Arminfo.info


 Չորեքշաբթի, 27 Հունվարի 2016 18:35

Ստեփանյան Դավիթ

Սերգեյ Գրինյաև. Ժամանակն է Հայաստանը դիտարկել՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ

Սերգեյ Գրինյաև. Ժամանակն է Հայաստանը դիտարկել՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ

 

Ի տարբերություն 2015-ի, որը ղարաբաղյան հակամարտության կողմերին բազմաթիվ զոհեր բերեց ԵԱՀԿ ՄԽ կողմից համակարգվող կարգավորման գործընթացում լճացման ֆոնին, 2016 թվականի հունվարը նշանավորվել է հարաբերական անդորրով: Ձեր կարծիքով, արդյո՞ք այլ պատճառներ կան, Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայթունավտանգ իրավիճակից բացի, և արդյո՞ք առկա միտումները թույլ են տալիս ինչ-որ տեղաշարժեր ակնկալել հակամարտության կարգավորման հարցում 2016 թվականին:

 

Ստիպված եմ տխրեցնել Ձեզ, բայց ընթացիկ տարում  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական դինամիկա ակնկալելու հարկ չկա: Եվ այստեղ հարցը ոչ թե միայն հենց այդ հակամարտության և հատկապես այդ տարածաշրջանի  յուրահատկությունն է, թեև, անշուշտ, յուրահատկություն այստեղ կա, այլ` պայթյունավտանգ Մերձավոր և Միջին երևլքին մոտ լինելը, որտեղ շարունակում են ուժը պահպանել մի շարք արմատական իսլամական հոսանքներ, ինչն, իհարկե, լավագույնս չի անդրադառնում Կովկասում առկա իրավիճակի վրա: Այսօր ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տնտեսությունում և ֆինանսական ոլորտում խորացող խնդիրների ֆոնին հիմնական միջազգային խաղացողներին ձեռնտու է իրավիճակի ապակայունացումը երկրագնդի ցանկացած կետում: Եվ որքան ավելի թեժ լինի այդ ապակայունացումը, այնքան ավելի լավ, հաշվի առնելով, որ պատերազմը թույլ է գալիս դուրս գրել շատ բան, այդ թվում` վրիպումները ոչ միայն տնտեսությունում, այլև դիվանագիտությունում:

 

Իրանի նկատմամբ ՙմիջուկային՚ պատժամիջոցների վերացումն առաջին հայացքից նոր տնտեսական և /ինչու՞ոչ/ աշխարհաքաղաքական հնարավորություններ է բացում Հայաստանի առջև, մասնավորապես՝ հանրապետությունը հարավի և հյուսիսի իջև տարանցիկ երկիր վերածելու հետ կապված: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ ուղղությամբ, և կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը մասնակցել նման նախագծերի:

 

Իրանի նկատմամբ բազմամյա պատժամիջոցների չեղարկումը Կովկասում և Միջին Արևելքում Մեծ խաղի նոր էջ է բացում: Հասկանալի է, որ նման մասշտաբային տեղաշարժերը կփոխեն նաև խաղում ներգրավված խաղացողներից յուրաքանչյուրի դերը: Թե ինչպիսին այն կլինի, ժամանակը ցույց կտա: Բայց արդեն այսօր կարելի է խոսել նոր հնարավորությունների մասին, այդ թվում՝ Հայաստանի համար: Ես, այնուամենայնիվ, չէի գերագնահատի իրավիճակը և մեծ հույսեր չէի կապի Հայաստանի տարանցիկ կարգավիճակի հետ. ժամանակակից աշխարհի տնտեսական կարևոր տարածաշրջանները միավորող գլոբալ ուղիների նախագծերը մի քիչ այլ կողմում են գտնվում: Այլ բան է, որ նոր պայմաններում միայն մեծանում է հայկական Սփյուռքի դերն ու նշանակությունը, որն ամուր արմատներ ունի երկրների մեծ մասում, որոնց տարածքով կանցնեն այդ նույն տրանսպորտային ճանապարհները: Ահա այստեղ մտածելու բան կան: Դեռ մի քանի տարի առաջ՝ եվրասիական ինետգրացիոն գործընթացների սկզբում, մեր հարցազրույցներում Հայաստանին՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ, դիտարկելու վերաբերյալ կարծիք էինք հայտնում: Այդ ժամանանակ մեր առաջարկները քչերը լրջորեն ընկալեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ այսօր այդ նույն մեր առաջարկները կրկին, ավելի քան երբևէ, ակտուալ են: Հայկական Սփյուռքի նոր դերն ու նշանակությունն էլ կարող է առանցքային լինել  Հայաստանի համար՝ աշխարհաքաղաքական մեծ խաղի պայմաններում: Պետք է հաշվի առնել, որ 2016 թվականը ֆինանսատնտեսական նոր համաշխարհային համակարգի հիմք դնող կարևոր տրանսֆորմացիաների տարի է: Ավարտվում է տնտեսական երկու հզոր կենտրոնների՝ Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան տնտեսական գործընկերությունների՝ ձևավորումը, թափ են առնում եվրասիական ինտեգրման գործընթացները, իրատեսական են դառնում Նոր մետաքսի ճանապարհի շրջանակներում նախագծերը: Բոլոր այդ գործընթացները կվերափոխեն առաջիկա տասնամյակների տնտեսության պատկերը, և կարևոր է, որ Հայաստանը ևս մասնակցի դրանց՝ ոչ միայն որպես ԵՏՄ անդամ, այլ նաև որպես ինքնիշխան պետություն՝ իր ազգային նպատակներով ու շահերով: Այս առումով, գտնում եմ, որ ժամանակն է վերադառնալ Հայաստանի համար միջինժամկետ հեռանկարի մեր սցենարին և  դիտարկել այն՝ որպես դարպաս դեպի նոր գլոբալ աշխարհ:

 

Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային իրավիճակը կարո՞ղ է արդյոք Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի ղեկավարությանը Մոսկվայի և Անկարայի միջև ընտրության առջև կանգնեցնել, ինչպես Երևանի հետ տեղի ունեցավ 2013 թ. սեպտեմբերի 1-ին:

 

ՙԿամ-կամ՚ ոճով անտագոնիստական տարբերակներն այսօրվա պայմաններում անհնար են: Հայաստանից էլ ոչ ոք նման բան չի պահանջել: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ում հետ գործընկերային և դաշնակցային հարաբերություններ կառուցել: Գիտեմ, որ, օրինակ, Հայաստանի ապագայի սցենարներից մեկի համաձայն, առաջարկվում էր այն հումորի համաշխարհային մայրաքաղաք դարձնել… Ըստ որում, դա առաջարկվել է ոչ թե դրսից ինչ-որ մեկի, այլ՝ հայկական ընտրախավի ներկայացուցիչների կողմից: Հնարավոր է, հենց այդպես են նրանք պատկերացնում իրենց երկրի ապագան: Բայց որևէ գլոբալ նախագծի մասին այնտեղ խոսք անգամ չի եղել: Այլ բան է, որ Բաքուն կարող է տարածրջանային բարդ իրավիճակն օգտագործել սեփական շահերի համար՝ փորձելով ուժով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն, Մոսկվայի, ինչպես նաև համաշխարհային այլ կենտրոնների, օրինակ՝ Պեկինի, ներկայիս մասնակցության մակարդակը տարածաշրջանային հարցերին, ակնհայտորեն չի նպաստում լարվածության աճին: Հակամարտության սրացումը չի բխի Մոսկվայի շահերից, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի այն հրահրող երկրի նկատմամբ Մոսկվայի կտրուկ դեմարշին: Իսկ վերջին տարիների փորձը վկայում է, որ առանց այդ էլ անկայուն իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի աղետի ոչ միայն տնտեսությունում, այլ նաև սոցիալական ոլորտում. հաղթողներ հաստատ չեն լինի:

 

Ձեր կարծիքով, Չինաստանի նախաձեռնած ՙՄետաքսի ճանապարհը՚ և Ռուսաստանի Եվրասիական ինտեգրման նախագիծն արդյո՞ք փոխլրացման հեռանկարներ ունեն՝ հաշվի առնելով, որ ՙՄետաքսի ճանապարհի՚ որոշ մասն անցնում հետխորհրդային տարածության տարածքով, որը Մոսկվան շարունակում է իր կենսական շահերի գոտի համարել: Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և ԵՄ մասնակցությամբ ու Ռուսաստանի շրջանցմամբ Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրման Չինաստանի պիլոտային նախագիծը, կարծես, քիչ է վկայում այդ մասին…

 

Խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը պետք է զոհաբերի սեփական շահերը և իր ազգի ապագան՝ ի հաճույս դաշնակիցների, այնքան էլ ճիշտ չէ:Վերջին տարիներին մենք չենք հոգնում կրկնել, որ անցել է ՙկթու կովերի՚ ժամանակը, որ այսօր հարաբերությունները կառուցվում են բացառապես փոխադարձ օգուտի և պրագմատիզմի հիման վրա: Նման վիթախարի նախագծերում, ինչպիսին Նոր մետաքսի ճանապարհն է, որը կմիավորի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների շուկաները, ինչպես նաև կընդգրկի Հնդկական օվկիանոսի շուկաները, իսկ դա արդեն ավելի մեծ է, քան մոլորակի բնակչության կեսը, անհրաժեշտ է պարզորոշ պատկերացնել յուրաքանչյուրի տեղն ու դերը: Ըստ էության, Չինաստանն այսօր այդպես էլ վարվում է: Դա Չինաստանի նախագիծն է, և այն դա զարգացնում է այնպես, ինչպես հարկավոր է համարում սեփական ազգային շահերին հասնելու համար: Իր շահերն ունի նաև Մոսկվան: Այն իրականացնում է դրանք, այդ թվում՝ Եվրասիական միության նախագծի միջոցով, ինչն, անշուշտ, կփոխգործակցի Մետաքսի ճանապարհի նախագծի հետ: Եվ այստեղ, բնականաբար, Մոսկվայից ավելի ակտիվ դիրքորոշում է պահանջվում:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտի իրական պատճառները, ինչպես նար դրա հեռանկարները՝ հաշվի առնելով սուննիական Էր-Ռիյադին ջակցելու պատաստակամության վերաբերյալ Իսլամաբադի նախաձեռնությունը: Ինչպիսի՞ն է ԱՄՆ դերն այդ դիմակայությունում:

 

Էր-Ռիյադի և Թեհրանի միջև հարաբերությունների այդքան կտրուկ սրացումը անսպասելի էր շատերի համար՝ չնայած տարածաշրջանում իրավիճակի մշտադիտարկումը վկայում էր, որ դա պետք է պատահեր, և հարցը միայն ընդհարման ամսաթվի և մասշտաբի մեջ էր: Վերջին տարիներին չափազանց շատ բան էր միահյուսվում այդ երկու տարածաշրջանային խաղացողների շուրջը: 

Նշված իրադարձությունները նույն նոր Մեծ խաղի գործողություններից մեկն են, որում գլխավոր ջութակները նվագում են Լոնդոնը, Թել Ավիվը և Վաշինգտոնը, ըստ որում՝ հենց նույն հերթականությամբ:  Ըստ որում, կարևոր է հասկանալ, որ հիշյալ կոնֆլիկտը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Միաժամանակ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հրապարակային հաշտեցման գնալ՝ իրավիճակի ապակայունացման նպատակով: 

 

Թե՛ նավթի գների անկումը, թե՛ ռուբլու արժեզրկումը Սիրիայում Ռուսաստանի գործողության դադարեցման պատճառ չհանդիսացան: Ուկրաինայի շուրջ հակամարտությունում առայժմ ժամանակավոր անդորր է: Աստիճանաբար պատժամիջոցներից ազատվող Իրանի օրինակն ակնհայտորեն ցույց տվեց ԱՄՆ և Եվրոպայում իր դաշնակիցների պատժամիջոցային քաղաքականության անհաջողությունը: Ձեր կարծիքով արդյո՞ք Վաշինգտոնում Ռուսաստանի առնչությամբ ՙպլան Բ՚ գոյություն ունի, թե՞ ամերիկացիներն, այնուամենայնիվ, ստիպված են ինչ-որ կերպ պայմանավորվել Մոսկվայի հետ:

 

Այսօր Վաշինգտոնում ավելի շատ մտահոգված են 2007-08 թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքներով, որոնք փլուզման եզրին կանգնեցրեցին ամբողջ ամերիկյան տնտեսությունը, քան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով: Պետք է պատշաճը հատուցել համաշխարհային ֆինանսական էլիտային և վերջինիս ներկայացուցիչներին, ովքեր գիտակցեցին, որ խեղդել ճգնաժամը՝ միացնելով տպագրական հաստոցը, չի ստացվի: Գիտակցվել է համաշխարհային տնտեսության կառուցվածքում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կկայունացնեն իրավիճակը և հնարավորություն կտան դոլարին շարունակել գոյատևել՝ որպես համաշխարհային հիմնական արժույթ: Որպես նման վիթխարի տանսֆորմացիա՝ ընտվել են Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան տնտեսական գործընկերությունների նախագծերը, որոնց ստեղծման ուղղությամբ էլ աշխատել է ամերիկյան դիվանադիտությունը: Դրանց ավարտը կնշանավորի համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի նոր դարաշրջան՝ ԱՄՆ դոլարի իշխանության ներքո: Այժմ այն ամենը, ինչ, այսպես թե այնպես, խանգարում է նախագծի իրականացմանը, Վաշինգտոնի և Լոնդոնի կարծիքով, պետք է վերացվի: Իսկ այն ամենը, ինչ լրացնում է դրանք, պետք է ներգրվի ամերիկյան նախագծում: ՙՄետաքսի ճանապարհ՚ նախագիծն ընդհանուր առմամբ տեղավորվում է հիշյալ ռազմավարության մեջ, իսկ ահա Եվրասիական միության նախագիծը՝ ոչ: Այստեղից էլ Ռուսաստանի վերջին տարիների բոլոր խնդիրները՝ Դոնբասից մինչև Դամասկոս: Մոսկվայի դիրքորոշումից էլ, ըստ էության, կախված է վերջինիս ապագան: Մեր երկրի դիրքորոշումն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաներում բավականին հստակ սահմանված է. մենք հետամուտ ենք այդ դիրքորոշմանը, նշանակում է՝ հաղթանակը մերն է լինելու: Ռուսաստանն, ի թիվս այլ բաների, այնպիսի հաղթաթուղթ ունի, ինչպես՝ Հյուսիսային ծովային ճանապարհը, որը կարող է միավորել Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները՝ ավանդական ռիսկերի գոտուց դուրս:  Հաշվի առնելով, որ վերջինիս տնտեսական արդյունավետույթունն այսօր շատերին է գրավում՝ տրանսպորտային միջանցքների ապագա նախագծի համար այն չափազանց հետաքրքիր է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ