Arminfo.info


 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2019 15:59
Կարինա Մելիքյան

HSBC Expat-ի հետազոտություն. Շվեյցարիան լավագույն վայրն է աշխարհում ապրելու և աշխատելու համար

HSBC Expat-ի հետազոտություն. Շվեյցարիան լավագույն վայրն է աշխարհում ապրելու և աշխատելու համար

Արմինֆո. Շվեյցարիան լավագույն վայրն է աշխարհում ապրելու և աշխատելու համար: Այդ մասին են վկայում HSBC Expat-ի կողմից իրականացվող «Ապրելու և աշխատելու համար լավագույն վայրերե հետազոտության արդյունքները:


 

Երիտասարդ մասնագետներն ամենից շատ են շահում արտերկիր տեղափոխվելիս


 

.     Շվեյցարիան լավագույն վայրն է աշխարհում ապրելու և աշխատելու համար

.      18-ից 34 տարեկանները մյուս տարիքային խմբերի համեմատ ամենաշատն են աշխատավարձի աճ ունենում աշխատանքի նպատակով բնակության վայրը փոխելու դեպքում

.     18-ից 34 տարեկան օտարերկրացի աշխատողների 47%-ը տեղափոխվում է՝ կարիերայի զարգացման նպատակով:


 

Երիտասարդ մասնագետները, ովքեր տեղափոխվում են արտերկիր մինչև 35 տարեկանը, աշխատավարձի ավելի մեծ աճ և պաշտոնի ավելի արագ բարձրացում են ունենում, համաձայն HSBC Expat-ի կողմից իրականացվող «Ապրելու և աշխատելու համար լավագույն վայրերե հետազոտության:


 

Առավելություններ երիտասարդ մասնագետների համար


 

Արտերկիր տեղափոխվելուց հետո երիտասարդ մասնագետների աշխատավարձի աճը կազմում է մոտ 35%՝ միջինում 40,358 ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 54,484 ԱՄՆ դոլարի: Սա գումարային առումով շատ ավելին է, քան ավելի բարձր տարիքային խմբի մասնագետների աշխատավարձի աճը: 35-ից 54 տարեկան մասնագետների աշխատավարձն առավելագույնը  բարձրանում է մեկ քառորդով (24%), իսկ 55 տարեկանից բարձր մասնագետներինը՝ միջինում 9%-ով:


 

Չնայած հազարամյակի սերնդին վերագրվող կարծրատիպերին՝ ավելի հավանական է, որ ցանկացած այլ տարիքային խմբի համեմատ երիտասարդները կարիերայի զարգացման (47%) և աշխատավարձի բարձրացման (29%) նպատակով արտերկիր տեղափոխվեն, ինչի արդյունքում էլ կարողանում են հասնել իրենց առջև դրված նպատակին: Արդյունքում, նրանց 37%-ն ավելի արագ է պաշտոնի բարձրացում ստանում, իսկ 71%-ը նոր հմտություններ է ձեռք բերում: 55%-ի կարծիքով արտերկիր տեղափոխվելուց հետո նրանք առավել ինքնավստահ են դարձել, իսկ 36%-ի կարծիքով՝ առավել ստեղծագործ:


 

HSBC-ի հետազոտության համաձայն՝ հազարամյակի սերունդը, որն ավելի հաճախ վարձակալում է, քան գնում բնակարան, առաջնային է համարում իր սեփական տունն ունենալը: Տուն գնելը գերակա ֆինանսական առաջնահերթություն է 18-ից 34 տարեկան անձանց համար, ովքեր տեղափոխվում են արտերկիր աշխատանքի նպատակով: 45%-ն արդեն այս ճանապարհին է՝ պլանավորելով տուն գնել առնվազն մեկ երկրում, իսկ 6%-ն արդեն տուն ունի երկու տարբեր երկներում:


 

Օտարերկրյա աշխատողների համար առաջատար երկրների հնգյակը՝ ըստ HSBC-ի  հետազոտության


 

Շվեյցարիան գլխավորում է հնգյակը: HSBC-ի հետազոտությունը պարզել է, որ Շվեյցարիան համարվում է ապրելու և աշխատելու համար լավագույն երկիրը՝ վերցնելով այս «տիտղոսե-ը Սինգապուրից, որը չորս տարի անընդմեջ գլխավորում էր ցուցակը:


 

Շվեյցարիայում ապրող օտարերկրացի աշխատողների 82%-ի կարծիքով՝ նրանց կյանքը բարելավվել է այստեղ տեղափոխվելուց հետո: 70%-ի կարծիքով՝ շրջակա միջավայրը Շվեյցարիայում ավելի մաքուր և հաճելի է, քան իրենց հայրենիքում, իսկ 42%-ն ասում է, որ այստեղ ֆիզիկապես ավելի առողջ  են զգում  33% ընդհանուր գլոբալ միջինի համեմատ:


 

Ֆինանսական գործոնները ևս նպաստել են, որ Շվեյցարիան գլխավորի HSBC-ի հետազոտության աղյուսյակը: 10-ից 7-ը (71%), ովքեր տեղափոխվել են Շվեյցարիա, այժմ հարկերից և ծախսագրումից հետո մնացած ավելի մեծ զուտ եկամուտ ունի: Նրանց միջին աշխատավարձը կազմում է 111,587 ԱՄՆ դոլար, մինչդեռ գլոբալ միջին աշխատավարձը կազմում է 75,966 ԱՄՆ դոլար: Շվեյցարիայի գլխավոր քաղաքը՝ Ցյուրիխը, աշխարհում առաջատար ֆինանսական կենտրոններից է: Օտարերկրացի երիտասարդ մասնագետներից հինգից մեկը (19%) աշխատում է ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում:


 

Հոնկոնգ. ֆինանսական կենտրոն կարիերայի զարգացման և աշխատավարձի բարձրացման համար


 

Երիտասարդ մասնագետների ավելի քան երկու երրորդը  (67%) տեղափոխվում են Հոնկոնգ` կարիերայի զարգացման նպատակով: Հոնկոնգը հայտնի ֆինանսական կենտրոն է, որն այցելուներին առաջարկում է աշխատավարձի աճի բազում հնարավորություններ. 18-ից 34 տարեկան օտարերկրացի աշխատողների աշխատավարձը միջինում 41%-ով բարձրանում է Հոնկոնգ տեղափոխվելուց հետո: Ավելին, նրանց առօրյան միայն աշխատանքից բաղկացած չէ. գրեթե երեք քառորդի (71%)  կարծիքով` այստեղ ապրելով՝ նրանք առավել հաճախ են ճամփորդում, քան նախկինում:


 

Արաբական Միացյալ Էմիրություններ. հրաշալի հնարավորություններ երիտասարդ մասնագետների համար


 

ԱՄԷ-ն՝ լինելով ամենաարագ զարգացող երկրներից Պարսից ծոցի տարածաշրջանում, գրեթե մեկ տասնամյակ շարունակ տարբեր երկրներից ներգրավում է մասնագետների: 35 տարեկանը չլրացած երիտասարդ մասնագետների 62%-ը կարիերայի զարգացման նպատակով այստեղ է տեղափոխվել: ԱՄԷ-ն պատկանում են այն երկրների ցանկին, որտեղ  երիտասարդները ունենում են աշխատավարձի ամենամեծ աճը այլ երկրների  համեմատ. 18-ից 34 տարեկան օտարերկրացի մասնագետներն այստեղ միջինում տարեկան 51% եկամտի աճ են ունենում:


 

Միացյալ Թագավորություն. հմտությունների ձեռքբերում նպատակասլաց մասնագետների համար


 

Միացյալ Թագավորություն տեղափոխվածների 36%-ն այս քայլին դիմում է գիտելիքներն ու հտմությունները զարգացնելու նպատակով: Միացյալ Թագավորությունում երիտասարդ մասնագետների 59%-ի կարծիքով՝ այստեղ տեղափոխվելուց հետո նրանք ավելի վստահ են իրենց զգում աշխատանքի առումով, իսկ 36%-ն ասում է, որ առավել արդյունավետ են կապեր ստեղծելու գործում:  60%-ի կարծիքով՝ Միացյալ Թագավորություն տեղափոխվելը դրական է ազդում կարիերայի աճի վրա:


 

Ապրելու և աշխատելու համար լավագույն տասը երկրները


 

Երկիր            վարկանիշ Շվեյցարիա 1, Սինգապուր 2, Կանադա 3, Իսպանիա            4, Նոր Զելանդիա 5, Ավստրալիա 6, Թուրքիա 7, Գերմանիա 8, Արաբական Միացյալ Էմիրություններ 9 ,Վիետնամ            10:


 

Արտերկրացի երիտասարդ մասնագետների համար (18-34 տարեկան) HSBC-ի Expat ցուցակում առաջնային դիրքերում են հետևյալ երեք երկրները՝ Հոնկոնգ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Միացյալ Թագավորություն:


 

Փոլ Էդգարը՝ HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, նշում է. «Հետազոտությունը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող երիտասարդ մասնագետները պատրաստ են տեղափոխվել արտերկիր և այնտեղ զարգացնել իրենց կարիերան: Սա պայմանավորված է ոչ միայն ֆինանսական և կարիերայի աճ ունենալու ձգտումով, այլև կյանքի որակը բարելավելու ցանկությամբ: Այս միտումն այսօր նկատվում է ամենուր՝ այդ թվում նաև Հայաստանում, որտեղ բազմաթիվ երիտասարդներ փոխում են բնակության վայրը՝ կարիերայի աճ ունենալու և կյանքի որակը բարելավելու նպատակով: Որպես բանկային և ֆինանսական ծառայություններ մատուցող ամենամեծ միջազգային կազմակերպություն, որը ձգտում է աջակցել մարդկանց հույսերի և նպատակների իրականացման գործում, HSBC-ն միանգամայն բավարարում է այն հաճախորդների ֆինանսական կարիքները, ովքեր որոշում են տեղափոխվել արտերկիրե:


 

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝

2018թ.-ին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 7145 օտարերկրացի, որոնց մեծ մասը Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի քաղաքացիներ են՝ 1907, 1135 և  1130 համապատասխանաբար: 7145 օտարերկրացիներից 1710-ը ստացել է մշտական կացության կարգավիճակ, իսկ 5435-ը՝ ժամանակավոր: Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիների մեծ մասը ԱՊՀ և ԵՄ անդամ երկրներից էին՝ 1067 և  67 համապատասխանաբար:


 

Հետազոտությանը մասնակցել են արտերկրում ապրող և տասնութը լրացած անձինք: Այն արտացոլում է 18,059 օտարերկրացի աշխատողների կարծիքը 163 երկրներից և տարածաշրջաններից, ովքեր մասնակցել են 2019թ.-ի փետրվարին և մարտին HSBC Expat-ի պատվերով և YouGov-ի կողմից իրականացված առցանց հարցմանը։ Տվյալ երկրից կամ տարածաշրջանից առնվազն 100 արտերկրացի աշխատողի մասնակցությունն անհրաժեշտ է հետազոտությանը մասնակցելու համար։ Հետազոտության համար հիմք է ծառայել 33 երկրի տվյալների վերլուծությունը։


 

Նշենք,ո ր HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում ավելի քան 39 մլն հաճախորդի 66 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,66 միլիարդ ԱՄՆ դոլար: HSBC-ն առաջարկում է բանկային ծառայություններ անհատներին, ինչպես նաև կորպորատիվ և  ինստիտուցիոնալ հաճախորդներին:


 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է տրամադրել Հանրապետությունում Պետդումայի ընտրություններում քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական