


ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկները հեռացել են: Այս մասին հաղորդել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Խոսքը վերաբերում է «Շտապ օգնության» բժշկին եւ բուժքրոջը:
Նախօրեին ազատ էր արձակվել նաեւ եւս մեկ բժիշկ՝ Սալվադոր Խեչոյանը: Ավելի վաղ ազատ էր արձակվել բուժակը: Մինչդեռ «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ասելով, բժշկին եւ բուժքրոջը հաջողվել է ՊՊԾ տարածքից հեռանալ «հատուկ միջոցառումների արդյունքում», որի մանրամասները Ստեփանյանը խոստացել է ներկայացնել ավելի ուշ:



