


Արմինֆո. Լեգենդներն այն մասին, որ մարդիկ ամիսներով սպասում են <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությանն անդամադրվելու հնարավորությանը, հաստատվել են: <Դրանք ամենևին լեգենդներ չեն: Դա համապատասխանում է իրականությանը>,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով, կուսակցությունը ՔՊ անդամների ընտրության շատ լուրջ չափորոշիչներ է սահմանել: <Թավշյա հեղափոխությունից հետո հազարավոր քաղաքացիներ ՔՊ-ին անդամագրվելու ցանկություն են հայտնել: Արդյունքում մենք ընտրության շատ խիստ ֆիլտրեր ենք դրել>,- պարզաբանել է նա: Նախկինում ՔՊ գործունեությանը մասնակցությունը և Հայաստանի վերջին քաղաքական իրադարձություններին ներգրավվածության աստիճանը կարող են վճռորոշ գործոն լինել ՔՊ-ին անդամագրվելու համար:
Բացի այդ, ինչպես հայտարարել է Հարությունյանը, հնարավոր է, ընտրությունների շրջանում շատ ուսուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ նույնպես ցանկանան անդամագրվել ՔՊ-ին՝ հաշվի առնելով անցյալի փորձը: Կրթական համակարգի լիակատար ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատակով, Արայիկ Հարությունյանի կարծիքով, ճիշտ կլինի օրենդրորեն ամրագրել կրթական հաստատությունում աշխատանքի ընթացքում քաղաքական կուսակցությանը մասնակցությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես այն սառեցնելու հրամայականը, ինչպես դա արվում է իրավապահ մարմնի ապագա աշխատակցին աշխատանքի ընդունելիս:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե շատ <կասկածելի տարրեր> են ներառված ՔՊ ընտրացուցակում, Հարությունյանը հայտարարել է. <Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում և պայքարում այդ հողմաղացների դեմ: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհրապարակենք ՔՊ-ից թեկնածուների ցուցակը, և դուք կկարողանք գնահատել, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը>:



