
Արմինֆո. «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մտադիր է դատական հայց ներկայացնել գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի դեմ: Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է փորձագետը:
Նրա խոսքով, պառճառը Բերբերյանի հասցեին ուղղված վիրավորանքն է, որը նախարարի կողմից հնչեցվել է տեղական լրատվամիջոցներից մեկում: «Իմ հայտարարությանն այն մասին, որ «ծիրանի արտահանման աննախադեպ ցուցանիշները» չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ ինձ հետ ծանոթ չլինելով, նախարարն ինձ անվանել է անկուլտուրական մարդ, որը ոչինչ չի հասկանում գյուղատնտեսության ոլորտից», - ասել է նա:
Բերբերյանը շարունակել է, որ այդ մասին են խոսում նաև մյուս փորձագետների եզրակացությունները ծիրանի արտահանման վերաբերյալ: «Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծիրանի այգիների տարածքը հասնում է 6.5 հեկտարի, դրանց բերքատվությունը միջինում կազմում է 70 հազար տոննա: Դրանցից 22 հազ. տոննա ծածկում է ներքին պահանջարկը, 10% -ը փչանում է ծառերի տակ, 15 հազ.տոննան մթերում են: Եվ ինչ, նման պայմաններում արդյոք կարելի է խոսել 44 հազար տոննայի արտահանման մասին», - հարցադրրել է միության ղեկավարը: Նրա խոսքերով, այդ հայտարարությունը լուրջ նյութական վնաս է հասցրել իր կողմից ղեկավարվող կազմակերպության աշխատանքին: Մասնավորապես, ըստ նրա, դադարել են անդամավճարներ, պայմանագրերը խախտվել են: Ընդհանուր վնասը գնահատվում է 117 միլիոն դրամ: «Մենք դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների Էթիկայի հանձնաժողովին, որից հետո պատրաստվում է գործն ուղղել վարչական դատարան», - եզրափակել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր այգեգործական կուլտուրաների, մասնավորապես, ծիրանի արտահանման աննախադեպ ծավալների: Այսպես, ըստ նախարարության պաշտոնական հայտարարության, 2018 թվականի հուլիսի 11-ի դրոթւյամբ, մրգերի և բանջարեղենի արտահանումն ցույց է տվել աննախադեպ ամենամյա աճ`78,5%, մինչև 101,492 հազար տոննա, այդ թվում, ծիրանի արտահանումն աճել է 55%, մինչև 44,131 հազար տոննա: