակալման «Blockbuster» ցանցն անհետացավ՝ իր տեղը զիջելով Netflix ստարտափին․ այն բաց թողեց Netflix-ին գնելու հնարավորությունը, քանի որ կառչել էր հնացած բիզնես մոդելներից։ Մյուս ոլորտները՝ ներառյալ բանկային համակարգը, նույնպես այս խնդրի առաջ են կանգնած։

 

Ստարտափ ստեղծելու բիզնես մոդելը ռիսկային և անորոշության տարրեր է պարունակում, իսկ հաստատված բիզնեսների համար զարգացման խթան են կայուն եկամուտներն ու ռիսկերը նվազագույնի հասցնելը։ Ավելին, խոշոր ձեռնարկությունները շատ կաղապարված են նորարարական լինելու համար՝ մասշտաբներով, կառուցվածքով և արդեն իսկ ձևավորված վարքագծով, կամ, համենայն դեպս, այդ մտքին են։

 

Այնուամենայնիվ, այն տեսակետը, որ խոշոր ձեռնարկությունները չեն տեսնում կործանման վտանգը, արդեն արդիական չէ։ Աշխարհի խոշորագույն ընկերություններից շատերն այժմ որդեգրել են նորարարական մոտեցումներ հատկապես ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում։ Տվյալների վերլուծությամբ զբաղվող «Indicative» ընկերության հետազոտությունը ենթադրում է, որ ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների 65%-ն ունի նորարարական լաբորատորիա, բաժին կամ նորարարությամբ զբաղվող մասնագիտական խումբ, որը նոր արտադրանք է մշակում[1]:

 

Խոշոր ձեռնարկությունների համար ներկայիս մարտահրավերը ոչ թե իրազեկության պակասն է նորարարությամբ զբաղվելու անհրաժեշտության մասին, այլ նորարարության ճիշտ կազմակերպումն է։ Հաշվի առնելով սա՝ ներկայացնում ենք վեց կարևոր պայման մեծ կազմակերպություններում իսկական «նորարարությամբ» զբաղվելու համար՝  

 

  1. Մի շփոթեք թվայնացումը նորարարության հետ:

 

  • ավելին է քան Ձեր աշխատանքային գործընթացների թվայնացումը: Անխոս, բոլոր ոլորտներում գործող ընկերությունները պետք է թվայնացնեն հաճախորդների սպասարկմանն առնչվող գործառույթները: Իհարկե, խիստ կարևոր է սա ճիշտ կազմակերպել, բայց նորարարությամբ զբաղվել նշանակում է գերազանցել հաճախորդների սպասարկման արդիական մեթոդները և սահմանել, թե դրանք ապագայում ինչպիսին կլինեն։ Սրանք կարող են լինել գործընկերությունների միջոցով ստեղծված նոր բիզնես մոդել կամ սպառողների նոր տվյալներ։ Այսօր բազմաթիվ ընկերություններ փորձում են մի քանի քայլ առաջ անցնել իրենց մրցակիցներից։

 

  1. Հստակ իմացեք, թե ինչ տեսակի նորարարությամբ եք ցանկանում զբաղվել:

Նորարարական մոտեցումները զգալիորեն տարբերվում են՝ կախված հնարավորություններից ու հեռանկարներից, շուկայում դրանք ներկայացնելու ժամանակահատվածից, ինչպես նաև մրցակցային առավելություններից և ակտիվներից: Կորպորատիվ նորարարությամբ զբաղվող թիմերը հաճախ կառչում են այն ամենից, ինչը դեռևս չկա շուկայում՝ չկարողանալով տարբերակել աստիճանական զարգացումները գործող բիզնեսից, նոր արտադրանքից կամ առանձնահատկություններից և արմատական փոփոխություններից, որոնք կառուցվածքային փոփոխություններ են պահանջվում:

 

  1. Հստակ իմացեք, թե որքան ջանք ու ժամանակ կարող եք տրամադրել նորարարական գաղափարներն իրագործելու համար։

 

  • նորարարությունը միայն նորարարական գաղափարներ գեներացնելը չէ, այլ նաև դրանք իրագործելու կարողությունն է։ 

 

  1. Ընկերության ղեկավարներն իրենք պետք է աջակցեն նորարարությանը:

 

  • պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և ներդրումներ կատարեն, բայց ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Նորարարությամբ զբաղվելու ամենամեծ խոչընդոտներից կարող են լինել արմատացած գործընթացները: Սա հաղթահարելու համար նորարարությամբ զբաղվող թիմերը ղեկավարության աջակցության կարիքն ունեն, ովքեր պետք է աջակցեն նոր աշխատանքային մոտեցումներ մշակելով ու ապահովելով պատշաճ աշխատելաոճ ճիշտ աշխատանքային միջավայրում։

 

  1. Սահմանեք ակնկալիքները սկզբնական փուլում։

 

  • նորարարության համար ամենամեծ մարտահրավերը կարող է լինել հավասարակշռություն պահելը կարճ ժամկետներում արտադրանքդ թողարկելու ու երկարաժամկետ կայունություն ապահովելու միջև, կամ կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրման ու ջանքերի միջև փոխանակումը։

 

  1. Վերջապես, ձախողման վտանգն օգտագործեք Ձեր թիմի և բիզնեսի զարգացման համար։

 

  • մարտահրավերները որպես նոր հնարավորություն։ Ինչպես ասում են՝ «ճգնաժամը ջուրը մի գցեք․ օգտվեք այն հնարավորությունից, որն այն ընձեռում է»։  

 

Ավելի մեծ ձեռնարկությունները հնարավոր է, որ նորարարությամբ զբաղվելու համար առավելություններ ունենան, եթե ճիշտ օգտվեն դրանցից։ Ֆինանսական ծառայությունների առումով սա ենթադրում է խիստ բարդ, մշտապես զարգացող միջավայրում  նավարկելու ու ռիսկերն ավելի լավ կառավարելու ունակությունը: Ավելի մեծ ձեռնարկությունները հաճախ ենթադրում են ավելի շատ ռեսուրս` նոր ապրանքատեսակ կամ հարթակ արագորեն մշակելու և այն անմիջապես գործարկելու համար` այն ներկայացնելով հաճախորդների արդեն իսկ ձևավորված բազային:

HSBC-ն կարողացավ օգտվել այս առավելություններից` մշակելով իր բավականին հաջող PayMe հավելվածը, որն ընդամենը մեկ տարում գաղափարից դարձավ իրականություն:

 

Ներկայիս իրադրությունը հաճախ կարելի է նկարագրել որպես հաղթանակ-պարտություն նորարարությամբ զբաղվողների և ավանդական մոդելների կողմնակիցների միջև, բայց իրականությունն ավելի բազմազան է։ Ֆինանսական ծառայությունների առումով մենք հաճախ համագործակցում ենք ավելի փոքր խաղացողների հետ` ավանդական խաղացողների մասշտաբները համադրելով նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի ճկունության հետ: CapGemini խորհրդատվական ընկերության հարցման համաձայն՝ ֆինթեքի 75.5%-ը նշել է, որ իրենց հիմնական նպատակն է համագործակցել ավանդական ընկերությունների հետ, մինչդեռ միայն մեկ հինգերորդից քիչ մասն է նշել, որ ցանկանում է մրցակցել նրանց հետ[2]։ HSBC-ն արդեն աշխատում է մեծ թվով նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների հետ այն հարցերում, որտեղ մեր հաճախորդների համար հստակ օգուտ ենք նկատել։

 

Գործընկերությունները կարող են շատ  շահավետ լինել երկու կողմերի համար էլ՝ թե աշխատելաոճի, և թե փորձի փոխանակման առումով: Շատ ոլորտներում գործընկերությունների հեռանկարն առկա է բազում ոլորտներում՝ ճիշտ կառավարվող նորարարական ծրագրերի հետ մեկտեղ։

 

Նորարարությունն ավելի մեծ տարածում է գտնում Հայաստանում

 

Հայկական բիզնես միջավայրում նորարարական լուծումների կիրառումն աճել է․ հոկտեմբերին տեղի ունեցած «WCIT 2019»[3] և Գլոբալ ինովացիոն ֆորումի[4] պես միջոցառումները ևս նպաստում են միջազգային ուշադրության ներգրավմանը։ Միջազգային ֆոնդերն ու կազմակերպությունները փորձում են խթանել փոքր ու միջին ձեռնարկություններում նորարարության կիրառումը թե տեխնիկապես, և թե ֆինանսապես։ 6 530 000 եվրո արժողությամբ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ EU4Business ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով[5]։ Հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանի համաձայն՝ 2017-2019 թթ.-ին ծրագիրը տրամադրել է 866.000 եվրո 34 հայկական ստարտափներին նորարարության համար։ 2016 թ.-ին Հայաստանը միացել է Հորիզոն 2020-ին՝ Եվրոպական միության՝ գիտությունը և նորարությունը խթանող ամենամեծ ծրագրին: Հայաստանում Հորիզոն 2020 ծրագրի համակարգող Անահիտ Խաչիկյանը նշում է, որ 2018-2019-թթ.-ին 18 ծրագրեր՝ հայկական կազմակերպությունների մասնակցությամբ, ստացել են Հորիզոն 2020-ի դրամաշնորհներ, որից 4-ը՝ ՓՄՁ են։

 

Ներկայացված նորարարական լուծումների շնորհիվ Հայաստանը Գլոբալ նորարարության ինդեքս 2019-ում բարելավել է իր դիրքերը 4 կետով՝ 130 երկրների շարքում զբաղեցնելով 64-րդ տեղը:

 

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի մայր ընկերությունն է, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

Հեղինակ՝ Էնդրյու Քոննել

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին