


Արմինֆո.ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն հարցին, թե արդյոք Երանոսյանը պատիժ կկրի իր արարքների համար, Փաշինյանը պատասխանել է. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն, իսկ մյուս մասերով արդեն ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»:
Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակման առնչությամբ քննադատությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, գերատեսչության պետ պետք է լինի գործող կադր՝ «համակարգից մարդ»: «Ակնհայտ էր, որ ցանկացած նշանակում միանշանակ չէր ընկալվելու: Ինչպես և խոստացել եմ, այդ թեմայի շուրջ այսօր դեռ կխոսեմ հանրության հետ»,- պարզաբանել է նա:



