


Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն, ապրիլի 11-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերը:
ՙՇնորհիվ Ռուսաստանի ջանքերի, իրավիճակը մի փոքր հանդարտվել է, բայց, այնուամենայնիվ, հակամարտության սրման վտանգ կա: Անհրաժեշտ է երկխոսության և բանակցությունների գործընթաց՝ հարցի լուծումը գտնելու նպատակով՚,- ասել է Բուրքհալթերը:



