Arminfo.info


 Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 13:58
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ. Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ

ՀՀ վարչապետ. Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին և հանդես է եկել ելույթով, որի տեքստն ԱրմԻնֆո-ին են տրամադրել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.

 

 «Հարգելի հայրենակիցներ,ողջունում եմ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին, մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Համաժողովը հնարավորություն է տալիս միասին քննարկել մեզ հուզող ընդհանուր հիմնահարցերը, պլանավորել մեր անելիքները՝ առաջ նայելով մեր ապագային և հաշվի առնելով անցյալի դասերը:

 

Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանն ունի հսկայական պոտենցիալ։ Ես համոզված եմ, որ մենք ունենք բոլոր շանսերը՝ դառնալու ժամանակակից և առաջադեմ երկիր և ադեկվատ արձագանքելու մեր բոլոր ներքին և արտաքին մարտահրավերներին:

Այսօրվա աշխարհը, այդ թվում և Հայաստանը, անցնում են կառուցվածքային բարեփոխումների միջով: Մենք սկսել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում, կյանքի բոլոր ուղղություններով՝ ապահովելու Հայաստանի արժանի

տեղը աշխարհում: Այդ իսկ պատճառով մեր բարեփոխումներն առնչվում են ոչ միայն այսօրվա անմիջական խնդիրների կարգավորմանը և լուծմանը, այլև հիմք են դնում և նախապատրաստում են Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար:

 

Մրցունակ դառնալու և զարգանալու համար մեզ անհրաժեշտ է կայուն, երկարաժամկետ աճ՝ մեր երկրի կենսունակությունը ապահովող բոլոր ոլորտներում: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, և այս ամենին հասնելու համար մեզ պետք են մտածելակերպ և գործելակերպ փոխող ֆունդամենտալ փոփոխություններ:  Այս ամենի իրականացմանն է ձեռնամուխ եղած մեր թիմը և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու մենք բոլորս միասին չենք կարող հաջողել:

 

Հարգելի հայրենակիցներ, դարերի ընթացքում մենք մղել ենք պայքար և մեր ուժերն ենք համախմբել հիմնականում այն պահին, երբ վտանգ ենք զգացել մեր գոյությանը… Մենք հպարտանում ենք այն փաստով, որ մեր ազգը, ի տարբերություն բազմաթիվ այլ ազգերի, պահպանել է իր ինքնությունը և կարողացել է մշտապես զարգանալ և արարել: Մենք անցել ենք կռիվների, հալածանքների, ճնշումների, ցեղասպանության և բնաջնջման փորձերի միջով… Բոլոր դժվարությունների պարագայում մեր ազգը երբեք չի կորցրել իր ինքնասիրությունը, արժանապատվությունը, չի հրաժարվել անկախ Հայաստան ունենալու երազանքից:  Մեր դժվարությունները անհամեմատելի են այն դժվարություններին, որի միջով անցել են մեր նախնիները:  Արդյունքում մենք այսօր կանք, մենք ունենք մեր ԱՆԿԱԽ պետությունը: Սա գերագույն արժեք է: Համոզված եմ, որ ժամանակակից, արդյունավետ, տրամաբանական, զարգացող, պատմության լավ ավանդույթների վրա հիմնված երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել:

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչպես կարող ենք մասնակցել և ինչպես կարող ենք ծառայել այդ նպատակին:  Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թե ինչո՞ւ ուրիշները կարող են, իսկ մենք ոչ, և ինքներս մեզ «թասիբի գցենք»:

 

Համոզված եմ, որ այսօր բոլորիս նպատակն է հանդիսանում Ազատ, Անվտանգ, Արդար և Խելացի Հայաստան ունենալը, և բոլոր նախապայմանները ունենք դրա համար։

Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու ցանկացած ոտնձգության: Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը:

Փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ: Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա:

 

Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել: Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար:

Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։  Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի, և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք:  Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը:

 

Հարգելի գործընկերներ, մի քանի խոսքով ուզում եմ խոսել այն բարեփոխումների մասին, որ ներկայումս իրականացնում ենք, մեր քայլերի և տրամանության մասին: Մենք համոզված ենք, որ հաջողակ են այն երկրները, որտեղ արարող, հավելյալ արժեք ստեղծող, աշխատասեր, երկրի համար անհանգիստ մարդը զգում է իր պահանջվածությունը: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել հենց այդպիսի երկիր:

Դրան է ուղղված մեր Կառավարության հնգամյա ծրագիրը: Ներկայումս մշակում ենք Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ և զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ, մասնավորապես՝

Կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն ստեղծելով ստանալ այն գիտելիքները, ունակությունները և հմտությունները, որոնք կենսական նշանակություն կունենան ժամանակակից աշխարհում:

 

Մենք նախաձեռնել ենք հանրային կառավարման ոլորտի ռեֆորմներ՝ բարելավելով որոշումների կայացման մեխանիզմները, զարգացնելով կառավարման ինստիտուտների կարողությունները` դարձնելով ավելի արդյունավետ, մարդակենտրոն, թափանցիկ և ներառական: Արդեն մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություն կտան մեր սփյուռքին ավելացնելու իրենց մասնակցությունը թե՛ պետական կառավարման մեջ, և թե՛ բիզնեսում: Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը և անաչառությունն ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա:  Իրականացնում ենք առողջապահության ոլորտի կառավարման արդիականացման ծրագիր՝ ավելի բարձրակարգ և որակյալ բուժսպասարկում ապահովելու, իսկ համակարգը՝ ավելի արդյունավետ դարձնելու համար: Գյուղատնտեսության ոլորտում շեշտը դնում ենք ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման վրա՝ միաժամանակ ֆերմերային տնտեսություններին ապահովելով արտոնյալ ռեսուրսներով՝ տարեկան 2 տոկոսանոց վարկ գյուղտեխնիկայի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ձեռք բերման համար, ինչպես նաև այլ արտոնյալ վարկեր: Ամբողջովին վերանայել ենք մարզերի և համայնքերի զարգացման տրամաբանությունը՝ շեշտը դնելով չափելի և պրագմատիկ հնգամյա զարգացման ծրագրերի վրա:   Մենք աշխատում ենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, որը պետք է նաև իր դրսևորումն ստանա Հայաստանի Doing Business վարկանիշի դիրքերի բարելավման մեջ: Հետևողականորեն բարելավում ենք հարկային և մաքսային վարչարարությունը՝ արագ և արդյունավետ դարձնելու համար բիզնեսի հետ փոխգործակցությունը: Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատանքները կլինեն շարունակական:

 

Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ՝ մեծ շուկաներ ներթափանցելու համար: Այսպես՝ ԵԱՏՄ- 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ, Հարևան ԻՐԱՆ- 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ, Եվրամիություն և ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Հարևան ՎՐԱՍՏԱՆ- ազատ առևտրի համաձայնագիր:

 

Մենք ուզում ենք, որպեսզի Սփյուռքի մեր գիտության և մշակութային գործիչները, կառավարիչները, ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին՝ կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը մեր համազգային նպատակներին ծառայեցնելու համար: Մեջբերեմ այն փաստը, որ Սիրիայի դեպքերից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցները իրենց աշխատասիրությամբ, գործին նվիրվածությամբ և բիզնես մշակույթով որակապես փոխել են Հայաստանի ծառայությունների ոլորտը: 

 

Հարգելի գործընկերներ, մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները. տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս, պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով ձեռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով, արտահանման աճ՝ 21.6 տոկոս, ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում,  մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը։ Այլ թվերի մասին կխոսեն իմ գործընկերները:

 

Գիտակցում ենք, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Պետք է ակտիվ շարունակենք այն ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր։

Վստահ եմ, որ նախանշված հաջողություններին ավելի շուտ կհասնենք հայության բոլոր հատվածների հետ համատեղ  Աշխատանքը ընդլայնելու և ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու միջոցով, քանի որ միասին այստեղ ունենք հսկայական առավելություն: Մասնավորապես, սփյուռքահայությունը շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միաջավայր է ակնկալում օտարերկրյա ներդրողը, և կարող է մեզ ուղղորդել։

Այդ խնդրի լավագույն լուծումը բազմաֆորմատ համագործակցության խորացումն է: Խիստ կարևոր է նաև ընդհանուր և առարկայական, կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Դրա համար, հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած և ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաև ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր և թե հանրային-մասնավոր ձևաչափով: Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա:

 

Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն նշել եմ տարեսկզբին՝ դիմելով Սփյուռքի մեր հայրենակիցներին, Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ:  Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը և հզոր ու բարեկեցիկ Հայրենիք ունենալը: Սա մեզ թույլ է տալու ամուր դիրք ունենալ և մեր երկրի շահերը թելադրել և հաջողությամբ առաջ տանել ապագայի աշխարհում:

Եվ ևս մի միտք եմ ուզում հնչեցնել և ուզում եմ ճիշտ հասկացված լինել. ցանկացած հայանպաստ, հայապահպան գործի նյարդերն ու թելերը, անկախ նրանից, թե որտեղ է այդ գործը սկսվել և ով է այն նախաձեռնել, անպայման պետք է կապված լինեն Հայաստանի հետ՝ այն հնարավոր ձգողական ուժի հետ, որի մասին քիչ առաջ խոսում էի: Առանց այս կապի դժվար է իրականացնել համակարգված հայանպաստ գործունեություն:

Իմ գործընկերնեը պատիվ կունենան մանրամասն ներկայացնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին: Առաջարկում եմ մասնակից լինել այդ նախաձեռնությունների քննարկմանը:

 

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն մեր համաժողովին»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար