Arminfo.info


 Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018 16:48

ՀՔԾ. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ

ՀՔԾ. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ

Արմինֆո.2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը,

քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

 

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Այսպես, պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից:

 

Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը և 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ:  Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ գործող իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, որոնք արտահայտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ:

Այսպես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին:

 

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

 

Երևան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:

 

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում ոստիկանական ուժերի կողմից իրականացվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:

 

Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:

 

Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում, նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ:

 

Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին:

 

Մեղադրյալ Մ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան