Arminfo.info


 Հինգշաբթի, 17 Մայիսի 2018 13:13

Լևոն Տեր-Պետրոսյան. Ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել՝ երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության

Լևոն Տեր-Պետրոսյան. Ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել՝ երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության

Արմինֆո.Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է, ilur.amպորտալում իր հոդվածում գրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

«Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտիե աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերիե կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

 

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

 

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

 

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

 

Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

 

Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ, բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

 

Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդավարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

 

Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»,- ասված է հոդվածում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Չեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտումՉեխական թերթ. Վացլավ Հավելի անվան մրցանակի հավակնորդ Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում
2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից2026 թվականի երկրորդ եռամսյակում ավելի քան 30 միլիոն դրամի վնաս է վերականգնվել՝ Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից
ՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներումՆԳՆ․ Հայաստանի և ԱՄԷ վարորդական իրավունքները փոխադարձաբար ճանաչվում են երկու երկրներում ՝ ուժի մեջ մտած Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում
Դիվանագետ․ ԵՄ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերումԴիվանագետ․ ԵՄ-ն արդեն 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ է կատարել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում
Երևանում բացվել է հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսԵրևանում բացվել է հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Դիվանագետ․ ԵՄ-ը Հայաստանին չի պարտադրել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւԴիվանագետ․ ԵՄ-ը Հայաստանին չի պարտադրել ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ
Կարապետյանը ՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին. Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները շարունակվում ենԿարապետյանը ՝ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումների մասին. Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները շարունակվում են
Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Քուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոնի ստեղծման օգտինՔուրթուլմուշը հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում միասնական կենտրոնի ստեղծման օգտին
Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ․ ԴատախազությունՊետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ․ Դատախազություն
Փորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրումՓորձագետ․ Փաշինյանի այցը Ռուսաստան նախադրյալներ է ստեղծում երկխոսության վերականգնման համար, բայց հարաբերությունների ջերմացումն, ավելի շուտ, խորհրդանշական բնույթ է կրում
Ընդդիմությունը չի հրաժարվել եւ չի հրաժարվի փողոցային պայքարիցԸնդդիմությունը չի հրաժարվել եւ չի հրաժարվի փողոցային պայքարից
Քաղաքագետ․ Կասկածելի ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններն սկսել են ամրացնել պնդօղակներըՔաղաքագետ․ Կասկածելի ընտրություններից հետո Հայաստանի իշխանություններն սկսել են ամրացնել պնդօղակները
Ընդդիմադիր․ Բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի վրեժխնդրություն և քաղաքական հետապնդումԸնդդիմադիր․ Բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի վրեժխնդրություն և քաղաքական հետապնդում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավարտել է "Կրասնոդարից" սաուդյան  "Ալ Ահլի" տեղափոխությունը
Տոնոյան․ Ծառուկյանի տանը խուզարկությունների տևողությունը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքումՏոնոյան․ Ծառուկյանի տանը խուզարկությունների տևողությունը կարելի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում
Թեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներինԹեւանյանը՝ ԱԱԾ նկուղից. Իշխանություններն աննախադեպ զիջումներ են նախապատրաստում, իսկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո կանցնեն մյուսներին
Ընդդիմադիր․ Իշխանություններն այնքան են իջել, որ փորձում են վրեժ լուծել Ծառուկյանից, նույնիսկ, կենդանիների օգնությամբԸնդդիմադիր․ Իշխանություններն այնքան են իջել, որ փորձում են վրեժ լուծել Ծառուկյանից, նույնիսկ, կենդանիների օգնությամբ
Արխիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրխիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
«Ուժեղ Հայաստան». Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը չի ստացել հանրապետության քաղաքացիների մեծամասնության աջակցությունը«Ուժեղ Հայաստան». Հայաստանում Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը չի ստացել հանրապետության քաղաքացիների մեծամասնության աջակցությունը
Բրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու փաստի առթիվԲրյուսովի անվան համալսարանի ամբիոնի վարիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու փաստի առթիվ
Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի պաշտոնական ակադեմիան կբացվի ԵրևանումՊորտուգալական «Բենֆիկա» ակումբի պաշտոնական ակադեմիան կբացվի Երևանում
Հայաստանի Արմավիրի մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով փոխհատուցում կարկտահարության պատճառած վնասի համարՀայաստանի Արմավիրի մարզի գյուղերի հարյուրավոր բնակիչներ փակել են ճանապարհը՝ պահանջելով փոխհատուցում կարկտահարության պատճառած վնասի համար
Չալաբյան. ներկայիս թուրքամետ ռեժիմը Հայաստանում փաստացի մարտահրավեր է նետել մեր ժողովրդի մեծամասնությանըՉալաբյան. ներկայիս թուրքամետ ռեժիմը Հայաստանում փաստացի մարտահրավեր է նետել մեր ժողովրդի մեծամասնությանը
«Միասնության թևեր» կուսակցությունը դատապարտել է Ծառուկյանի կալանավորումը՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները իրավապահ մարմինների աշխատակիցներին օգտագործում են քաղաքական նպատակներով։«Միասնության թևեր» կուսակցությունը դատապարտել է Ծառուկյանի կալանավորումը՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները իրավապահ մարմինների աշխատակիցներին օգտագործում են քաղաքական նպատակներով։
Քաղաքական գործիչ. և Մոսկվան, և Բրյուսելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից կսպասեն ոչ թե դատարկ խոսքեր, այլ գործողություններՔաղաքական գործիչ. և Մոսկվան, և Բրյուսելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից կսպասեն ոչ թե դատարկ խոսքեր, այլ գործողություններ
Հայաստանի գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի համապատասխան մարմնի՝ կասկածվող անձի հանձման վերաբերյալ միջնորդությունըՀայաստանի գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի համապատասխան մարմնի՝ կասկածվող անձի հանձման վերաբերյալ միջնորդությունը
Մարտա Կոսը պարծեցավ հայկական ծիրաններից պատրաստված մուրաբայովՄարտա Կոսը պարծեցավ հայկական ծիրաններից պատրաստված մուրաբայով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին ներկայացվել է ևս մեկ մեղադրանք՝ ապօրինի որսի համար«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին ներկայացվել է ևս մեկ մեղադրանք՝ ապօրինի որսի համար
«Ուժեղ Հայաստան». Դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների՝ Ցարուկյանի հանդեպ ուղղված քաղաքական ռեպրեսիաները«Ուժեղ Հայաստան». Դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների՝ Ցարուկյանի հանդեպ ուղղված քաղաքական ռեպրեսիաները
«Հայաստան» դաշինքը համարում է, որ Ծառուկյանի ձերբակալությունը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է։«Հայաստան» դաշինքը համարում է, որ Ծառուկյանի ձերբակալությունը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է։
Փաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքովՓաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքով
Քաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբՔաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ
Սաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետՍաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետ
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՌուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Փաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցերՓաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր
ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի ցուցակից իրեն հանելու խնդրանքով
Հայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանինՀայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանին
Շարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորենՇարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորեն
Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումըԵվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումը
Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՌուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Հայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունըՀայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը
ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։
Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։
Փորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիաՓորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիա
Արման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշումԱրման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշում
Հայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունըՀայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունը
Գագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա Տոնոյան
ՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակ
«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը   կվերցնի  խորհրդարանական մանդատներ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատներ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարանՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
Նախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ենՆախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են
ՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբ
Թուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերըԹուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ