


Արմինֆո.ՀՀ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, ձախողել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու՝ կառավարության և <Ելք> ու <Բարգավաճ Հայասատան> խմբակցություններից մի խումբ պատգամավորների հերթական փորձը:
Սահմանադրական օրենքի օգտին քվեարկել է 62 պատգամավոր, <դեմ>՝ 2-ը, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Մինչդեռ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների առնվազն 3/5–ը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստում նույնպես նախագիծն անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր հավաքել: Այսպիսով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան՝ ներկայումս գործող ԸՕ պահանջներին համապատասխան:



