

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խստորեն պահպանել մարտական բախումների անհապաղ դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Այդ մասին ապրիլի 11-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերի հետ բանակցությունների արդյունքների համաձայն:
ՙՄենք մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմամբ։ Կոչ ենք անում կողմերին պահպանել մարտական բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռքբերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումը և, իհարկե, շահագրգռված ենք, որ դրական տեղաշարժեր արձանագրվեն այդ բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ՚,- ասել է Լավրովը:



