Արմինֆո. Հայ Ազգային Կոնգրեսը չաջակցեց «Սասնա ծռերին», քանի որ ստեղծված իրավիճակում տեսավ պետականության կորուստի սպառնալիք: Այս մասին օգոստոսի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը չնպաստեց էսկալացիայի աճին, քանի որ դրա մեջ տեսավ քաղաքացիական պատերազմի կամ պետականության կորուստի լուրջ վտանգ: Նա նաև հավելել է, որ բռնությունը չի կարող հանդիսանալ պրոբլեմի լուծման մեթոդ, մանավանդ իշխանափոխության, հետևաբար, ՀԱԿ-ը չի կարող աջակցել բռնության դրսևորմանը: «Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման լուրջ ցնցումներից հետո Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Սիրիայի ճակատագրերը: Մենք չենք կարող ռիսկի տակ դնել մեր քաղաքացիների կյանքը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքի գրավումից հետո հուլիսի 17-ից Խորենացի փողոցում սկսվեցին գործողություններ, որոնք հանգեցրին զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Հուլիսի 20-ի գիշերը շենքի շուրջ տարածքում տեղի ունեցան ցուցարարների ոստիկանության միջև բնախումներ, ինչի արդյունքում տուժել է 62 մարդ, այդ թվում 37 ոստիկան: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ, մեղադրանքներ են առաջադրվել 6 քաղաքացիների: հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած հերթական ակցիաներից հետո ոստկանույթունը ցրեց ցուցարարներին, բերման ենթարկելով 165 հոգու: Բժշկական հաստատությունների օգնությանն է դիմել 73 մարդ: ստանալով տերբեր աստիճանի վնասվածքներ: Սարի թաղում ցուցարարներին ցրելու ընթացքում քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից հարձակման ենթարկվեցին նաև որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ: Երկու շաբաթ տևած հակամարտությունից հետո հուլիսի 31-ւբ զինյալները հայտարարեցին, որ պատրաստ են հանձնվել, քանի որ «իրենց սկսած շարժումն ստացել է համազգային բնույթ» և իրենց «առաքելությունն» ավարտված է: Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց հակաահաբեկչական ակցիայի ավարտի և պպծ գնդի շենքի ազատման մասին: ՊՊԾ գնդի գրավման գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 մարդ, 50-ը կալանքի տակ է: