Arminfo.info


 Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017 16:14
Դավիթ Ստեփանյան

Գևորգ Գորգիսյան. Ոչ թե կաշառքի դիմաց, այլ հանուն գաղափարի ընտրող 122 հազար քաղաքացու առկայությունը կոտրեց միֆը, թե «մարդիկ ոչինչ չեն որոշում»

Գևորգ Գորգիսյան. Ոչ թե կաշառքի դիմաց, այլ հանուն գաղափարի ընտրող 122 հազար քաղաքացու առկայությունը կոտրեց միֆը, թե «մարդիկ ոչինչ չեն որոշում»

Ապրիլի 2-ի ընտրություններում «Ելք» դաշինքից 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված, նախկին քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Գորգիսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է պատճառների մասին, որոնք դրդել են իրեն քաղաքականություն մտնել, կիսվում Ազգային ժողովի պատերի ներսում ապագա գործողությունների ծրագրերի և ակնկալիքների մասին:

 

Ո՞րն է քաղաքացիական ակտիվիստի՝ սկզբում քաղաքականություն, իսկ հիմա արդեն խորհրդարան գալու շարժառիթը:

 

Սկսած «Վճարում ենք 100 դրամ» շարժումից՝ մեր պայքարը կիսել և շարունակում են կիսել  բավական շատ մարդիկ, որոնց մի մասը խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Ելք» դաշինքի կազմում: Քաղաքացիական ակտիվիստները քաղաքականություն են եկել շատ պարզ պատճառով՝ վերջնականապես գիտակցելով հետևանքների դեմ մշտական պայքարի անհնարինությունը: Քաղաքացիական շարժումների ձևաչափով պայքարը շարունակելն իմաստ կունենար՝ ժողովրդի ձայնը լսելու, վերջինիս ցանկություններն իշխանությանը հասցնելու քաղաքական կուսակցությունների ցանկության առկայության պայմաններում: Սակայն, համոզվելով հակառակում՝ ակտիվիստները որոշել են ինքնուրույն մուտք գործել քաղաքականություն: Կարող եմ ասել, որ շատերը բավական դժվար են հանգել այդ որոշմանը: Օրինակ՝ ընկերներիցս մեկը յուրօրինակ կերպով շնորհավորեց ինձ՝ այն կապակցությամբ, որ «այսուհետ դու չես կարող աշխատանքի գնալ 11:00-ին կիսատաբատով, աշխատավարձդ կնվազի կրկնակի անգամ, իսկ բոլորը քեզանից ավելին կուզեն, քան կարող ես անել: Որոշումն, իհարկե, բարդ էր, սակայն յուրաքանչյուր ակտիվիստ այն ինքնուրույն է կայացրել՝ իմանալով, թե հանուն ինչի է դա արվում:

 

Հանուն ինչի՞, անձամբ Դուք ընդունեցիք այդ որոշումը:

 

Հանուն իմ երեք երեխաների, որպեսզի նրանք զարգանալու ավելի շատ հնարավորություններ ունենան, քան ես: Եղբայրս գիտնական է, բնակվում է Շվեյցարիայում, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալել ուղղակի չէր կարող: Եվ ես չեմ ցանկանում, որ իրենց նպատակներին հասնելու համար ստիպված լինեն Հայաստանը լքել իմ երեխաները: Ուզում եմ, որ նրանք իրենց նպատակին հասնեն Հայաստանում, և մենք մտադիր ենք նման Հայաստան ստեղծելու համար անել հնարավոր ամեն բան:

 

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեսում ենք, որ, այնուամենայնիվ, ԱԺ աթոռներին նստած կլինեն «հին» մարդիկ: Ինչպե՞ս եք պատկերացնում նորի համար ձեր պայքարն այդ «հին» մարդկանց շրջապատում: Չե՞ք վախենում արդյոք նրանցից մեկը դառնալ:

 

Նման մտավախություններ չունեմ, քանի որ ես ինձ լավ գիտեմ: Ասեմ, որ նման մտավախություններ չունեն նաև ինձ ճանաչող մարդիկ: Եվ հետո «ծերանալ» ինձ թույլ չեն տա, նույնիսկ նման ցանկություն ունենալու դեպքում, իմ ընտրողները, մարդիկ, ովքեր վստահության մանդատով են օժտել ինձ: Եվ եթե հանրապետականները և «բարգավաճները» ընտրողների քվեները ստանում են կաշառքով՝ որևէ պարտավորություն չունենալով նրանց հանդեպ, ես իմ քվեները վաստակել եմ միանգամայն այլ ճանապարհով: Հետևաբար՝ պատասխանատու եմ այդ մարդկանցից յուրաքանչյուրի առջև:

Իսկ խորհրդարանի պատերի ներսում մեր պայքարում դժվարություններ միանշանակ կլինեն: Սակայն, այս ընտրությունները, խորհրդարան մեր անցնելը, փողի պայքարի պայմաններում, ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չկա: Անհրաժեշտ է համապատասխան ցանկություն, և, իհարկե, ոչ մի հանգամանքում երբեք չհանձնվել:

 

Ապրիլի 2-ի ընտրություններում կաշառք վերցրեցին և քվեարկեցին՝ իրենց հանցավոր վարքագծի արդարացում համարելով՝ «մեզանից ոչինչ կախված չէ, ամեն բան «նրանց» ձեռքում է»: Ակնկալո՞ւմ եք արդյոք ինչ-որ կերպ կոտրել այդ միտումը, որպեսզի ընտրություններում մարդիկ, այնուամենայնիվ, ընթերցեն ծրագրերը, այլ ոչ թե՝ թղթադրամների թվերին ուշադրություն դարձնեն:   

 

Հուսով ենք, որ մեզ կհաջողվի  հասնել այն բանին, որպեսզի հաջորդ ընտրություններում մարդիկ, այնուամենայնիվ, ընթերցեն ծրագրերը, այլ ոչ թե՝ թղթադրամի թվերին ուշադրություն դարձնեն, ինչպես ապրիլի 2-ի ընտրություններում տեղի ունեցավ: Վերջիվերջո, ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում պարզ դարձավ Հայաստանում 122 հազար քաղաքացու առկայությունը, ովքեր ընտրում են ոչ թե կաշառքի դիմաց, այլ հանուն գաղափարի և չեն ենթարկվում վարչական ճնշմանը:  «Ելքի» այս արդյունքն արդեն ցույց տվեց, որ իրականում «ամեն բան մարդկանց ձեռքում է»՝ կոտրելով միֆը, թե մարդիկ ոչինչ չեն որոշում, և ամեն բան մեկ մարդ է որոշում: Մենք աշխատել ենք օրուգիշեր, թեժ պայքար էր ընթանում աշխատանքի և փողի միջև, շատերն ընդհանրապես մեզ չգիտեին, մենք ներկայանում էինք, պատմում մեր ծրագրերի մասին, և մեր աշխատանքն արդյունք տվեց:

Այժմ «Ելքն» 5 տարի ունի՝ ցույց տալու, թե ինչի համար են իրենք քաղաքականություն եկել և ինչ են ցանկանում փոխել: Հուսով եմ, որ փոփոխություններ ներմուծելով Հայաստան՝ մեզ կհաջողվի  փոփոխություններ մտցնել ժողովրդի մտածողության մեջ: Մենք չենք պատրաստվում պատգամավորներ լինել, մենք պատրաստվում ենք խորհրդարանում ներկայացնել ժողովրդին: Հենց այդ առաքելությամբ էլ քաղաքականությունում և խորհրդարանում ենք հայտնվել, և դա պետք է վստահություն ներշնչի մարդկանց, որ հենց իրենք են որոշելու, թե ով է վաղ ներկայացնելու իրենց շահերը: Շուտով «Ելքը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ ղեկավարվելով նույն նկատառումներով:

 

Որո՞նք են ձեր գերակայությունները Հայաստանում հասունացած խնդիրների լուծման հարցում…

 

Լուծման ենթակա խնդիրները շատ են, փորձեմ թվարկել դրանք՝ Հայաստանի հավասարաչափ զարգացում, պայքար ընդդեմ կոռուպցիայի, անկախ հակակոռուպցիոն մարմնի ձևավորում, քանի որ գոյություն ունեցող կառույցը կոռուպցիոներների կենտրոնացում է, որոնք իրենց դեմ պայքարել, իհրակե, չեն կարող: «Ելքը» մտադիր է հանդես գալ կրթության ոլորտի լուրջ նախաձեռնություններով և դրանք առաջ մղել: Միևնույն ժամանակ  դաշինքը լրջորեն կտարբերվի նախորդ խորհրդարանական ընդդիմություններից այն բանով, որ կանի հնարավորինը և, նույնիսկ, ավելին` չնայած փոքրաթվությանը:

Փոքրաթվությունը չի կարող լինել անգործության արդարացում: Առայժմ մենք դա կանենք միայնակ, իսկ թե հետագայում ում հետ կարող ենք համագործակցել, ժամանակը ցույց կտա: Սակայն ՀՀԿ հետ կոալիցիա չկազմելու խոստումից նահանջել, մենք, իհարկե, մտադիր չենք:  

 

«Ելքը» համարվում է արևմտամետ մտածողությամբ ուժ: Առաջիկայում արդյո՞ք պետք է սպասել ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների խորացմանն ողղված օրինագծեր, նախաձեռնություններ:

 

Հայտնվելով խորհրդարանում` «Ելք» դաշինքը, միանշանակ, կփորձի առաջ քաշել ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների խորացմանը նպատակաուղղված նախաձեռնություններ:

Ամեն դեպքում, մենք ձգտում ենք Հայաստանում կառուցել եվրոպական մոդելի պետություն, որը հետագայում կարելի է ինտեգրել ԵՄ-ում: Եվ, իհարկե, մտադիր ենք բոլոր ուժերով աջակցել Հայաստանի ու ԵՄ միջև արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը: Մեր ներգործության լծակներն, իհարկե, քիչ են, սակայն մենք կփորձենք անել այն ամենը, ինչ հնարավոր է մեր 9 մանդատների միջոցով:

 

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ հասարակության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության բանաձևի ընմռնման լիակատար բացակայությունը: Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեր բանաձևը:

 

Քանի դեռ Ադրբեջանը դրսևորում է ագրեսիվություն և ռազմատենչություն, Հայաստանում ոչ ոք փոխզիջումների մասին, նույնիսկ, չպետք է խոսի: Քիչ մնա` Երևանը նվաճելու  հայտարարությունների և փորձերի ֆոնին փոխզիջումների մասին  խոսակցություններն, առնվազն, անիմաստ են: Չէ որ Բաքվում հավակնում են ոչ միայն Արցախին, այլև` Հայաստանին, ինչն արտահայտվում է անմիջականորեն Տավուշի տարածքի գնդակոծություններով, որտեղ ամեն տարի քիչ զոհեր չեք ունենում: Ընդ որում, բանակցությունները, միանշանակ, պետք է շարունակվեն, ուղեկցվելով մեր երկրի հզորացմամբ: Արտաքին գործոններն, անշուշտ, բավականաչափ են, սակայն, հրաժարվելով Հայաստանի հզորացումից, մենք ինքներս ենք ամեն ինչ անում, որպեսզի Արցախի ապագայի հարցում որոշիչ լինեն հենց արտաքին գործոնները: Ուստի Արցախի հիմնախնդիրը, Հայաստանի խնդիրը լուծելու միակ ճանապարհը  Հայաստանի հզորացումն է` որպես պետություն: Նախորդ տարվա ապրիլին սեփական արյան գնով հակառակորդին խաղաղություն պարտադրեցին շարքային զինվորները, իսկ բանակը, պետությունը, ի տարբերություն զինվորների, պարզվեց, պատրաստ չեն պատերազմի: Ընդ որում, հայ զինվորի թիկունքին կանգնեց ոչ թե պետությունը, այլ հասարակությունը: Զինվորի հաղթանակը փորձեց պահել հասարակությունը, իսկ պետությունը նրան դավաճանեց:

Այդ պատճառով մենք այլընտրանք չունենք. որպեսզի ի զորու լինենք լուծել Արցախի հիմնախնդիրը, հակառակորդին խաղաղություն պարտադրենք, Հայաստանը պետք է լինի իրապես անկախ, ներսից հզոր: Իսկ նման հզոր պետություն ստեղծելու համար հարկավոր է ընդամենը մեկ բան` ցանկություն, լծակներ այն մարդկանց ձեռքում, ովքեր նման ցանկություն ունեն: Մենք` «Ելք» դաշինքը, ցանկանում ենք դա և այդ նպատակի համար կօգտագործենք մեր ունեցած բոլոր 9 լծակ-մանդատները:  

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Рачья
Парень молодец. Остается лишь надеяться что он не постареет.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ