

ՊՊԾ գնդի շենքը զավթած ՙՍասնա ծռեր՚ խմբավորումը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում պահանջում է իշխանություններից տրամադրել լրատվամիջոցներ, ինչպես նաև որպես բանակցային կողմ ներգրավել Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ):
ՙՍասնա Ծռերի անդամները չեն խախտել նեյտրալ գոտին, և նրանք գտնվել են մեր կողմից վերահսկվող տարածքում՚,- հավաստում են խմբավորման անդամները:
Նշենք, որ ոստիկանների և ՙՍասնա ծռերի՚ անդամների միջև գիշերային փոխհրաձգության հետևանքով խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, վիրավորվել են: ՙՍասնա ծռերը՚ պնդում են, որ ոստիկաններն առաջինն են կրակ բացել:
Նշենք, որ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի ղեկավարությանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել իրեն սնունդ փոխանցել ՙՍասնա ծռերի՚ անդամներին, ովքեր, իրենց իսկ հավաստմամբ, շուրջ 30 ժամ առանց սնունդի են մնացել:



