Arminfo.info


 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017 13:20
Դավիթ Ստեփանյան

Ռուսաստանցի գեներալ. Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները Ռուսաստանի խորը մտածված կովկասյան քաղաքականության մասն են հանդիսանում

Ռուսաստանցի գեներալ. Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները Ռուսաստանի խորը մտածված կովկասյան քաղաքականության մասն են հանդիսանում

Արմինֆո. ՊԻՐ-Կենտրոնի խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին  Արմինֆո-ին հարցազրույցում խոսում է եվրոպական անվտանգության որոշ ասպեկտների, դրա ապահովման մեխանիզմների որոշակի դեֆիցիտի պատճառների մասին, անդրադառնում Գաբալայի ՌՏԿ նշանակությանը Ռուսաստանի անվտանգության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի  անդամակցության հեռանկարներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի կովկասյան քաղաքականության նպատակներին:

Ձեր կարծիքով, արդյո՞ ք գործում են ԵԱՀԿ ստեղծման հիմք ծառայած պայմանավորվածությունները, օրինակ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության դրույթները՝ հաշվի առնելով վերջին երկու տասնամյակների իրադարձությունները: Արդյո՞ք այսօր կենսունակ է այդ կազմակերպությունը:

Դրանք գործում են, սակայն, հաշվի առնելով Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության փաստացի դադարեցումը՝ իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ն, կարծես, եվրոպական անվտանգության ռազմական բաղադրիչի ապահովման գործառույթներ է ստանձնել, ԵՄ-ն իր վրա է վերցրել տնտեսական անվտանգության ապահովման գործառույթները, ի՞նչ է մնում ԵԱՀԿ-ին: ԵԱՀԿ-ին մնում են միայն հումանիտար հարցերը, ընտրությունների նկատմամբ դիտարկումը, մարդու իրավունքները, հակամարտությունների կանխումը:  Այլ կերպ ասած՝ երրորդ զամբյուղ: Ըստ որում, բոլորն Արևմուտքում որպես մանտրա կրկնում են, որ առանց Ռուսաստանի, եվրոպական անվտանգույան ապահովումն անհնար է: Սակայն, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ չէ, բայց ԵԱՀԿ անդամ է: Այդպիսով՝ Ռուսաստանը կարող է լիարժեք մասնակցություն ունենալ՝ բացառապես հումանիտար հարցերի լուծման հարցում: Եվրոպայի ռազմական և տնտեսական անվտանգության առնչությամբ կոլեկտիվ որոշումների մշակման մեխանիզմներում մենք, կարծես, մասնակցություն չենք ունենում: 2010 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ընթացքում, Ռուսաստանն առաջարկել է Արևմուտքին նոր Եվրոպական անվտանգության պայմանագրի միջոցով հստակեցնել ռազմական և տնտեսական անվտանգությունում սեփական դերը: Այդ ժամանակ Մոսկվան առաջարկել է պայմանագրում ինտեգրել նաև սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցը, նույն՝  Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը: Սակայն, Արևմուտքը՝ եվրոպացիները և ամերիկացիները, դա գնահատել են՝ որպես ՆԱՏՕ-ի միասնության, եվրաատլանտյան համերաշխության խախտման փորձ: Եվ եթե այսօր ինչ-որ բան պետք է անել, ապա պետք է անել հենց այդ ուղղությամբ՝ լրամշակել արդեն գոյություն ունեցող առաջարկները, մշակել նորերը, բայց անել դա, իհարկե, կոլեկտիվ կերպով:

Եվրոպական անվտանգությունն այսօր սեփական ապահովման ռեսուրսների զգալի պակաս է զգում: ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ նախընտրական արշավի ընթացքում, մեղմ ասած, կոչ է արել եվրոպացիներին վճարել անվտանգության համար՝ Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ ներկայության տեսքով: Որոշ վերլուծաբաններ նման հայտարարությունները համարում են եվրոպական անվտանգության ապահովման ոլորտում ճգնաժամի սկիզբ…

Չեմ կարծում, որ եվրոպական անվտանգության սեփական ապահովման ռեսուրսների էական պակասը, անվտանգության համար Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ ներկայության տեսքով վճարելու ԱՄՆ նախագահ Թրամփի՝ եվրոպացիներին հասցեագրված կոչի հետ միասին,  եվրպական անվտանգության ապահովման ոլորտում ճգնաժամի են հանգեցնում: Որոշումը, որով բոլոր դաշնակիցներին առաջարկվում է սեփական ՀՆԱ-ի առնվազն 2%-ը ՆԱՏՕ-ի բյուջե վճարել, կայացվել է ավելի քան 10 տարի առաջ, և վերջին անգամ հաստատվել է Ուելսում և Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի ընթացքում: Բայց, այնուամենայնիվ, եվրոպական երկրներից շատերը, հավաստելով վճարելու պատրաստակամությունը, հետաձգում են վճարումները 5-10 տարով: Գերմանիան ընդհանրապես ՆԱՏՕ-ի վրա ծախսում է ՀՆԱ 1,16-ը, հսկայական ծախսեր է կրում իր տարածքում ամերկացի զորքերի պահման համար՝ մասնակցություն ունենալով ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլոր հումանիտար ակցիաներին և առաքելություններին; Այդպիսով` Բեռլինը Եվրոպայի ընդհանուր անվտանգության պահպանման համար ՀՆԱ-ի  2%-ից զգալիորեն ավելի է ծախսում: Սակայն, Դոնալդ Թրամփը, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի համախառն բյուջեում ԱՄՆ 70-75% բաժինը, ցանկանում է նահանգների բաժինը նվազեցնել գոնե մինչև 50%: Բնական է, որ այդ դեպքում մնացած 50%-ը պետք է վճարեն եվրոպացիները: Դա բիզնես մոտեցում է, ինչը, հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի անձը և նախկին գործունեությունը, միանգամայն տրամաբանական է թվում: Ըստ որում, ամերիկացիները գտնում են, որ եվրոպացիները պաշտպանության սեփական շատ քիչ միջոցներ ունեն, և դա, իրոք, այդպես է: Հետևաբար՝ նրանք ակնկալում են Եվրոպայից թե հարվածային, թե հետախուզական միջոցների գծով վերասպառազինում: Այն ամենը, ինչ այսօր կա Եվրոպայում, հիմնականում ամերիկյան է, սեփական սպառազինություն եվրոպացիները շատ քիչ ունեն: Այդ պատճառով ԱՄՆ առանձին պահանջների թվում է՝ եվրոպական երկրների կողմից պաշտպանական նպատակով ավելի շատ միջոցների հատկացումը և, համապատասխանաբար, ԱՄՆ-ում արտադրված տեխնիկայի և սպառազինությունների գնումը:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի և Ադրբեջանից ռուս զինվորականների հեռացումն արդյո՞ք Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգում ճեղք չի առաջացրել:

Ոչ մի դեպքում: Ռուսաստանի հարավը հուսալիորեն ծածկում է Արմավիրի ՌՏԿ-ն:

Ըստ որում, Գաբալայի ՌՏԿ-ն բավական ունիկալ է: Այն ստեղծվել է Հնդկական օվիկանոսում ամերիկյան ստորջրյա նավատորմի գործունեությունը վերահսկելու համար: Ըստ որում, այն «տեսնում էր» ողջ հարավային ուղղությունը՝ 6 հազար կիլոմետր հեռավորության վրա: Եվ մենք 2000-ականների սկզբում ցույց տվեցինք ամերիկացիներին, որ շնորհիվ Գաբալայի՝ շատ լավ տեսնում ենք իրանական հրթիռների բոլոր փորձնական բացթողումները:  Այսպիսով, կայանը, հայելիները բավական լավն են, և ընդամենը անհրաժեշտ էր փոքր-ինչ արդիականացնել ծրագրային ապահովումը: Գաբալայի աշխատունակությունն ամերիկացիների համար ընդհանրապես բացահայտում էր այդ ժամանակ. նրանք միանգամայն անպետք բան էին համարում այն:  Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Արմավիրի ՌՏԿ-ն մարտական հերթապահության դրվեց, Գաբալայի անհրաժեշտությունը վերացավ: Այդ պատճառով Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարն ուռճացված մասշտաբների հասցնելու մեր ադրբեջանցի բարեկամների փորձին ի պատասխան՝ մենք թեթև սրտով այն նրանց տնօրինմանը հանձնեցինք:

Գնահատեք հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի քաղաքականությունում ռազմական բաղադրիչի դերը:

Բնական է, որ ցանկացած երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, միշտ դաշնակիցներ է փնտրում: Եվ հաշվի առնելով, որ Եվրոպայում մեր բոլոր դաշնակիցները վաղուց այլ միությունում են՝ մենք նույնպես նախկին Խորհրդային Միության պետություններին համարում ենք Ռուսաստանի բնական դաշնակիցներ:  Նման տեսակետը, ցավոք, համապատասխան արտացոլում չգտավ Ուկրաինայում: Եվ հետխորհրդային տարածության ոչ բոլոր երկրներն են ՀԱՊԿ անդամներ: Սակայն, կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից հետո Կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ նույնպես չեն լինի:  

Արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը խանգարող միակ խոչընդոտն եք համարում:

Կարծում եմ, որ դա հիմնական խոչընդոտներից մեկն է: Նույնիսկ Ադրբեջանի հայտարարված՝ Թուրքիայի հետ մոտիկությունն ադրբեջանցիների համար առանձնակի ուրախության առարկա չէ: Բաքուն, իհարկե, 90-ական թթ. Թուրքիայի հետ համագործակցության վրա մեծ շեշտադրում էր անում, երբ Ռուսաստանն ադրբեջանական զինված ուժերի մարտունակության պահպանման համար գրեթե ռեսուրս չուներ: Սակայն, այժմ իրավիճակ զգալիորեն փոխվել է, և թուրքական դիկտատը, թուրքերի վերաբերմունքն ադրբեջանցիների նկատմամբ՝ որպես կրտսեր եղբայրների, Բաքվի ղեկավարությանը, մեղմ ասած, չի ուրախացնում:

Ցավոտ հարցի մասին. ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի միաժամանակյա ռազմական համագործակցության նպատակը: Ինչպիսի՞ն է դրա դերը Կովկասում ռուսական քաղաքականության ձևավորման հարցում:

Հայաստանի և Ադրբեջանի հետ միաժամանակյա ռազմական համագործակցությունը Ռուսաստանի համար առաջին հերթին միանգամայն գիտակցված քաղաքականություն է: Իհարկե, դա պարզապես բիզնես չէ, ինչ թաքցնենք: Այո, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց Ադրբեջանը՝ պոտենցիալ դաշնակից է: Կարծում եմ, որ վաղ թե ուշ Բաքուն նաև պաշտոնապես մեր դաշնակիցը կդառնա: Դա շատ կարևոր է: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը համարում ենք հակաբնական՝ գտնելով, որ այն կարելի է լուծել քաղաքական միջոցներով: Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է մի կողմ թողնել ծայրահեղական մոտեցումները:  Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի որդեգրած ուղեգիծը միանգամայն մտածված է, իսկ Երևանին և Բաքվին սպառազինությունների միաժամանակյա մատակարարումներն այդ ուղեգծի մասն են հանդիսանում: Մենք չենք ցանկանում վանել Ադրբեջանին՝ տարածաշրջանային կարևոր պետությանը, վերածել այն հակառակորդի, հաշվի առնելով մեր ավանդական կապերը, Ռուսաստանն, իհարկե, չի ցանկանում: Մեզ համար թանկ են թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Այս առումով վստահ եմ, որ Ռուսաստանն ամեն բան կանի Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական բախում թույլ չտալու համար: Տարածաշրջանը մեզ համար չափազանց կարևոր է, այդ պատճառով հեռանալ Հարավային Կովկասից Ռուսաստանն, իհարկե, չի պատրաստվում:    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ