Arminfo.info


 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015 08:00

Ստեփանյան Դավիթ

Ռուբեն Սաֆրաստյան. Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները կհանգեցնեն Ռուսաստանի մեկուսացման գործընթացի վերանայման

Ռուբեն Սաֆրաստյան. Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները կհանգեցնեն Ռուսաստանի մեկուսացման գործընթացի վերանայման

 Վերջին տարիներին ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը թույլ էր տալիս շատ գործընկերների կանխատեսել ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորում՝ ի վնաս հայության շահերի, 1921 թ. Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունների օրինակով: Թուրքերի կողմից խոցված Սու-24-ը, կարծես, չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ: Ձեր կարծիքով, որո՞նք են նման քայլի իրական պատճառները:

 

90-ական թթ. սկսած՝ ես կոչ եմ արել և շարունակում եմ կոչ անել Ռուսաստանի և Թուրքիայի առևտրատնտեսական հարաբերությունները չշփոթել  աշխարհաքաղաքականության և, առավել ևս, աշխարհառազմավարության հետ:  Առաջին դեպքում ամեն բան բարենպաստ էր, իսկ $20 մլրդ ապրանքաշրջանառության ծավալները կողմերը մտադիր էին հասցնել 100 մլրդ-ի: Մինչդեռ աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական առումով Ռուսաստանը և Թուրքիան մրցակիցներ էին մնում, քանի որ վերջիններիս միջև առկա աշխարհաքաղաքական խնդիրները՝ Հարավային Կովկաս, Բալկաններ, նեղուցներ և վերջին տաիներին Մերձավոր Արևելք, ոչ մի տեղ չեն կորչել: Եվ այդ երկրները պատմականորեն եղել և մնում են մրցակիցներ եվրասիական մեծ տարածությունում: Պետք է հաշվի առնել նաև թյուրքալեզու բնակչության առկայությունը Ռուսաստանում ու Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս պետությունների ստեղծումը և Թուրքիայի նեոպանթյուրքական քաղաքականությունը նրանց նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քանի դեռ լռում էին հրանոթները, առևտուր էր ընթանում: Եվ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականությունում սրընթաց փոփոխություններն էլ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սրման պատճառ են հանդիսացել:

 

Դուք նկատի ունեք Թուրքիայի հարավային սահմաններին բավականին հզոր ռուսական ռազմական ներկայությու՞նը:  

 

Անշուշտ: Մոսկվայի կողմից լրացուցիչ զորակազմի տեղակայումը և Սիրիայում ԻԼԻՊ դիրքերին հարվածներ հասցնելը կտրուկ փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում, իսկ Թուրքիայի հարավային սահմաններին հայտնվեց նոր ուժեղ և, գլխավորը, ակտիվ խաղացող: Համոզված եմ, որ թուրքական Գլխավոր շտաբում, արագ վերլուծելով իրավիճակը, հասկացել են, ավելի վաղ հյուսիսին մոտ ինչ-որ տեղ իրենց սահմանակից ռուսական զինված ուժերն այժմ հայտնվել են նաև հարավում: Այդպիսով՝ կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական իրադրությունում, որը պատմականորեն շարունակում է Ռուսաստանին որպես միակ տերություն ընկալել, որը կարող է սպառել իր անվտանգությանը: Այդ փոփոխությունն էլ Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառ հանդիսացան՝ խոցված ռուսական ռմբարկուի տեսքով:

 

Իսկ ինչու՞, Ձեր կարծիքով, այդ կերպ պատասխան տրվեց: 

 

Կարծում եմ, որ Սիրիայի երկնակամարում ռուսական Սու-24-ը ոչնչացնելու որոշումը թուրքական ղեկավարության ամենավերևներում խորը մտածված քայլ էր: Վստահ եմ, որ այդ որոշման հարցում, անշուշտ, իր դերն է խաղացել նաև թուրքական բանակի Գլխավոր շտաբը: Սադրանքը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և հետագայում վերջինիս ակտիվության սահմանափակման ու Սիրիայից ռուս զինվորականների դուրս բերման նպատակ էր հետապնդում: Դրանով է բացատրվում այն փաստը, որ ռուսական ինքնաթիռի ոչնչացումից անմիջապես հետո թուրքերը դիմեցին ՆԱՏՕ-ին: Այլ կերպ ասած՝ այդ սադրանքի հետևում ռազմավարական սառը հաշվարկ էր՝ Սիրիայում ռուսական գործողությանը վերջ դնելու նպատակով:  

 

Այո, բայց դրան հաջորդած Սերգեյ Շոյգուի՝ ԻՊ ՙմայրաքաղաք՚ Ռաքա հասնելու մտադրության մասին հայտարարությունը, քիչ է վկայում այդ մասին…

 

Ռուսաստանը կատարված ընկալեց ամենևին ոչ անպես, ինչպես ակնկալում էին թուրքերը: Արդունքը Սիրիայում զորակազմի ուժեղացումն էր՝ С- 300 և С-400 զենիթահրթիռային համալիրների տեղակայման հաշվին, ըստ որում՝ ամենևին ոչ միայն իր ավիացիայի պաշտպանության նպատակով:

 

Չեք կարծու՞մ, որ նման պատասխանը, ըստ էության, կանխատեսելի էր:

 

Ես այդպես չեմ կարծում: Խոցելով ռուսական ինքնաթիռը՝ թուրքերը, ըստ նրա, հաշվի են առել իրավիճակն աշխարհում, ԱՄՆ և Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակը: Դա աշխարհաքաղաքական խորը հաշվարկ էր, որը, ի վերջո, սխալ դուրս եկավ:  

 

Տպավարություն է ստեղծվում, որ Ռուսաստանին աստիճանաբար անելանելի դրության մեջ են դնում: Արևմուտքում պատմությունից դասեր չքաղեցին: Չէ որ, Ռուսաստանը կարող է ծայրահեղ քայլի գնալ…

 

Արևմտյան առաջնորդների սերունդը՝ Բարաք Օբամայից մինչև Անգելա Մերկել, Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական բնույթի սխալ է թույլ տվել, ինչի հետևանքները դեռ երկար կզգացվեն: Այդ սկզբունքային սխալն աշխարհում ամենաբարձր մակարդակով decision making-ից Մոսկվայի մեկուսացումն էր, ինչը և հանգեցրել է այժմյան իրավիճակին: Ցավոք, Արևմուտքում չգտնվեց քիսինջերյան աշխարհընկալման առաջնորդ, ով կփորձեր օգտվել 1991 թ. հետո ստեղծված իրավիճակից և իրապես կառուցողական հարաբերություններ հաստատեր նոր Ռուսստանի հետ: Այսօր Մոսկվային պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա, և ներառել վերջինիս Ուկրաինայում, Սիրիայում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության այլ խոշոր կետերում խնդիրների լուծման  հարցում:

Ցավոք, դա տեղի չի ունենում: Եվ նման քաղաքականություն, իրոք, մեկուսացման է տանում Ռուսաստանին և խիստ բացասաբար ընկալվում վերջինիս ընտրախավի կողմից: Եվ դրա շարունակման դեպքում չի կարելի բացառել ռուսական արտաքին քաղաքականության՝ ավելի հարձակողականի վերափոխումը: Սակայն, կարծում եմ, Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Պուտինի հետ Ջոն Քերիի վերջերս կայացած հանդիպումը  Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունում  ռազմավարական շրջադարձի հնարավորություն կստեղծի: Մոսկվան արդեն հասել է այն բանին, որ Քերին հայտարարել է Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ ցանկության բացակայությնա մասին, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ Օբաման ճիշտ հակառակն էր ասում: Եվ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իմաստավորվեն ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ՝ Կրեմլում: Հուսով եմ, որ դա կհանգեցնի Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության վերանայման, ինչը, անշուշտ, կբխի ամբողջ աշխարհի շահերից:

 

Մոսկվան իր «կարմիր գծերն» անցնելու Արևմուտքի հերթական փորձին պատասխանեց Սիրիայում զորքերի տեղակայմամբ: Նկատվող նոր ՙվերաբեռնումն՚ արդյո՞ք կփոխի Վաշինգտոնի վերաբերմունքն այդ ՙկարմիր գծերի՚ նկատմամբ:

 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիմակայության կարևոր շրջաններ էին 2008 և 2015 թվակաները: 2008 թվականին տեղի ունեցավ դիմակայություն Վրաստանի մասնակցությամբ,  2015 թվականին ռուսական լրացուցիչ ուժեր տեղակայվեցին Սիրիայում: Իր էքսպանսիան նախկին ԽՍՀՄ տարածքի հաշվին ընդլայնելու ԱՄՆ ձգտում, իրոք, նկատվում է, իհարկե, ոչ այնքան վճռական, որքան կցանկանային Արևելյան Եվրոպայի կառավարող վերնախավերի ներկայացուցիչները: Եվ 2008 թվականին այդ գործընթանցը փոքր-ինչ դանդաղեց և, նույնիսկ, կասեցվեց Ռուսաստանի կողմից բանակի կիրառմամբ, սակայն ավելի ուշ կրկին վերսկսվեց Ուկրաինայի իրադարձություններով: 2015 թվականին Մոսկվան իր «կարմիր գծերն» անցնելու Արևմուտքի հերթական փորձին պատասխանեց արդեն Սիրիայում զորքերի տեղակայմամբ: Եթե դա տեղի չունենար, Ռուսաստանի մեկուսացման գործընթացը կշարունակվեր էլ ավելի մեծ ինտենսիվությամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանի մեկուսացման գործընթացը կասեցվում է բացառապես նրա ԶՈՒ կիրառման միջոցով: Եվ Ռուսաստանը պատմականորեն հզոր է եղել իր բանակի կիրառման ժամանակաշրջաններում, խաղաղ ժամանակ ռուսական դիվանագտությունը, գործնականում, միշտ զիջել է իր դիրքերը:

 

Ըստ էության, 19-րդ դարից ի վեր քիչ բան է փոխվել: Արևմուտքի հետ Ռուսաստանի մրցակցությունը, պայքարը նեղուցների համար, Թուրքիան` Արևմուտքի ձեռքին Ռուսաստանին զսպելու գործիքի դերում…

 

Մեծ հաշվով, այո, բացառությամբ մեկ սկզբունքային տարբերության` Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի մաս է: Դա արմատապես փոխում է իրավիճակը:

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը նույնպես Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման թեժ կետերից մեկն է հանդիսանում: Եվ հատկապես վերջին ժամանակներս այն շատ հեշտ է ՙտաքացնել՚…

 

Նման վտանգ ռազմավարական իմաստով չեմ տեսնում: ՙԱյդ ՙտաքացումը՚ կհանգեցնի գլոբալ քաղաքականությունում ցավալի զգացողությունների: Աշխարհի ճակատագիրը Ղարաբաղում չի վճռվում, այնինչ այժմ Մեծ խաղ է ընթանում:

 

Այն չի վճռվել թե՛ Աբխազիայում, թե՛ Հարավային Օսիայում…

 

08.08.08 պատերազմը հնարավոր դարձավ Ռուսաստանի անմիջական շահերի ուղղակի սահմանափակման հետևանքով, մինչդեռ ղարաբաղյան հակամարտությունում դա չկա, քանի որ Մոսկվան միայն ստատուս-քվոյի պահպանման երաշխավոր է:  

Սակայն, մարտավարական առումով Արցախի շուրջ իրավիճակի ինչ-որ սրացումներ, իհարկե, հնարավոր են՝ հատկապես Ռեջեփ Էրդողանի արկածախնդիր քաղաքականության պայմաններում, ով կփորձի Ղարաբաղն օգտագործել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման նպատակով: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, քիչ թե շատ հասկանալով իրավիճակը, նման արկածախնդրության չի գնա և Թուրքիայի ձեռքում խաղալիք չի դառնա: Չնայած Բեռնում նախագահների հանդիպումից հետո Ղարաբաղի շուրջ բանակցություններից առանձնակի սպասումներ չունեմ՝ հատկապես աշխարհի այլ կետերում գլոբալ դիմակայության պայմաններում:

 

Ու՞ր է տանում աշխարհն այդ դիմակայությունը, գլոբալ ի՞նչ գործընթաց է առավել ճշգրիտ այն արտացոլում:

 

Արևմտյան աշխարհի և Ռուսաստանի գլոբալ դիմակայության էությունն առավել ճշգրիտ արտացոլում է այժմ ընթացող միաբևեռ աշխարհի էրոզիայի և բազմաբևեռ աշխարհի ստգեղծման գործընթացը: ԱՄՆ դիրքերը` որպես հեգեմոնի, աստիճանաբար թուլանում են` նաև Ռուսաստանի ջանքերով: Եվ Ռուսաստանի մեկուսացման նրանց բավականին կոպիտ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, չի համապատասխանում համաշխարհային իրողություններին և Արևմուտքի ու Ռուսաստանի ներուժին, որը, անկախ ամեն ինչից, այժմ վերերլք է ապրում: Ռուսաստանն այժմ կրկնում է 20-րդ դարի 30-ականների վերջին ԽՍՀՄ ուղին: Վերջին տարիներին ստեղծվում է նոր Ռուսաստանի ռազմական ներուժը: Դա ռազմավարական հարց է, որը Ռուսաստանին թույլ է տալիս մկաններ ցուցադրել և պաշտպանել սեփական շահերը: Մինչդեռ փլուզելով ԽՍՀՄ` Արևմուտքում, անշուշտ, ակնկալում էին նման սցենար: Եվ ոչ անհայտ Զբիգնև Բժեզինկսին բազմիցս պահանջել է հաղթական ավարտի հասցնել ԽՍՀՄ փլուզման գործընթացը` փլուզելով Ռուսսատանը:

Սակայն ԱՄՆ այն ժամանակվա ղեկավարները, արբեցած «սառը պատերազմում» հաղթանակով, բացառում էին ԽՍՀՄ վերածնունդը ուրիշ Ռուսաստանի տեսքով: Սակայն, արդեն այսօր նկատելի է, որ նրանք բոլորը սխալվում էին:

 

Հակառուսական գործիչները դա կապում են բացառապես Վլադիմիր Պուտինի անձի հետ, ով մեղավոր է ամենուրեք և ամեն ինչի համար` «Այ չի լինի Պուտինը, և Ռուսաստանը չի կանգնի արևմտյան ժողովրդավարության ճանապարհին ողջ աշխարհում» սկզբունքով: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:

 

Ես այդպես չեմ մտածում: Ես Պուտինի հայտնվելն ընկալում եմ որպես օրինաչափություն: Այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, որն ունի ոչ միայն աշխարհագրական մասշտաբներ, վերնախավը չէր կարող չառաջադրել գործչի, որն իր վրա վերցներ աշխարհում Ռուսաստանի դիրքերի վերականգնման գործառույթները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ