

Զավթված ՊՊԾ գնդի շենքի տարածքում կրակոցներ են հնչել:
Դա դժգոհության ալիք է բարձրացրել Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստների շրջանում: Նրանք շարժվել են դեպի ոստիկանական պատնեշը, վիրավորանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին, փորձել համոզել նրանց միանալ ակտիվիստներին՝ վանկարկելով ՙՍերժիկ, հեռացիր՚:
Արդյունքում պարզվել է, որ օդ են կրակել ՊՊԾ գնդի շենքը զավթածները, քանի որ նրանց ինչ-որ մեկն ասել է, թե Ոստիկանությունը կրակել է ժողովրդի վրա:



