Arminfo.info


 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018 14:09
Էմմանուիլ Մկրտչյան

Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա

Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա

ԱրմինֆոՀայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլոտ Օթունբաևի հարցազրույցը Արմինֆո լրատվական գործակալությանը

 Բոլիտ Իսակովիչ, նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս տարվա հունիսի 11-ից Հայաստանի Հանրապետությունում համատեղության կարգով Ղրղզստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ և տալ առաջին ավանդական հարցը. Ինչպե՞ս եք գնահատում Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական ​​հարաբերությունները երկու երկրների միջև  իրավա-պայմանագրային բազայի առկայության և դրա հիման վրա ընդլայնվելու հնարավորության առումով, հիմք ընդունելով միջպետական ​​շփումների ողջ սպեկտրը:

 

Շնորհակալություն շնորհավորանքների համար, ինչպես արդեն նշեցիք այս տարվա հունիսի 11-ին Ղրղզստանի նախագահ Ս. Ժեենբեկովը հրամանագիր ստորագրեց Հայաստանում ինձ դեսպան նշանակելու մասին: Այս տարվա նոյեմբերի 3-ին տեղի կունենա Հավատարմագրերի հանձնումը Հայաստանի նախագահ Ա.Սարգսյանին: Նշանակման կապակցությամբ իմ երկրում հույսեր են կապում հայ-ղրղզական երկկողմ հարաբերությունների ակտիվացման առումով: Այդ կապակցությամբ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը, որը, ցավոք, չի համապատասխանում զարգացման ընդհանուր շատ բան ունեցող մեր երկու բարեկամ պետությունների ներկա ներուժին, որոնք միևնույն պատմական ժամանակաշրջանում անցնան խորհրդարանական ժողովրդավարությանը, կշարունակվեն ընդլայնվել, հանուն երկու ժողովուրդների բարօրության խորացման:

Իրավա-պայմանագրային բազայի առումով հարկ է նշել, որ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում, ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հետ Ղրղզստանի նախագահ Ս.Ժեենբեկովի հանդիպումից հետո, ընդունվեց Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավա-պայմանագրային բազայի ինվենտարիզացիայի անցկացման մասին որոշում: Երկու պետությունների միջազգային իրավաբաններն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ և քննարկում ինվենտարիզացիայի հստակ ժամկետները: Այնուամենայնիվ, այս տարիներին ստեղծված դիվանագիտական ​​հարաբերությունների ընթացքում, որոնց հաստատման 25-ամյակը նշում ենք այս տարի, Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև իրավա-պայմանագրային բազան արդեն ունի 25 պայմանագիր և համաձայնագրեր, ինչպես նաև 3 արձանագրություն, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ բազմաթիվ համաձայնագրեր հանդիսանում էին «առաջին ալիքի» փաստաթղթեր, հիմնականում կրում են ընդհանուր բնույթ և պետք է հստակեցվեն, քանի որ երկկողմ օրակարգում բարձրացվում է դրանց բովանդակային լրացման, ինչպես նաև վերահսկողության իրականացման արդյունավետ մեխանիզմի ստեղծման հարցը:

 

Որպես ԱՊՀ և ԵԱՏՄ անդամներ, կարծո՞ւմ եք, որ երկու երկրների միջև միջազգային մակարդակներում փոխգործակցության մակարդակը բավարար է՝ միջկառավարական խորհրդակցությունների և համաշխարհային գլոբալ խնդիրների լուծման միասնական մոտեցման առումով:

 

Ես  կարող եմ նշել, որ Ղրղզստանի և Հայաստանի միջև որոշակի մակարդակի փոխգործակցության և շփումների հաստատում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության նման միջազգային կազմակերպության լայնածավալ շրջանակում, համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ավելին, Ղրղըզստանը և Հայաստանը միևնույն ժամանակ հանդիսանում են Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ պետություններ, տնտեսական ինտեգրացիայի խորը տեսակի մի միության, որտեղ նույնպես կարող եմ վստահությամբ նշել հայ-ղրղզական համագործակցության դինամիկայի առկայությունը եվրասիական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

 

Երկու երկրների համար էլ, անկասկած, առավելություններից է Միության աշխատանքի շուկաներում մեր քաղաքացիների պայմանների բարելավումը, քանի որ ԵԱՏՄ անդամակցությունն աշխատողների համար ապահովում է բարենպաստ պայմանների ստեղծում, աշխատանքի տեղավորման պարզեցված կարգ և սոցիալական պայմանների բարելավում: Սակայն, կարծում եմ, որ Ղրղզստանի և Հայաստանի ադապտացիայի գործընթացը ԵԱՏՄ-ի պայմաններին հեշտությամբ չի ընթանում: Գաղտնիք չէ, որ երկրները դեռևս բախվում են Միության ներքին շուկայում ապրանքների տեղաշարժի ազատության ապահովման հարցերին: Պետք է նշել, որ այդ խնդրահարույց հարցերը գտնվում են Միության գերազգային ինստիտուտի`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեսադաշտում և մշտապես քննարկվում են ԵՏՀ կառավարման մարմինների տարբեր մակարդակներում: Վստահ եմ, որ Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները լուրջ նախադրյալներ կստեղծեն ինչպես Ղրղզստանի, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակիցների և գործընկերների տնտեսության զարգացման համար, և առկա խնդիրները կլուծվեն`հաշվի առնելով ազգային և Միության ընդհանուր շահերը:

 

Ինչպիսի՞ն է պաշտոնական Բիշկեկի տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ղրղզստանի Հանրապետության սերտ հարաբերությունները, որոնք իրենց քաղաքականության մեջ հիմնականում հիմնված են սահմանների անձեռնմխելիության միջազգային սկզբունքի վրա, փաստորեն անտեսելով միջազգային իրավունքի մյուս կարևորագույն սկզբունքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, որը հետպատերազմյան կոլեկտիվ անվտանգության միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներից մեկն է:

 

Ղրղըզստանը  ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ որդեգրել է բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումը, որի հիմքում ընկած է մի ամբողջություն՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքների սկզբունքները: Ուզում եմ ընդգծել, որ 1994 թվականի մայիսին հենց Բիշքեկում ստորագրվեց զինված դիմակայության դադարեցման մասին արձանագրությունը, որը դեռ ուժի մեջ է:

 

Հետևաբար, 1994 թվականի մայիսի 3-ի Բիշքեկյան արձանագրության ստորագրման պատմական փորձի հիման վրա Ղրղզստանի Հանրապետությունը միշտ աջակցել է վեճերի լուծման ուղիների որոնման կառուցողական առաջարկների մշակմանը և պատրաստ է ցանկացած ժամանակ տրամադրել իր քաղաքական օգնությունը:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը, հաշվի առնելով այսօր գոյություն ունեցող բավական ցածր բազան: Հայաստանի վիճակագրության համաձայն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է ընդամենը 555.6 հազար ԱՄՆ դոլար, տարեկան 14.4 տոկոս աճով: Միևնույն ժամանակ, դեպի Ղրղզստան հայկական ապրանքների արտահանումը կազմել է 394.6 հազար դոլար (տարեկան կտրվածքով`18.3% անկում), իսկ Ղրղզստանի ապրանքների ներմուծումը`161 հազար դոլար: Միևնույն ժամանակ, դեպի Հայաստան ներկրման աճը չափազանց բարձր է եղել` 53.7 անգամ: Ինչի՞ շնորհիվ: Կարծում եք արդյո՞ք, որ մեր երկու երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն, կարող է նպաստել մեր միջև փոխադարձ առևտրի հնարավորությունների զգալի աճին:

 

Հաշվի առնելով, որ ինտեգրման հարցերը ներկայումս շատ արդիական են, ես կցանկանայի նշել, որ ԵԱՏՄ-ումՂրղզստանի և Հայաստանի մասնակցության պայմանները, ընդհանրապես, նման են: Միությանը միանալով, երկրները ցանկություն ունեին լիարժեքորեն օգտագործել Միության 180 միլիոնանոց միասնական տնտեսական շուկայի առավելությունները: Գուցե դա էլ հանդիսանում է երկու երկրների միջև առևտրի շրջանառության «հավասարեցման» բացատրություններից մեկը: ԵԱՏՄ  ընդհանուր շուկան հստակ ցույց տվեց, թե ներմուծման որ դիրքերն ավելի անհրաժեշտ են այսօր, և արտահանմզն որ դիրքերից կարելի է ներկայումս մնալ ձեռնպահ: Սա մենք տեսնում ենք Հայաստանի օրինակով, արտահանումը կրճատվել է, իսկ ներմուծումը Ղրղզստանից, ընդհակառակը, ավելացել է, ինչը մեր երկրի համար, որը ԵԱՏՄ-ին է միացել Հայաստանից հետո, այս ինտեգրման միությանը մասնակցելու առավելություններից մեկն է: Ւնտեգրումից երկրների ստացած անվերապահ առավելություններին կարելի է դասել նաև տնտեսական քաղաքականության միջոցները, որոնք կարևոր են ցանկացած պետության համար, մասնավորապես, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժը, ինչպես նաև ապրանքների անարգել մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ: Օրինակ, Ղրղզստանի համար դա առաջին հերթին ագրոարդյունաբերական համալիրի, տեքստիլ արդյունաբերության և վերամշակող արդյունաբերության արտադրանքներն են: Հետևաբար, կարծում եմ, որ մեր երկրների մուտքը Եվրասիական միություն կարող է մի քանի անգամ ավելացնել փոխադարձ առևտրի հնարավորությունները:

 

Առևտրի և տնտեսական համագործակցության ամրապնդման հիմնական խոչընդոտն արդյունավետ լոգիստիկ ուղիների բացակայությունն է: Ձեր կարծիքով, ի՞նչպես կարելի է հարթել այդ խորընդոտները՝տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար: Չե՞ք կարծում, որ երկու երկրների գործարարների միջև շփումների բացակայությունը նույնպես խոչընդոտ է: Եվ կարո՞ղ է արդյոք այդ պրոբլեմի լուծում հանդիսանալ չինական «մեկ գոտի` մեկ ճանապարհ» ռազմավարության հաջող իրականացումը:

 

Ձեր հարցով դուք անդրադարձաք, կարելի է ասել, առևտրի և տնտեսական համագործակցության անկյունաքարին`լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների խնդիրներին: Ինչպես բոլորս գիտենք, ամենաէժան տրանսպորտը ծովն է, հաշվի առնելով մեր երկրների աշխարհագրական առանձնահատկությունները, այս տարբերակը վերանում է: Այսօր մեկ քսան տոննա տարողությամբ բեռնատար մեքենան Բիշքեկից Երևան կամ հակառակ ուղղությամբ առաքելու համար ձեռնարկատերը պետք է վճարի 7-8 հազար դոլար: Օդային բեռնափոխադրումներն ավելի թանկ են: Մնում է միայն մեկ տարբերակ` երկաթուղով բեռնափոխադրումների իրականացումը: Այս առումով անհրաժեշտություն կա նոր երկաթգծի կառուցման և առկա երկաթուղու վերակառուցման համար: Եվ այս իմաստով չինական «մեկ գոտի մեկ ճանապարհ» նոր ռազմավարությունը, «նոր մետաքսի ճանապարհ» ստեղծելու իմաստով, կարող է լավ ծառայություն մատուցել: Նոր Եվրասիական երկաթուղիների ստեղծումը, «նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական քաղաքականության» և հետխորհրդային տարածքի հին երկաթուղիերի արդիականացման շրջանակներում, անշուշտ, կօգնի ԵԱՏՄ տրանսպորտային դիրքերի ուժեղացմանը:

 

Չե՞ք կարծում, որ մեր երկրների միջև մշակութային փոխանակման և մարդասիրական համագործակցության մակարդակը շատ հեռու է ցանկալին լինելուց: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ոլորտը գրեթե «մեռյալ կետից» տեղաշարժելու համար:

 

Այո, համաձայն եմ, որ մշակութային փոխանակման մակարդակը և մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև տնտեսական և առևտրային հարաբերությունների մակարդակը, լավագույնը չեն: Իմ կարծիքով, այս ուղղությամբ պետք է սկսել փոքր քայլերից, որպեսզի տեղաշաժվենք մեռյալ կետից: Այս համատեքստում, իմ կարծիքով, շատ կարևոր է ամրապնդել կապերը երկու երկրների գիտական ​​և կրթական կենտրոնների միջև: Մասնավորապես, գիտությունների ազգային ակադեմիաների, համալսարանների, ինստիտուտների, գիտահետազոտական ​​կազմակերպությունների միջև իրականացնել փորձի փոխանակում: Այս առումով շատ կարևոր է մշակութային կապերի դերը: Ինչպես գիտեք, այս տարի Ղրղզստանի և խորհրդային նշանավոր գրող և մտավորական Չինգիզ Այթմատովի 90-ամյակի հոբելյանի տարին է: Հոբելյանական միջոցառումների շարքում կարելի է նշել այս տարվա հոկտեմբերին Իսսիկ-Կուլի ֆորումի վերածնունդը, որի աշխատանքներին, ի դեպ, կարողացան մասնակցել նաև հայ գրողներ և դրամատուրգներ: Ինչպես տեսնում եք, մեր հեղինակավոր արձակագրի ստեղծագործությունը նպաստում է մեր երկրների միջև մշակութային փոխանակության ամրապնդմանը:

 

Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհավորել Ձեզ այս տարվա հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնի գագաթնաժողի հաջող անցկացման կապակցությամբ: Այստեղ նույնպես մեր մշակութային գործիչները միասին աշխատելու բան ունեն: Բանը նրանում է, որ Ղրղզստանում ֆրանսերենի դիրքերը շատ ուժեղ են, Ղրղզստանը կարող է Կենտրոնական Ասիայում դառնալ Ֆրանկոֆոնիայի յուրատեսակ ֆորպոստ: Այս իմաստով Հայաստանը կարող էր կիսել իր փորձը մեզ հետ:

 

Ձեր կարծիքով, հաշվի առնելով մեր երկրների մուտքը մեկ միասնական տնտեսական տարածք, արդյո՞ք ժամանակը չէ ամրապնդել մեր կապերը դիվանագիտական ​​առաքելությունների, հյուպատոսությունների կամ, առնվազն, երկու երկրների առևտրային ատյանների ստեղծումով:

 

Կգա և այդ օրը, երբ մենք անպայման կհասնենք դրան: Այլ երկրում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների բացման հարցն, առաջին հերթին, պետության իրավասությունն է, և այդ գործընթացը պետք է ուղեկցվի մի շարք գործոններով, ինչպիսիք են՝երկրների միջև հարաբերությունների մակարդակը, ընդհանուր շահերի գոյությունը, ինչպես նաև հարցի ֆինանսական կողմը, որը, թերևս, հիմնական գործոններից մեկն է: Դեսպանություններ և հյուպատոսություններ պահելը կապված է պետության զգալի ծախսերի հետ: Իհարկե, այդ ծախսերը, ի վերջո, իրականացվում են հարկ վճարողների հաշվին, որոնք կարող են, և պետք է հարցնեն, թե որքանով էր արդարացված այս կամ այն դիվանագիտական ​​ներկայացուցչության ներկայությունը: Ցավոք, այսօր Ղրղզստանը, ինչպես և Հայաստանը, դեռ չեն կարող փաստել բարեկեցության բարձր մակարդակի մասին, և մոտ ապագայում Երևանում և Բիշքեկում դիվանագիտական ​​առաքելությունների բացումը հավանական չէ, հետևաբար, երկկողմ հարաբերությունների խորացման գործում կարող է կարևոր դեր խաղալ պատվավոր հյուպատոսի ինստիտուտների օգտագործումը: Չնայած այդ ամենին, ես համոզված եմ, որ երկու բարեկամ երկրների միջև երկկողմ համագործակցությունն ակտիվորեն կզարգանա՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության, և ես, որպես Հայաստանում Ղրղզստանի դեսպան, այդ ուղղությամբ կգործադրեմ բոլոր ջանքերս:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց