
Հայաստանի տնտեսությունը գտնվում է կոմային վիճակում: Օգոստոսի 15-ին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մեկնաբանելով Հայաստանի 10% տնտեսական աճը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, մինչդեռ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հնչեցրել էր աճի 3% ցուցանիշը:
«Բոլորիս է հայտնի, որ երիրի տնտեսությունը լավագույն վիճակում չէ, ինչը պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Պարզապես, հանդիպման ընթացքում, որը ընթացել է մոտ մեկ ժամ, կողմերին անհրաժեշտ է եղել ևս ինչ-որ բաների մասին խոսել, դրա համար հնչեցվել է այդ հայտարարությունը: Իսկ վիճակագրական ծառայությունն արձանագրել է 3% տնտեսական ար: Չեմ կածում, որ այս հարցում պետք է փնտրել տրամաբանական պարզաբանումներ»,-ասել է տնտեսագետը:
Ներկայիս տնտեսական վիճակի պատճառները, ըստ Բոստանջյանի, շատ սովորական են: Առաջին հերթին փորձագետը նշել է մենաշնորհները, հանրապետությունում գործող թալանող ռեժիմը և կառավարման համակարգի արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխությունների անհրաժեշտությունը: «Երիտասարդությունը հիմա չի հնչեցնում, բայց լրջորեն մտորում է այն մասին, թե ինչպես իրացնի իր ներուժը Հայաստանից դուրս, որտեղ ստեղծված են առաջ գնալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները և նորմալ միջավայրը», - ասել է փորձագետը, պարզաբանելով, որ երկրում ստեղծված դժվարին տնտեսական իրավիճակը հիմնականում պայմանավորված է հենց այս միտումներով:
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու, ինչպես նաև Իրանի և Եվրոպական երկրների հետ համագործակցության արդյունքում աճի ավելի բարձր տեմպեր ապահովելու հետ կապված Բոստանջյանը մեկնաբանել է հետևյալը. «Իսկ ով է որոշել, որ մեզ համար ավելի լավ կլինի: Իմ կարծիքով, խոշոր հաշվով, մեկը մյուսին չի խանգարում: Իսկ որ կզարգանանք և առաջ կընթանանք, կախված է կառավարող համակարգի քաղաքական կամքից: Մենք շատ ենք բոլորին մեղադրում ստեղծված իրավիճակի համար, բայց վատ չէր լինի, եթե առաջին հերթին սկսեինք ինքներս մեզնից»:
Նշենք, որ ՀԲ հունվարի կանխատեսման համաձայն, 2016 թ. Հայաստանում ակնկալվում է 2.2% տնտեսական աճ, ինչն ավելի բարձր է, քան աճի տեմպերն Ադրբեջանում (0.8%), բայց ցածր է Վրաստանի ՀՆԱ-ի աճից (3%): Ընդ որում, ի տարբերություն 2015 թվականի, ՀԲ Հայաստանում ակնկալում է տնտեսական աճի աննշան (2,5%) դանդաղեցում, Ադրբեջանում`տեմպերի ավելի արագացված նվազում (2%-ից), իսկ Վրաստոնում սպասվում է աճի արագացում (2.5%-ից):